Ջենիֆեր Էնիսթոնը գաղտնի հանդիպում է հայտնի դերասանի հետ

15:12   28 օգոստոսի, 2022

Համացանցում լուրեր են տարածվել, որ 53-ամյա Ջենիֆեր Էնիսթոնը սիրավեպ ունի դերասան Ջոն Հեմմի հետ, որը հայտնի է «Խելագարները» հեռուստասերիալում կատարած դերով։ Միայն թե զույգը փորձում է չհանրայնացնել հարաբերությունները։

Հետաքրքիր է, որ օրեր առաջ մի շարք լրատվամիջոցներ հայտնել են, որ դերասանուհու նախկին ամուսինը՝ Բրեդ Փիթը, նույնպես ակտիվորեն զբաղվում է իր անձնական կյանքով եւ սիրահետում է մոդել Էմիլի Ռատակովսկիին, որը վերջերս բաժանվել է իր երեխայի հորից։ 

Ջենիֆերն ու Բրեդն ամուսնացած են եղել 2000-2005 թվականներին, նախքան Բրեդը կլքեր Էնիսթոնին եւ հարաբերություններ կսկսեր Անջելինա Ջոլիի հետ, որի հետ ծանոթացել է «Միստր եւ միսիս Սմիթ» ֆիլմի նկարահանման հրապարակում։ Ջոլին եւ փիթը միասին են եղել մինչեւ 2019 թվականը, իսկ Ջենը որոշ ժամանակ հանդիպել է Ջասթին Թերուի հետ։

jennifer aniston jon hamm dating

Այժմ, ըստ ինսայդերների, Էնիսթոնը «մինչեւ ականջների ծայրը սիրահարված է» Ջոն Հեմին։ Աղբյուրները նշում են, որ Ջենիֆերը վաղուց էր հետեւում արտիստին, բայց նախկինում զբաղված էր այլ հարաբերություններով. «Նրանց ճանապարհները նախկինում խաչվել են, բայց Ջենի կողքին է եղել ամուսինը։  Եվ կասկած չկա, որ Ջոնը եւս լիովին տարված է Ջենով »,- ասել է դերասանուհու մտերիմներից մեկը:

Աղբյուրը՝ OKMagazine.ru

Լուսանկարը՝ Jordan Strauss/Invision/AP, Kathy Hutchins/Featureflash Photo Agency/Shutterstock



© NEWS.am STYLE