«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Նիկոս Վերտիսը «ԱԿՎԱ ԲԻԼԴԻՆԳՍ» ընկերության հրավերով արդեն 3-րդ անգամ ելույթ կունենա Հայաստանում

Մալյան թատրոնի դերասանները՝ Թումանյանի «Հեքիաթներ» ներկայացման զվարճալի դեպքերի մասին

Մի երեկո Նեմրայի հետ․ զրույցներ և պատմություններ, որոնք մնում են երաժշտությունից հետո

Մեկ բաժակ ավել՝ հյուրի համար․ սուրճ, արվեստ և Գյումրվա ժպիտը «Վառեմ-Մարեմ»-ում

«Վառեմ-Մարեմ». Գյումրու ստեղծարար ոգին՝ արվեստի և հիշողությունների հանդիպման վայրում

Ինչպե՞ս եք վերաբերվում լողազգեստով լուսանկարներին

Վերջին զանգ․ արցունք, ծիծաղ ու հրաժեշտ մանկությանը

Ժամանակից շուտ մի՛ մեծացեք․ խորհուրդներ երիտասարդներին

Արժի, արդյոք, որ Հայաստանը շարունակի մասնակցել «Եվրատեսիլին»

«Hotel Grand». Իննա Խոջամիրյանը՝ իր եւ Գոշի համատեղ հումորային նախագծի, գլխավոր հերոսների ու էկրանի հակառակ կողմում լինելու մասին (ֆոտո)

16:11, 10 ապրիլի

Դերասանուհի Իննա Խոջամիրյանը բավական ակտիվ է այս շրջանում։ Վերջերս նա հանդիսատեսին ներկայացավ «Հարսանեկան Ping-Pong» ներկայացման շրջանակում, օրերս վարեց «Սանսեթ Բուլվար» համաշխարհային մյուզիքլի երեւանյան պրեմիերայի կարմիր գորգը, իսկ այսօր իր թիմի հետ հանդիսատեսի դատին կհանձնի նոր նախագիծ՝ «Hotel Grand»-ը, որի գործադիր պրոդյուսերն է հանդիսանում։ Հումորային ժանրի նախագծի գլխավոր պրոդյուսերն ու ռեժիսորը Գոշ Հակոբյանն է։ Սա Իննայի եւ Գոշի երկրորդ պրոդյուսերական համագործակցությունն է (առաջինը «Ճիշտ այդպես» հաղորդման շրջանակում էր)։

NEWS.am STYLE-ի հետ զրույցում դերասանուհին պատմել է նոր նախագծի, եւ կադրից դուրս աշխատանքի մասին։ 

339264827_899039574521376_2150545993040315483_n.jpg (44 KB)

««Hotel Grand»-ը հումորային ժանրի նախագիծ է, բայց այն սիտքոմ անվանել չի կարելի: 10 մասից բաղկացած ֆիլմ է՝ եւ կոմեդիա է, եւ դրամա: Նախագծի սցենարիստը Անի Մաղաքյանն է: Ի սկզբանե այլ բան էր որոշված ստեղծել, բայց ստեղծագործական քննարկումները շատ սպոնտան կերպով ծնունդ տվեցին «Hotel Grand»-ին: Ինսայթ էր, իսկ ինսայթները հաջողում են անկասկած: Անին մեծ ոգեւորությամբ է աշխատում այս նախագծի շուրջ․ դա արդեն իսկ առաջին ձեռքբերումն է»,-նշում է դերասանուհին։

Նախագծի գլխավոր հերոսի դերում Հակոբ Տեր-Վարդանյանն է, գլխավոր հերոսուհուն մարմնավորում է Մարիամ Ալեքսանյանը։  «Մարիամն ու Հակոբը չտեսնված քիմիա ունեն, միանշանակ ստացված զույգ է»,-ասում է Իննան։  

339972100_1394724187959976_178143355361967212_n.jpg (44 KB)

Դերասանական կազմում հեռուստադիտողը կտեսնի նաեւ Դավիթ Հակոբյանին, Իրինա Հարությունյանին, Միկա Ղափլանյանին, Հայկ Պետրոսյանին, Ժաննա Վելիցյանին, Վաչե Երիցյանին, Իրինա Այվազյանին, Սամվել Դանիելյանին, Կարեն Ճաղարյանին ու այլ ծանոթ դեմքերի: 

«Մենք ունենք նաեւ դերասաններ, ովքեր 1-2 սերիայի շրջանակում հյուր են գալիս Հոթել Գրանդ, եւ ում շուրջ գեղեցիկ պատմություն կա ստեղծված. Մուրադ Նադիրյանը, Սիսիան Սեփանյանը, Ելենա Վարդանյանը եւ այլք»,-հավելում է Իննան։ 

337564454_1617377085370388_460285845758975764_n.jpg (63 KB)

Անդրադառնալով իր պրոդյուսերական գործունեությանը եւ անձամբ նոր ֆիլմում չնկարահանվելու որոշմանը՝ դերասանուհին նշում է․

«Վերջին 5 տարիներին էկրանների առջեւում լինելուց հետո անցնել կադրից այն կողմ դերասանուհու համար, գուցե, բարդ է:  Բայց «Hotel Grand»-ն իմ պրոդյուսերական առաջնեկն է ֆիլմարտադրության ոլորտում, եւ կադրից այն կողմ տարվող ահռելի աշխատանքին որպես դերասանուհի միանալը ոչ միայն չէր լրացնելու պրոցեսն այս պահին, այլեւ կխանգարեր, ու նախագիծը կտուժեր: Ես չեմ լքել էկրանները, իմ մասնակցությամբ, վստահաբար, դեռ լինելու են նախագծեր»:

337746407_6191485747587581_642347671819738940_n.jpg (31 KB)

Իննայի խոսքով՝ մեծ ու պատասխանատու գործ են հանձն առել, որը հեշտ չի տրվելու: «Պատասխանատվություն ենք կրում հսկայական թիմի, հեռուստաընկերության ու հեռուստադիտողի առջեւ: Բնականաբար, մնում է միայն փոխլրացնել միմյանց, ամբողջ ուժով ու էնտուզիազմով կցվել գործին: Ես էլ, Գոշն էլ անում ենք ամեն բան նախագիծը պատվով հանրությանը ներկայացնելու եւ հաջողելու համար»:

Նախագիծը եթեր կհեռարձակվի «ATV» հեռուստաընկերությամբ՝ երկուշաբթի, երեքշաբթի եւ չորեքշաբթի օրերին, ժամը՝ 23:00-ին: 

337891443_6021942227843247_5049708332682090412_n.jpg (51 KB)

337935060_1420961648676856_2637730244414430743_n.jpg (60 KB)

338064838_777784910162043_72203254385883248_n.jpg (32 KB)

338208991_3449938295276911_1114153116749438147_n.jpg (45 KB)

338154507_151703280897274_6075900760251187575_n.jpg (63 KB)

337837734_725735069285161_6063232797350225685_n.jpg (84 KB)

Սյունե Առաքելյան
Լուսանկարները տրամադրել է Իննա Խոջամիրյանը


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում




Print  

  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search