Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

Victoria’s Secret-ի հայ մոդել Ռուբինա Խանզադյանը` մոդելինգի, արվեստի եւ Հայաստանի մասին

11:16, 23 հունիսի

Victoria’s Secret աշխարհահռչակ բրենդի հայ մոդել Ռուբինա Խանզադյանն այս օրերին Հայաստանում է: Ռուբինան հայրենիք է ժամանել հարազատներին տեսակցության նպատակով. Այս ընթացքում մոդելը նաեւ ֆոտոնախագծերի շուրջ կհամագործակցի Vogue-ի լուսանկարիչ Դավիթ Մուշեղյանի հետ:

Քչերին է հայտնի, բայց գեղեցիկ հայուհին նաեւ նկարչուհի է:

Մոդելինգի, արվեստի եւ մի շարք այլ հետաքրքիր թեմաների շուրջ NEWS.am STYLE-ը բովանդակալից զրույց ունեցավ Victoria’s Secret-ի հայ գեղեցկուհու հետ.

-Ռուբինա, վերջին անգամ ե՞րբ էիր եղել Հայաստանում:

-Վերջին անգամ 6 տարի առաջ եմ եղել այստեղ: Երբ Իսպանիայում էինք բնակվում, ավելի հաճախ էինք այցելում Հայաստան: Շատ ուրախ եմ, որ կրկին Հայաստանում եմ: Դեռ մի քանի օր էլ այստեղ եմ լինելու:

-Ինչո՞ւ ընտանիքդ տեղափոխվեց Բարսելոնա: Քանի՞ տարեկան էիր այդ ժամանակ:

-Կարծում եմ` ծնողներս, պարզապես, ցանկանում էին փոխել իրենց կյանքի ռիթմը, իսկ Իսպանիան այն երկիրն է, որը նրանց միշտ է գրավել: Հատկապես, մայրիկս այդ շրջանում իսպանական փիլիսոփայություն էր սովորում համալսարանում: Այդ ժամանակ ես երեք տարեկան էի…

-Իսկ հետո կյանքի բերումով տեղափոխվեցիր Միացյալ Նահանգներ. Այսպիսով` երեք մշակույթների հետ ես առնչվել` հայկական, իսպանական եւ ամերիկյան. Եւ որպես մոդել, եւ որպես արտիստ` ո՞ր մշակույթն է քեզ ավելի մոտ:

-Քանի որ շատ փոքր տարիքում եմ տեղափոխվել Իսպանիա, հնարավորություն չեմ ունեցել շատ առնչվելու մեր երկրի հետ, բայց ընտանիքիս անդամները միշտ հոգացել են, որպեսզի ես հնարավորինս մոտ լինեմ մեր լեզվին եւ սովորույթներին: Այսպիսով, ես միշտ ինձ հայկական մշակույթի մի մասնիկն եմ համարել:

Իսպանիայում բնակվել եմ 13 տարի եւ հպարտությամբ եմ նշում, որ այն եւս կարող եմ իմ տունը համարել: Կարծում եմ` այնտեղի մշակույթը մեծ դեր է ունեցել իմ աշխատանքների վրա: Այնքան շատ բան է իմ մեջ կուտակվել Իսպանիայում, որ երբ տեղափոխվեցի Միացյալ Նահանգներ, այն ժամանակ միայն գիտակցեցի, որ իմ ոճը շատ ընդհանրություններ ունի իսպանացի նկարիչների ոճի հետ:

-Ի՞նչն է քեզ ոգեշնչում նկարելիս:

-Այդ հարցին պատասխանելն ինձ համար բարդ է, քանի որ ես կարծում եմ` ամեն ինչից էլ կարելի է ոգեշնչվել: Ամեն ինչ կախված է նկարչի աչքից, նրանից, թե ինչպես է նա տեսնում այդ իրերը:

-Իսկ ինչպե՞ս սկսեցիր զբաղվել նաեւ մոդելինգով:

-Միացյալ Նահանգներ տեղափոխվելուց մի քանի ամիս անց արդեն ինձ նկատում էին մոդելային գործակալությունները: Մի անգամ մայրիկիս հետ գնումների էի գնացել եւ հենց այդ խանութում ինձ մտեցավ մի գործակալ եւ ինձ տվեց իր այցեքարտը` խորհուրդ տալով, որ դիմեմ իրեն եւ սկսեմ զբաղվել մոդելինգով: Մի քանի ամիս տարակուսելուց հետո, որոշեցի փորձել…Հետո այնքան շատ բան փոխվեց իմ կյանքում… Մինչ օրս չեմ կարողանում հավատալ, որ այդ ամենն իրական է:

-Նկարչուհի լինելը օգնո՞ւմ է քեզ նորաձեւության ոլորտում:

-Մոդել լինելու համար  նկարչուհու մանագիտությունը ինձ այնքան էլ չի օգնում, բայց կարծում եմ` այս երկու ոլորտների միջեւ հետաքրքիր կապ կա: Ես երկու դեպքում էլ փորձում եմ ինձ տարբեր կողմերով ներկայացնել:

-Որո՞նք ես համարում քո գլխավոր ձեռքբերումները` թե որպես նկարչուհի, թե որպես մոդել:

-Բացի այն, որ հնարավորություն ունեմ վաճառելու իմ աշխատանքները` նաեւ հպարտ եմ, որ գտել եմ իմ ոճը, որին նայելիս միանգամից կհասկանան, որ տվյալ նկարի հեղինակը ես եմ: Այնուամենայնիվ, կարծում եմ` որպես նկարչուհի դեռ շատ երկար ճանապարհ պետք է անցնեմ, բայց միեւնույն է արդեն ունեմ որոշակի ձեռքբերումներ:

Նաեւ շատ ուրախ եմ, որ որպես մոդել հնարավորություն եմ ունեցել աշխատելու այն բոլոր լուսանկարիչների եւ դիզայներների հետ, որոնց հետ համագործակցելու մասին անգամ չէի կարող երազել: Ամեն օր մի նոր  ձեռքբերում եմ ունենում այս ասպարեզում:

-Այնուամենայնիվ, ո՞րն է քեզ ավելի հոգեհարազատ` տեսախցիկների առաջ լուսանկարվե՞լը, թե՞ նկարելը:

-Լուսանկարվելը արվեստի մի տեսակ է, որի հետ ավելի ուշ առնչվեցի, իսկ նկարելն ինձ համար կիրք էր դեռ վաղ մանկությունից եւ կարծում եմ` այն իմ կյանքում միշտ էլ ուրույն տեղ կունենա:

-Հարցազրույցներից մեկում նշել էիր, որ որպես նկարչուհի ոգեշնչվում ես Պիկասոյի, Միրոի, Դալիի եւ այլ հանճարների գործերից, իսկ որպես մոդել` ովքե՞ր են քեզ ոգեշնչում:

-Կոկո Ռոշային միշտ շատ էլեգանտ եւ խարիզմատիկ եմ համարել: Շատ եմ հավանում նրա լուսանկարվելու դիրքերն ու քայլվածքը: Նա ֆանտաստիկ մոդել է:

-Ռուբինա, որո՞նք են  լինելու առաջիկայում քո ամենակարեւոր ծրագրերը.

-Այժմ ակտիվորեն վաճառում եմ իմ աշխատանքները եւ մի քանի նոր հավաքածուների շուրջ եմ աշխատում, որոնք հուսով եմ` կցուցադրեմ Լոս Անջելեսում եւ Նյու Յորքում:

Իսկ որպես մոդել` վերջերս Նյու Յորքի  The Lions գործակալության հետ պայմանագիր կնքեցի եւ անհամբերությամբ եմ սպասում, թե ինչ կլինի մոտ ապագայում…

Սյունե Առաքելյան

Լուսանկարները տրամադրել է Ռուբինա Խանզադյանը


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում




Տպել    |  In English

  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել