Ռոզա Լինը Snap-ը կատարել է իտալական X Factor-ի բեմից (տեսանյութ)

12:25   26 նոյեմբերի, 2022

«Եվրատեսիլ 2022»-ում Հայաստանի ներկայացուցիչ Ռոզա Լինը շարունակում է իր համաշխարհային ելույթները: Հայ երգչուհին այս անգամ, որպես հատուկ հյուր, ելույթ է ունեցել իտալական X Factor նախագծի շրջանակում: Ռոզան կատարել է միջազգային հիթի վերածված իր Snap երգը, իսկ ելույթն ուղեկցվել է յուրահատուկ պարային բեմադրությամբ:

Ավելի վաղ Ռոզան նաեւ հրավիրվել էր մասնակցելու Ջեյմս Քորդենի հանրահայտ The Late Late Show-ին, որտեղ Snap-ը ներկայացրել էր ազգային գործիքների նվագակցությամբ: Երգչուհին իրեն հաջողություն բերած եվրատեսիլյան հիթը կատարելու է նաեւ Երեւանում կայանալիք «Մանկական Եվրատեսիլ 2022»-ին:

Մրցույթի եզրափակիչը տեղի է ունենալու դեկտեմբերի 11-ին՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:



© NEWS.am STYLE