Երգի պետական թատրոնը նոր դահլիճ կունենա. Մանե Գրիգորյանը տեսանյութ է հրապարակել

21:46   30 նոյեմբերի, 2022

Հայ կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ Արթուր Գրիգորյանի դուստր, հաղորդավարուհի Մանե Գրիգորյանն իր ինստագրամյան էջում նոր հրապարակում է արել՝ հայտնելով Երգի պետական թատրոնում նոր դահլիճի մասին:

View this post on Instagram

A post shared by Mane Grigoryan (@manegrigoryan)

Հաղորդավարուհին տեսանյութ է հրապարակել, որում բացում է Երգի պետական թատրոնի նոր դահլիճի դռները:

«Դե ինչ, վաղը բացում ենք մեր նոր դահլիճի նոր դռները՝ հավերժ սիրո դիմաց», -հրապարակմանը կից գրել է Մանե Գրիգորյանը:

Ավելի վաղ հաղորդավարուհին հայտնել էր, որ այսուհետ հանդիսանում է Երգի պետական թատրոնի տնօրենը:

«Սիրելի ընկերներ, ուզում եմ տեղեկացնել, որ այսօրվանից պաշտոնապես հանդիսանում եմ Երգի պետական թատրոնի տնօրենը։ Անցած ամիսների ընթացքում պատրաստվել եմ ու նոր ու առավել բարդացված կարգով գերազանց հանձնել եմ տնօրենի պետական քննությունները և արդեն որպես լիիրավ տնօրեն անցնում եմ գործի... Շուտով բոլորիդ սպասում եմ Հայաստանի երգի պետական թատրոնում», - գրել էր Մանե Գրիգորյանն իր ինստագրամյան էջում:



© NEWS.am STYLE