StyleBeauty. «Skin glazing»՝ ջնարակապատում ենք ոչ թե քաղցրաբլիթներն, այլ դեմքը

11:47   4 մարտի, 2023

Սոցցանցերում մեծ թափ է հավաքում դեմքի «skin glazing» խնամքը: Սա K-Beauty-ի մաշկի խնամքի թրենդ է, որը ենթադրվում է, որ մաշկը փայլեցնում եւ խոնավեցնում է առանց որեւէ դիմահարդարման:

«Skin glazing» ներառում է մաշկի խնամքի միջոցների շերտավորում տարբեր ձեւերով: Պրոցեսը կարող է բաղկացած լինել հինգ, ինչպես նաեւ 12 կամ ավել միջոցներից: Գեղեցկության ապրանքների հստակ ցանկ չկա, որոնք պետք է քսել մաշկին, սակայն հիմնական նպատակը ձեր մաշկի որակը բարելավելն է կամ փայլուն տեսքի հասնելը՝ երկարաժամկետ նպատակ ունենալով չդիմահարդարվել: Այսպիսով, որտեղի՞ց եք սկսում «ջնարակումը»։

Առաջին հերթին «double cleansing»։ Օգտագործեք նախնական մաքրող բալզամ՝ կոսմետիկան եւ արեւապաշտպան միջոցները հանելոււ համար: Երկրորդ քայլով օգտագործեք լվացվելու գել՝ մնացած կեղտերը (դիմահարդարում, կեղտ, ավելորդ ճարպ եւ ​​այլն) մաքրելու համար:

Դեմքը ցողեք խոնավեցնող սփրեյով։

Կիրառեք դեմքի համար նախատեսված յուղ: Այս քայլը պետք է մաշկին ավելի թաց եւ պայծառ տեսք տա:

Այնուհետեւ խոնավեցնող բալզամ կամ խոնավեցնող միջոց օգտագործեք:

Դրանից հետո դեմքը կրկին ցողեք խոնավեցնող սփրեյով եւ քսեք արեւապաշտպան քսուք։

Լրացուցիչ քայլերը կարող են ներառել տոնիկ, շիճուկներ, ռետինոլ, շերտազատիչներ եւ այլն:

Ու՞մ է անհրաժեշտ մաշկի ջնարակումը։

Ակնեի հակում ունեցող մաշկ։ Ընտրեք խոնավեցնող միջոց, որը «ոչ կոմեդոգեն» է, ինչը նշանակում է «պզուկներ չհրարող»: Խուսափեք եթերային յուղերով հարուստ միջոցներից, քանի որ դրանք կարող են խցանել մաշկը:

Չոր մաշկ։ Այս դեպքում ավելի լավ է ընտրել ավելի խիտ խոնավեցնող միջոց, որը կօգնի խոնավացնել մաշկը եւ նվազեցնել շերտավորումը:

Յուղոտ մաշկ։ Մաշկը ջնարակելու նպատակը փայլուն եւ խոնավ տեսք ունենալն է, բայց ոչ յուղոտ բծերի նման: Յուղոտ մաշկ ունեցող մարդիկ արդեն կարող են բնական փայլ ունենալ: Ճարպի արտադրությունը նվազեցնելու եւ կարգավորելու համար օգտագործեք սալիցիլաթթու եւ նիացինամիդ պարունակող միջոցներ (վիտամին B3-ի ձեւ):

Զգայուն մաշկ։ Խորհուրդ եմ տալիս առանց բույրերի եւ հիպոալերգենային միջոցներ, ինչպես նաեւ խուսափեք բաղադրության մեջ առկա եթերային յուղերից:

Ձեր՝ Լ․Վ․



© NEWS.am STYLE