Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

«Վիշապի լեգենդը» շքեղ շոուով «Երեւան պարկում» բացվեց ընդարձակ սահադաշտը

«Կասկած չունեի, որ հայերը կվերադարձնեին դրամապանակս»․ աշխարհահռչակ աճպարար ու բլոգեր Լուկա Գալոնեի երեւանյան այցի նպատակն ու տպավորությունը հայտնի փորձարկումից (ֆոտո/վիդեո)

13:08, 20 հունիսի

Բրիտանացի հայտնի բլոգեր, աճպարար Լուկա Գալոնեն, որն Instagram-ում ունի ավելի քան 1,7 միլիոն, իսկ TikTok-ում՝ շուրջ 10 միլիոն հետեւող, տեւական ժամանակ է՝ Երեւանում է։ 

Լուկան սոցիալական հարթակներում կիսվում է զարմանահրաշ հոլովակներով՝ ցուցադրելով ամենատարբեր հնարքներ՝ մատների ճկունությամբ, խաղաքարտերով, նաեւ սոցիալական փորձարկումներ է իրականացնում՝ բացահայտելով, թե ինչպիսին են մարդիկ տարբեր իրավիճակներում։ Վերջերս, օրինակ, բլոգերը նման մի փորձարկում իրականացրել էր Երեւանում, իսկ տպավորությունների ու Հայաստանում գտնվելու մյուս մանրամասների մասին պատմել է  NEWS.am STYLE-ի հետ զրույցում։

288673880_442805523929950_3755764745518376612_n.jpg (48 KB)

Լուկա Գալոնեն աճպարարությամբ սկսել է հետաքրքրվել վաղ մանկությունից, 6 տարեկանից արդեն փորձարկումներ էր կատարում։ Զրույցից հետո խոստովանեց, որ ինքն էլ է ժամանակին մտածել լրագրող դառնալու մասին, բայց ավելի ուշ հասկացել է, որ իր իրական կոչումն այլ է։ Լուկան իր հմտություններով փայլել է նաեւ Britain's Got Talent/«Բրիտանիայի տաղանդը» շոուին՝ հիացնելով ժյուրիի բոլոր անդամներին, իսկ 2019-ին նրան նկատել է ամերիկացի հայտնի հաղորդավարուհի Էլեն Դեջեներսը ու հրավիրել մասնակցելու իր հանրահայտ՝ The Ellen Show-ին։

288657972_325980923061105_7317630584114479867_n.jpg (94 KB)

Չնայած գլխապտույտ հաջողություններին ու ճանաչմանը՝ Լուկան բավական համեստ է ու ընկերասեր, ժպտում է բոլորին ու պատրաստակամ է զարմացնել իր հնարքներով։ 

Ինչ վերաբերում է Հայաստանին ու հայերին, բլոգերի սրտում մեր երկիրն  ունի առանձնահատուկ տեղ․ ասում է՝ Հայաստանն իր տունն է դարձել, որտեղ արդեն երրորդ անգամ է այցելում։

Լուկա, հրաշալի է Ձեզ Հայաստանում տեսնելը։ Արդեն մի քանի ամիս է՝ այստեղ եք, կկիսվե՞ք Ձեր հայաստանյան ծրագրերով։

Ես սիրահարված եմ Հայաստանին։ Շատ երկրներում եմ եղել, օրինակ՝ անցած տարի՝ մոտ տասը երկրում, եւ բոլորից ամենաշատը հենց Հայաստանն է ինձ դուր եկել․ մարդիկ, մշակույթը, Երեւանը, սնունդը՝ ամեն ինչ այստեղ հատուկ էներգետիկա ունի։ Դժվարանում եմ նկարագրել բառերով, բայց յուրաքանչյուրն այստեղ գալով կհասկանա՝ ինչի մասին եմ խոսում։ Նախորդ տարվա ընթացքում երկու անգամ եմ եղել Հայաստանում, այսպիսով՝ սա իմ երրորդ այցն է, իսկ նպատակն այն է, որ որոշել եմ այստեղ գրասենյակ բացել, որտեղ աշխատելու է հայկական թիմ, որոնք ինձ համար նախագծեր կիրականացնեն։ Կարծում եմ՝ չեմ սխալվել՝ Հայաստանն, իսկապես, ինձ համար լավագույն վայրերից է։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Luca G (@lucaggallone)

Ինչպես նշեցիք, մեկ տարի առաջ եք առաջին անգամ եղել Հայաստանում․ ինչպե՞ս որոշեցիք ճամփորդության համար ընտրել մեր երկիրը։

Իմ թիմի հետ ամառային ճանապարհորդություններ էինք իրականացնում, ու եղանք նաեւ Վրաստանում։ Երբ արդեն 5 օր էր մնացել այդ ճանապարհորդության ավարտին, սկսեցի մտածել՝ վերադառնա՞մ Դուբայ (բլոգերը բնակվում է Դուբայում․ հեղ․), մնա՞մ Վրաստանում, թե՞ մեկ այլ երկիր էլ փորձեմ տեսնել։ Այդ ընթացքում մի քանի լավ կարծիք լսեցի Հայաստանի մասին, ստուգեցի, որ Թբիլիսիից Երեւան 30 րոպեի ճանապարհ է ինքնաթիռով, ու որոշեցի տոմս ամրագրել։ Այն վայրկյանից, երբ ոտք դրեցի Հայաստան, երբ հասանք Երեւան, մեզ միանգամից հիացրեց քաղաքի գեղեցկությունը, սպասարկումը, ու անմիջապես հասկացա, որ սիրահարվել եմ այս վայրին։ Այն 5 օրերը, որ անցկացրի Հայաստանում, հրաշալի էին, այնքան շատ սեր եմ ստացել հայերից, նույնիսկ, հասցրել ենք ֆան-հանդիպում իրականացնել Կասկադում։ Այսօր ես արդեն այստեղ ունեմ իմ գրասենյակը, եւ անգամ, եթե այստեղ չլինեմ երկար ժամանակ (դա հիմնականում կապված է գրաֆիկիս հետ, տարբեր անելիքներ ունեմ, տարբեր երկրներում եմ լինում), կարծում եմ՝ Հայաստանը միշտ կլինի այն հատուկ վայրը, որտեղ սիրով կվերադառնամ։ Հիմա այստեղ ունեմ իմ թիմը, մարդիկ, որոնց ճանաչում եմ․․․ Հայաստանում ես ինձ տանն եմ զգում։

Լուկա, օրեր առաջ, գրեթե, բոլոր հայերը խոսում էին այստեղ իրականացրած Ձեր փորձարկումներից մեկից։ Խոսքը այն տեսանյութի մասին է, որտեղ Դուք Հյուսիսային պողոտայում փորձում եք հասկանալ՝ արդյոք մարդիկ կվերադարձնե՞ն դրամապանակը, եթե այն պատահաբար գցեք ձեռքից։ Ինքներդ ի՞նչ տպավորություններ ստացաք արդյունքից։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Luca G (@lucaggallone)

Գիտե՞ք, կարծում եմ՝ եթե առաջին անգամ լինեի Հայաստանում, ավելի անհանգիստ կլինեի այս փորձարկումն անելիս։ Բայց հիմա, երբ շատ լավ ճանաչում եմ հայերին, չէի էլ կասկածում, որ մարդիկ շատ բարի կգտնվեին եւ կվերադարձնեին դրամապանակս։ Գիտեք՝ ի՞նչն էր հետաքրքիր․ տեսանյութը դիտելուց հետո հայերը գրում էին, որ զարմացած չեն, որ իրենց հայրենակիցներն այդքան բարի են գտնվել, մինչդեռ այլ երկրների մարդիկ մեկնաբանում էին, որ նման բան երբեք տեղի չէր ունենա իրենց երկրում, եւ դրամապանակը, պարզապես, կգողանային։ Այսպիսով, աշխարհը եւս իմացավ, թե որքան ապահով է Հայաստանում։ Առհասարակ, ինձ դուր են գալիս սոցիալական փորձարկումները, քանի որ դրանք ցույց են տալիս իրականությունը, թե ինչպիսին են մարդիկ այն երկում, որտեղ դու գտնվում ես։ Կարծում եմ՝ Հայաստանում ինչ էլ նկարեմ, հիմնականում, դրական արձագանք է ստանալու։

Իսկ ինչպե՞ս եք, առհասարակ, անցկացնում Ձեր օրերն այստեղ․ տեսնում եմ՝ շատ եք ճամփորդում Հայաստանով։

Այո, բայց դեռ շատ բաներ ունեմ բացահայտելու։ Արդեն եղել եմ Գառնիում, Սեւանում, Ջերմուկում, Լոռու մարզում եւ մի քանի այլ վայրերում, բայց ցանկությունս մեծ է տեսնել ավելին։ Երեւանում զբաղվածությունս ահռելի է, բայց անպայման պետք է ժամանակ տրամադրեմ նոր բացահայտումներին։

Նկատել եմ, որ բոլորի հետ շատ անմիջական եք, մարդիկ էլ են սիրում հանդիպել Ձեզ։ Կհուշե՞ք, թե, հատկապես, որ վայրերում հայ երկրպագուները կարող են Ձեզ հաճախ տեսնել։ 

Ինձ կարող են տեսնել ամենուրեք՝ Հյուսիսային պողոտայում, Կասկադում, Հանրապետության հրապարակում, Օպերայի տարածքում, անգամ փնտրելու կարիք չկա (ծիծաղում է)։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Luca G (@lucaggallone)

Որքանո՞վ են, առհասարակ, ճամփորդելն ու աճպարարությունը միմյանց հետ կապված։

Աճպարարը, սովորաբար, ճանապարհորդում է նոր հետաքրքրություններ գտնելու նպատակով՝ նոր մարդիկ, նոր վայրեր․․․ Ճանապարհորդելը թույլ է տալիս, որ ընդլայնես մտածողությունդ, տարբեր երկրներին նայես տարբեր տեսանկյուններից, համեմատես մեկը մյուսի հետ։ Այդպես, օրինակ, ես Հայաստանը համեմատեցի իմ այցելած մյուս երկրների հետ, եւ հիմա գիտեմ, որ այն մի մեծ միացություն է այն ամենի, ինչը ես սիրում եմ։

Երբ մեկնեք, ի՞նչ եք Ձեզ հետ տանելու Հայաստանից։

Ինձ հետ կտանեմ շատ ու շատ սեր, հրաշալի հուշեր։ Իրականում, եթե մեկնեմ, դա ստիպված եմ լինելու անել տարբեր գործերիս պատճառով, խենթ կյանք եմ վարում․․․ Բայց, ի դեմս Հայաստանի, ինձ համար բացահայտել եմ մի վայրի, որն ինձ, իսկապես, դուր է գալիս, այնպես որ՝ հաճախ եմ վերադառնալու։

Սյունե Առաքելյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում




Տպել    |  In English

  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել