Առաջին ալիքը հայտնել է «Մանկական Եվրատեսիլ 2022»-ի միջանկյալ ելույթներից մանրամասներ: Դեկտեմբերի 11-ին Երեւանում կայանալիք շոուի հատուկ հյուրն է Ռոզա Լինը: Միջանկյալ ակտերից մեկում «Եվրատեսիլ 2022»-ի հայաստանյան պատվիրակը կկատարի համաշխարհային հիթ դարձած «SNAP»-ը: Այն ճանաչվել է «Եվրատեսիլի» պատմության մեջ ամենաշատ լսված 5 երգերից մեկը «Spotify›»-ում՝ սահմանելով մի շարք համաշխարհային ռեկորդներ: Երգը ստացել է պլատինե կարգավիճակ եվրոպական մի քանի երկրներում:
«Շատ ուրախ եմ ելույթ ունենալ «Մանկական Եվրատեսիլ 2022»-ում: Ինձ համար չափազանց կարևոր է, որ մանկական երգի տոնն անցկացվում է իմ հայրենիքում: Երջանիկ եմ վերադառնալ եվրատեսիլյան մեծ ընտանիք»,- նշում է Ռոզա Լինը:

Վերջերս երգչուհին հյուրընկալվել էր նաեւ աշխարհահռչակ «The Late Late Show with James Corden» հաղորդմանը եւ կատարել «SNAP»-ը հայկական մոտիվներով: «Մանկական Եվրատեսիլ»-ի բեմում եւս երգը կհնչի հայկական գործիքների կենդանի նվագակցությամբ եւ ազգային երանգներով:

Հանդիսատեսը սպասում է նաեւ «Քամի-քամի» հիթի կատարող Մալենային: Նրա ելույթը եւս նախատեսված է միջանկյալ ակտում. «Մանկական Եվրատեսիլ 2021»-ի հաղթողը ներկայանալու է նոր երգով: «Can’t feel anything» երգի երաժշտության հեղինակն է Դավիթ Բադալյանը, տեքստինը՝ Մալենան եւ Ռոզա Լինը: Շուտով տեղի կունենա նաև տեսահոլովակի պրեմիերան:

20-րդ հոբելյանական «Մանկական Եվրատեսիլին» կմասնակցեն 16 երկրի ներկայացուցիչներ, որոնց կմիավորի «Պտտի՛ր հրաշքը» կախարդական կարգախոսը: Այս տարվա խորհրդանիշը գունազարդ հոլն է: Մասնակից երկրներն են՝ Ալբանիա, Իռլանդիա, Իտալիա, Իսպանիա, Լեհաստան, Հայաստան, Հյուսիսային Մակեդոնիա, Ղազախստան, Մալթա, Նիդեռլանդներ, Պորտուգալիա, Սերբիա, Ուկրաինա, Միացյալ Թագավորություն, Վրաստան, Ֆրանսիա:
Տարվա ամենասպասված իրադարձությունը տեղի կունենա դեկտեմբերի 11-ին, ժամը 19:00-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
19:26, 11 սեպտեմբերի
Ռալֆ Լորենը կենտրոնանում է սեքսուալության և շքեղության վրա. ինչպիսի՞ն կլինի կանանց զգեստապահարանը 2027 թվականի գարնանը16:30, 11 սեպտեմբերի
Jacob & Co.-ն ներկայացրել է 693,000 դոլարանոց ադամանդե ժամացույց. Արլեքինոյից ոգեշնչված զարդերի գլուխգործոց15:55, 11 սեպտեմբերի
«Ես 60 տարեկան եմ, բայց իմ կենսաբանական տարիքը 40 է». կինը պատմել է, թե ինչպես է 53 տարեկանում երկվորյակներ ունեցել15:39, 11 սեպտեմբերի
Սունդուկյանի թատրոնը մեկնարկում է 105-րդ թատերաշրջանը․ նոր բեմադրություններ, կրթական ծրագրեր ու նոր համագործակցություններ15:22, 11 սեպտեմբերի
Ջենիֆեր Լոուրենսը սպառնացել է լքել Instagram-ը բացասական մեկնաբանությունների պատճառով14:39, 11 սեպտեմբերի
220 դոլարանոց ամանորյա օրացույց՝ 400 դոլարանոց կոսմետիկ պարագաներով. Charlotte Tilbury-ն կրկին խենթացնում է երկրպագուներին14:16, 11 սեպտեմբերի
86-ամյա Ռալֆ Լորենը վախեցրել է երկրպագուներին իր հիվանդ տեսքով Նյու Յորքի նորաձևության շաբաթվա ընթացքում13:13, 11 սեպտեմբերի
«Գնդապետ օղի» և կինը՝ փոխնախարարի փոխարեն. Պենտագոնում դժգոհություն է հասունանում Փիթ Հեգսեթի դեմ12:45, 11 սեպտեմբերի
Մելանյա Թրամփը պաշտպանել է ամուսնու օգնականին՝ նախագահի հետ նրա «հատուկ կապի» մասին լուրերի ֆոնին12:20, 11 սեպտեմբերի
Արքայադուստր Դիանայի լեգենդար «վրեժխնդրության զգեստը» կհանվի աճուրդի. կանխատեսվում է, որ այն կվաճառվի մինչև 300,000 դոլարով11:35, 11 սեպտեմբերի
Բրուքս Նադերը մերկացել է հոր առաջ ընտանեկան արձակուրդի ժամանակ. «Նա նույնիսկ չի նկատել»11:18, 11 սեպտեմբերի
Քենդալ Ջենները ընդլայնում է իր բիզնես կայսրությունը. մոդելը գնել է 200 մլն դոլարանոց հանգստացնող ըմպելիքների ապրանքանիշի բաժնեմաս