«Մտքերս ու աղոթքներս Հայաստանում ապրող ընկերներիս հետ են»․ հայտնի բրիտանացի բլոգեր Լուկա Գալոնեն իր աջակցությունն է ցուցաբերել Հայաստանին

12:13   14 սեպտեմբերի, 2022

Հայտնի բրիտանացի բլոգեր, աճպարար Լուկա Գալոնեն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Հայաստանի սահմանին սկսած պատերազմին։ Իստագրամյան իր էջի Story բաժնում բլոգերն իր աջակցությունն է հայտնել Հայաստանին ու հայերին՝ կոչ անելով միջազգային մամուլին լուսաբանել իրավիճակի մասին։

306708682_380360687472941_1744961533822309041_n.jpg (75 KB)

«Ելնելով այն նորություններից, որոնք լսում եմ՝ իմ մտքերն ու աղոթքները Հայաստանում ապրող ընկերներիս հետ են։ Ցավակցություններս ու աղոթքներս զոհվածների ընտանիքներին։ Չգիտեմ՝ որքանով է միջազգային մամուլը լուսաբանում այս իրադարձությունները, բայց արժե ուսումնասիրել իրավիճակը հենց ձեզ համար»,-գրել է Գալոնեն։

307106094_496700145605330_8917149246776457132_n.jpg (77 KB)

Աճպարարը վերջին տարիներին հաճախ է լինում Հայաստանում։ Երեւանում նա, նույնիսկ, գրասենյակ է բացել։ Ամիսներ առաջ՝ NEWS.am STYLE-ի հետ զրույցում Գալոնեն իր ջերմ վերաբերմունքն էր արտահայտել հայերի նկատմամբ ու նշել, որ Հայաստանը եւս իր տունն է։



© NEWS.am STYLE