Victoria’s Secret-ի հայ մոդել Ռուբինա Խանզադյանն ամուսնացել է (ֆոտո)

21:53   4 նոյեմբերի, 2023

Victoria’s Secret աշխարհահռչակ բրենդի հայ մոդել Ռուբինա Խանզադյանն ամուսնացել է իր ընտրյալի՝ Գաբրիել Ռոսենի հետ։ 

Հայուհին հարսանիքի մասին հայտնել է ինստագրամյան իր էջում։ Մոդելի հրապարակած ֆոտոշարքում երեւում են նաեւ ընտանիքի անդամները՝ հայրը, մայրը եւ եղբայրը։ 

Ռուբինան իր հատուկ օրվա համար նախապատվությունը տվել է Carolina Herrera բրենդի՝ պարզ, բայց շքեղ զգեստին։ Նա կրում է առանց թեւքերի երկար սպիտակ ատլասե հանդերձանք, իսկ գլխին՝ ավանդական քող։ Ռուբինայի մազերը կիսահավքաված են, դիմահարդարման մեջ մոդելը եւս նախընտրել է պարզությունը։ 

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Rubina Dyan (@rubinadyan)

Ռուբինան շնորհակալություն է հայտնել Carolina Herrera-ի ողջ թիմին՝ «իր երազանքների» հարսանեկան զգեստի համար, եւ բոլորին, ովքեր իր օրը «կախարդական են դարձրել»։

Հիշեցնենք, որ մոդելի Bride to Be երեկույթը կայացել էր հունիսին։ 

Ռուբինա Խանզադյանը ծնվել է Երեւանում, սակայն մանկության շրջանում տեղափոխվել է Իսպանիա, որտեղ ապրել է 13 տարի, մինչեւ որ ընտանիքով որոշել են մեկնել Միացյալ Նահանգներ: NEWS.am STYLE-ի հետ բացառիկ զրույցում, անդրադառնալով իր արմատներին, մոդելը նշել էր,-«Քանի որ շատ փոքր տարիքում եմ տեղափոխվել Իսպանիա, հնարավորություն չեմ ունեցել շատ առնչվելու մեր երկրի հետ, բայց ընտանիքիս անդամները միշտ հոգացել են, որպեսզի ես հնարավորինս մոտ լինեմ մեր լեզվին եւ սովորույթներին: Այսպիսով, ես միշտ ինձ հայկական մշակույթի մի մասնիկն եմ համարել»:

Լուսանկարները՝  bravo.imaging



© NEWS.am STYLE