15:32 13 սեպտեմբերի, 2023Դուբայում բնակվող մոդել Կարինե Պետրոսյանը, որը դարձել է այնպիսի բրենդների դեմք, ինչպիսիք են Gucci-ն, Mac Cosmetics-ը, L’Oreal-ը, Marks and Spencer-ը, D&G-ն, Valentino-ն, McQueen-ը եւ Balmain-ը, Instagram-ում կիսվել է լողազգեստների իր հետաքրքիր ու վառ հավաքածուով։
Մինչ Երեւանում շատերն արդեն պատրաստում են իրենց աշնանային հագուստը, Կարինեն հայելու առաջ սելֆիների շարք է հրապարակել՝ կիսվելով իր գույնզգույն լողազգեստներով։
Посмотреть эту публикацию в Instagram
«Եղանակը Դուբայում ավելի լավն է դառնում, ինչը նշանակում է՝ պետք է ցուցադրեմ բիկինիների իմ մեծ հավաքածուն»,-գրել է մոդելը՝ հավելելով, որ իրականում շարքն ավելի ընդգրկուն է։
Կարինեի մայրը ազգությամբ ռուս է, հայրը՝ հայ։ NEWS.am STYLE-ը մոդելի հետ զրուցել էր ArmenՅԱՆs շարքում, որում Կարին նշել էր, որ իր երկու արմատները խառնված են իր ներսում։ «Երբեմն ինձ ավելի շատ հայ եմ զգում, երբեմն էլ՝ ռուս։ Բայց ինձ դուր է գալիս այս երկու ազգերին իմ ներսում կրելը։ Լավ է ունենալ հայկական ու ռուսական գծեր։ Երկուսն էլ օգտագործում եմ»,-հավելել էր նա։

31-ամյա մոդելը, որն առավել հայտնի է Kari Kari անվամբ, մոտ 35 ինստագրամյան էջերի ղեկավար է (Instagram-ում նա ունի ավելի քան 2 միլիոն հետեւորդ) եւ միայնակ մեծացնում է 5-ամյա դստերը։