«Ես ու դու»․ Իննա Խոջամիրյանի ու Գոշ Հակոբյանի «Hotel Grand» սերիալի սաունդթրեքը՝ Սոֆի Մխեյանի կատարմամբ

11:05   11 ապրիլի, 2023

Երեկ՝ ապրիլի 10-ին, «ATV»-ի եթերում մեկնարկեց 10 մասից բաղկացած նոր հումորային սերիալ՝ «Hotel Grand»-ը, որի պրոդյուսերները Իննա Խոջամիրյանն ու Գոշ Հակոբյանն են։ Երեկ պրեմիերա էր նաեւ Սոֆի Մխեյանի համար, քանի որ թողարկվեց «Ես ու դու» երգը, որը երգչուհին կատարել է ֆիլմի համար։

Տեսահոլովակում սերիալի հյուրանոցային միջավայրն է, կատարման ընթացքում երգչուհու կողքին հայտնվում են ֆիլմի հերոսները։ Գլխավոր դերերում Մարիամ Ալեքսանյանն ու Հակոբ Տեր-Վարդանյանն են։ 

339264827_899039574521376_2150545993040315483_n.jpg (44 KB)

Ֆիլմի դերասանական կազմում հեռուստադիտողը կտեսնի նաեւ Դավիթ Հակոբյանին, Իրինա Հարությունյանին, Միկա Ղափլանյանին, Հայկ Պետրոսյանին, Ժաննա Վելիցյանին, Վաչե Երիցյանին, Իրինա Այվազյանին, Սամվել Դանիելյանին, Կարեն Ճաղարյանին ու այլ ծանոթ դեմքերի: Նախագծի սցենարիստը Անի Մաղաքյանն է, որը նաեւ սաունդթրեքի խոսքերի հեղինակն է։ Երաժշտությունը գրել է Նիկ Էգիբյանը։ Տեսահոլովակի եւ նախագծի ռեժիսորը Գոշ Հակոբյանն է։

337837734_725735069285161_6063232797350225685_n.jpg (84 KB)

Հոլովակում Սոֆին նրբագեղ ու ոճային կերպարում է։ Նրա կերպարի հեղինակը Մանուկ Ալեքսանյանն է։



© NEWS.am STYLE