Վերա Բրեժնեւան ցուցադրել է նշանադրության շքեղ մատանին

17:39   26 դեկտեմբերի, 2013

Երգչուհի Վերա Բրեժնեւան ցուցադրել է նշանադրության շքեղ մատանին: Ռուսական էստրադայի ամենահմայիչ ու սեքսուալ աստղերից մեկն իր միկրոբլոգում նոր զարդի լուսանկարն է հրապարակել:

Instagram-ում տեղադրված լուսանկարում Բրեժնեւայի մատնեմատին մեծ քարով մատանի է, որը նման է նշանադրության մատանու:

Ավելի վաղ երգչուհին խոստովանել էր, որ սիրելի տղամարդ ունի, բայց չի ասել, թե ով է: Վերան նաեւ հայտարարել է, որ իր եւ ռեժիսոր Մարյուս Վայսբերգի սիրավեպի մասին լուրերն իրականություն էին: Բրեժնեւան հարցազրույցի ընթացքում խոսել է նաեւ այն մասին, որ արդեն հասուն տարիքում ստիպված է եղել դիմել հոգեբանի օգնությանը:



© NEWS.am STYLE