7-ամյա Դիանա Բարսեղյանը Թիֆլիսում կայացած միջազգային մրցույթից վերադարձել է Գրան պրի մրցանակով (ֆոտո)

17:05   2 փետրվարի, 2023

Թիֆլիսում կայացած World Rising Star նորաձեւության մրցույթից Հայաստանը ներկայացնող 7-ամյա Դիանա Բարսեղյանը վերադարձել է Գրան պրի մրցանակով։ Հայուհին մասնակցել է նաեւ Թիֆլիսում կայացած նորաձեւության շաբաթին, որի շրջանակում ստացել է Լավագույն մոդել մրցանակը։   

«Կարծում եմ՝ մեր մասնակցությունը շատ պատվով է եղել․ արել ենք հնարավորինը, որպեսզի ներկայանանք լավագույնս, եւ կարծում եմ՝ մեզ մոտ դա ստացվել է»,-NEWS.am STYLE-ի հետ զրույցում նշեց մրցույթի ազգային տնօրեն, «Աստղերի ֆաբրիկա» մոդելային գործակալության համահիմնադիր Սուսաննա Բուդաղյանը։ 

325171453_880028669891285_8529456063998906708_n.jpg (361 KB)

Մրցույթը տեղի է ունեցել հունվարի 25-ից 30-ը։ Դրան ներկայացել են մոտ12 երկրից 40 մասնակից։ Հայաստանի ներկայացուցիչ Դիանան ընդգրկված էր 7-ից 11 տարեկանների խմբում։ Մասնակիցները ներկայացել են մի քանի փուլով։ Առաջին փուլում պատմել են իրենց մասին, ցուցադրել ազգային տարազներ։  Տաղանդի փուլին հայուհին մասնակցել է իսպանական պարով, որի ընթացքում, պարելուն զուգահեռ, հասցրել է նաեւ զգեստափոխվել։ Այս փուլում փոքրիկ գեղեցկուհին ճանաչվել է ամենատաղանդավորը։ 

324946627_688960199576788_4565805709537953382_n.jpg (188 KB)

Սուսաննա Բուդաղյանը նշում է՝ «Շատ հաճելի էր, որ այս մրցույթում տարազներին եւս շատ տեղ էին հատկացրել՝ փորձելով ցուցադրել տարբեր ներկայացուցիչների ազգային զգեստները․ դիմել էինք դիզայների, որը մեր տարազի հայկական էլեմենտները ներկայացրել էր ժամանակակից ձեւով»։

Դիանա Բարսեղյանի համար սա մրցութային առաջին հաղթանակը չէր։ Փոքրիկ մոդելն անցած տարի առաջինն էր ճանաչվել նաեւ Դուբայում կայացած Junior Model International մրցույթում։ 

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE