Սպտեմբերի 18-ից 24-ը Դուբայում կայացել են Junior Model International եւ Miss Teen Super Globe մրցույթները, որտեղից Հայաստանը վերադարձել է հաղթանակներով։ Մեր երկիրը Junior Model International մրցույթում ներկայացնում էր 7-ամյա Դիանա Բարսեղյանը, որն արժանացել է Առաջին մրցանակի, իսկ Miss Teen Super Globe-ում ներկայացել են 14-ամյա Արինա Ալեքսանյանն ու 16-ամյա Անի Հարությունյանը։ Արինան Հայաստան է վերադարձել Առաջին մրցանակով, իսկ Անին՝ Գրան պրիով։

Պատանի մոդելները «Աստղերի ֆաբրիկա» մոդելային գործակալության սաներն են։ Դուբայում կայացած մրցույթներին նրանց ուղեկցել է գործակալության համահիմնադիր Սուսաննա Բուդաղյանը, որը NEWS.am STYLE-ին տրամադրել է մրցութային օրվա լուսանկարներից ու պատմել Հայաստանի հաղթանակների մասին։
Սուսաննան տեղեկացրեց, որ երկու մրցույթներն էլ անցկացվում են նույն կազմակերպչի կողմից, միմյանցից տարբերվում են միայն տարիքային շեմով։ Junior Model International-ին կարող են մասնակցել մինչեւ 13 տարեկան երեխաներ, իսկ Miss Teen Super Globe-ին՝ 14-ից 18 տարեկան պատանիներ։

«Մրցույթներին մասնակցել են մոտ 47 երկրների ներկայացուցիչներ։ Երեխաները հանդես են եկել տարբեր փուլերով՝ անգլերենով ներկայացրել են իրենց, պատասխանել են ժյուրիի հարցերին, ցուցադրել իրենց տաղանդը։ Մեր երեք մասնակիցներն էլ Տաղանդի փուլում պարային համարներով են հանդես եկել, բայց ներկայացել են տարբեր ոճերով եւ մոտեցումներով։ Երրորդ փուլում կազմակերպվել էր երկրների ցուցահանդես․ տաղավարներ էին տեղադրվել, որոնցում յուրաքանչյուր երկիր ցուցադրում էր իր ազգային ուտեստները, խմիչքը եւ մշակութային մյուս առանձնահատկությունները։ Այս տարի հետաքրքիր միտք ունեցանք․ մեզ հետ մրցույթին եկել էր նաեւ Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի սաներից Մհեր Ամիրջանյանը, եւ նրա օգնությամբ ներկայացրինք հայկական դուդուկն ու մյուս երաժշտական գործիքները։ Հայկական տաղավարում հնչեց դուդուկը, քոչարի պարեցինք ու բոլոր մասնակիցներին հրավիրեցինք մեզ հետ պարելու»,-պատմեց Սուսաննան։

Նա հավելեց, որ աղջիկները բարձր տրամադրությամբ ու մեծ ոգեւորությամբ են վերադարձել հայրենիք։
Մրցույթում մեր մասնակիցներն ընտրվել են նախընտրական փուլից հետո, որն անցկացվել էր փետրվարին՝ «Աստղերի ֆաբրիկա» մոդելային գործակալության՝ «Հայաստանի դեմքը» մրցույթի միջոցով։ Այն արդեն երրորդ տարին է անցկացվում Հայաստանում եւ հնարավորություն տալիս պատանի մոդելներին ներկայանալ միջազգային տարբեր հարթակներում։ Սուսաննայի խոսքով՝ չի բացառվում, որ Հայաստանի հաջող մասնակցությունից հետո Junior Model International եւ Miss Teen Super Globe մրցույթները հաջորդ տարի հյուրընկալվեն Հայաստանում։






Սյունե Առաքելյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:01, 23 սեպտեմբերի
Ամուսինը 16 տարով մեծ է, ապրում է առանձին և հանդիպում է այլ մարդկանց հետ22:22, 23 սեպտեմբերի
Օբաման, Բատլերը և Մոմոան՝ «ոսկե ցուցակում». գիտնականները անվանել են տղամարդու ամենասեքսուալ ձայնը21:19, 23 սեպտեմբերի
«Տատիկի օծանելիքը» կրկին նորաձև է. 10 պաշտամունքային բույր, որոնք գրավում են 2026 թվականի աշունը20:30, 23 սեպտեմբերի
«Տգեղ» նախշերից մինչև մինի գրպաններ. Prada-ն կիսաշրջազգեստը վերածել է ցանկության գլխավոր առարկայի19:21, 23 սեպտեմբերի

16:20, 23 սեպտեմբերի
Տեխնոլոգիական միլիոնատերերը Ուրուգվայում կառուցում են ապագայի քաղաք. ԱԲ, նեոգոթական ճարտարապետություն և մեկ միլիարդ դոլար նոր ուտոպիայի համար15:41, 23 սեպտեմբերի
Լեգենդի վերադարձը. Ռոմանտիկա, «դրայվ» և սիրո խոստովանություններ. Գարուի համերգը՝ Երևանում15:17, 23 սեպտեմբերի
«Հիանալի», «տհաճ» և «համարձակ». Թոմ Քրուզի նոր ֆիլմի առաջին ակնարկները բաժանել են քննադատներին14:38, 23 սեպտեմբերի
Դոլֆ Լունդգրենը խոստովանել է, որ քաղցկեղի բուժման ընթացքում մտածել է ինքնասպանության մասին14:19, 23 սեպտեմբերի
Իրինա Շեյքը Արինա Սաբալենկային Միլանում պոդիումում ելույթների վարպետության դաս է տվել13:16, 23 սեպտեմբերի
Աստղերը գրավել են Միլանը. Քարդի Բին, Ջենիֆեր Լոպեսը և Ալիշա Քիզը դուրս են եկել պոդիում Vogue World-ի ժամանակ12:31, 23 սեպտեմբերի
Քրիստինա Ագիլերան կրքոտ շոու է ցուցադրել զբոսանավի վրա. նրա փեսացուն պտտեցնում էր նրան Պորտոֆինոյում