«Սա կանանց աշխարհ է»․ Լիա Զախարյանի նոր ֆոտոշարքը

14:16   29 ապրիլի, 2023

Լիա Զախարյանը նոր ֆոտոշարք ունի, որն իրականացրել է տիկտոկեր, լուսանկարիչ Անդրանիկի (Spark) հետ։ Դերասանուհին սեւ օվերսայզ պիջակով է եւ լայն լանջաբացվածքով։ Համարձակ ֆոտոշարքով Լիան կիսվել է ինստագրամյան իր էջում՝ հրապարակումը վերնագրելով՝ This is a WoMen's World/Սա կանանց աշխարհ է/:

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от lia (@zakharyan.lia)

Լիա Զախարյանին, միանշանակ, կարելի է համարել ամենակերպարային հայ դերասանուհիներից մեկը։ Նա բավական հաճախ է կիսվում տարբեր ֆոտոշարքերով, որոնց կերպարները չեն կրկնում մեկը մյուսին։ Օրեր առաջ էլ Լիան լուսանկարվել էր Արման Փափազյանի (Alien Photo) օբյեկտիվի առաջ։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от lia (@zakharyan.lia)

Բոլորովին վերջերս դերասանուհին դարձել էր նաեւ NEWS.am STYLE-ի գարնանային ֆոտոշարքի հերոսուհին, որը նվիրված էր Մայրության եւ գեղեցկության տոնին։ Ի տարբերություն վերը նշված շարքերի՝ մեր ֆոտոշարքում Լիան ավելի մեղմ եւ նուրբ կերպարում է, որն առավել եթերային են դարձրել վարդերն ու դիզայներ Ալիսա Հարությունյանի հեղինակած գեղեցիկ զգեստը։

16-1-1.jpg (667 KB)

3-1-1.jpg (713 KB)



© NEWS.am STYLE