Հայ կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ Արթուր Գրիգորյանի դուստր, հաղորդավարուհի Մանե Գրիգորյանն իր ինստագրամյան էջում նոր գրառում է կատարել՝ հայտնելով, որ պաշտոնապես հանդիսանում է Երգի պետական թատրոնի տնօրենը։
«Սիրելի ընկերներ, ուզում եմ տեղեկացնել, որ այսօրվանից պաշտոնապես հանդիսանում եմ Երգի պետական թատրոնի տնօրենը։ Անցած ամիսների ընթացքում պատրաստվել եմ ու նոր ու առավել բարդացված կարգով գերազանց հանձնել եմ տնօրենի պետական քննությունները և արդեն որպես լիիրավ տնօրեն անցնում եմ գործի։
Նախորդ 6 ամիսների ընթացքում որպես ժամանակավոր պաշտոնակատար եղել եմ թատրոնում։ Կատարված աշխատանքները փորձեմ համառոտ ներկայացնել՝
-Վերականգնվում է թատրոնի դահլիճը, այն կներկայանա բոլորովին նոր ու ժամանակակից տեսքով։
-Թատրոնը կվերազինվի գերժամանակակից լուսաձայնային տեխնիկայով:
-Ընթանում են նոր կայքի ստեղծման և թատրոնի ռեբրենդինգի աշխատանքները, ինչի շնորհիվ թատրոնն ավելի մրցունակ ու ժամանակակից կդառնա։
-Ձևավորվել է թատրոնի նոր կազմը, որն արդեն թողարկել է մի քանի երգեր և տեսահոլովակ։ Խումբն արդեն հասցրել է ելույթ ունենալ մի շարք միջոցառումների ժամանակ։ Առաջիկա ամիսներին նախատեսվում են նոր տեսահոլովակներ։
-Նոր համագործակցություններ ենք սկսել հեղինակավոր կազմակերպությունների հետ, որոնք կնպաստեն թատրոնի առաջխաղացմանը։ Մանրամասներն առաջիկայում կներկայացնենք։
-Վերականգվել է «Ուրախ Նոտաներ» ներկայացումը՝ բոլորովին նոր ձևաչափով, դեկորներով և բեմական հանդերաձանքով։
-Պետական մարմինների հետ համագործակցությամբ Հայաստանի 7 մարզերում կարողացել ենք բեմադրել անվճար ներկայացումներ, որոնց մասնակից է դարձել շուրջ 10000 երեխա։
-Երեկ, այսօր, հավերժ…
Արթուր Գրիգորյանին նվիրված մեծ համերգ ենք իրականացրել մարզահամերգային համալիրում։
Առաջիկայում սպասվում են նոր ներկայացումներ, մյուզիքլներ, փառատոններ, համերգներ, ծրագրեր ու նախագծեր։
Ասելու-խոսելու շատ բան կա, հիմա ավելի կարևոր է գործ անել ու վերակենդանացնել մեր թատրոնը։
Անչափ շնորհակալ եմ այն մարդկանց, որոնք կողքիս են, օգնում են ու փորձում անել առավելագույնը, որ Պապայի կիսատ թողած գործը պատվով շարունակենք։
Շուտով բոլորիդ սպասում եմ Հայաստանի երգի պետական թատրոնում», - գրել է Մանե Գրիգորյանը։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
18:35, 28 ապրիլի
«Շորս թափանցիկ չէ». Լիլիթ Հովհաննիսյանը մեկնաբանել է իր նոր տեսահոլովակի կերպարներից մեկը15:08, 28 ապրիլի
Սիլվեստր Ստալոնեն մեմուարներ է գրում13:30, 28 ապրիլի
Բրիթնի Սփիրսը համաձայնության է եկել հոր հետ11:44, 28 ապրիլի
Doja Cat-ը շատ համարձակ ու բաց լողազգեստով ցուցադրել է կազմվածքը10:35, 28 ապրիլի
Փերիս Հիլթոնը մերկացել է Flaunt ամսագրի շապիկի համար09:00, 28 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 28-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ18:47, 27 ապրիլի
Wine story: JancisRobinson.com-ի գլխավոր խմբագիրը՝ Հայաստանում գինու արկածի մասին (exclusive)16:23, 27 ապրիլի
Օպտիկական պատրանքը կարող է ցույց տալ՝ որքան «փակ մարդ եք» դուք15:38, 27 ապրիլի
Ռասել Քրոուն կնկարահանվի «Էկզորցիզմ» սարսափ ֆիլմի գլխավոր դերում14:12, 27 ապրիլի
Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու հայտարարությունից հետո Բիանկա Սենսորիի երկրպագուները խնդրում են նրան բաժանվել ռեփերից12:10, 27 ապրիլի
Քիմ Քարդաշյանը տխրել է Թեյլոր Սվիֆթի նոր դիս-թրեքի պատճառով, բայց չի ցանկանում «կրակի վրա յուղ լցնել»11:31, 27 ապրիլի
Վահագ Ռաշը հետեւորդներին է ներկայացրել «Լուսամփոփի պես աղջիկ» երգի նոր տարբերակը