Ջոնի Դեփը հանդիպում է իր փաստաբաններից մեկի հետ. People (ֆոտո)

20:25   22 սեպտեմբերի, 2022

Ջոնի Դեփը հանդիպում է հայտնի գործով իր փաստաբանական խմբի անդամներից մեկի հետ, հայտնում է People ամսագիրը`վկայակոչելով իր աղբյուրին:

307696068_5651135201574659_7608337360181572759_n.jpg (88 KB)

Ըստ աղբյուրի հայտնած տեղեկության Ջոնի Դեփը հանդիպում է, Էմբեր Հերդի դեմ հայտնի գործով իր փաստաբանական խմբի անդամ Ջոել Ռիչիի հետ: Ամսագիրը նշում է, որ դատական գործի ընթացքում Ռիչին մի քանի անգամ ներկայացել է դատարան` դերասանին աջակցություն ցուցաբերելու համար:

Հիշեցնենք, որ հունիսի 1-ին ամուսնալուծության հարցով դատական նիստում դերասանի նախկին կինը մեղավոր է ճանաչվել եւ դատարանը նրան պարտավորեցրել է 15 միլիոն վճարել նախկին ամուսնուն՝ Դեփի պատվի ու արժանապատվության համար:



© NEWS.am STYLE