Տիհանա Vibes. Dasein-ը սիրո եւ տարբերվող մարդկանց մասին է

«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

Վերա Բրեժնեւան պատմել է դժվար մանկության եւ ընտանեկան ողբերգության մասին

15:31, 26 դեկտեմբերի

Ճանաչված երգչուհի Վերա Բրեժնեւան անկեղծ հարցազրույց է տվել՝ խոստովանելով, որ հասուն տարիքում ստիպված է եղել դիմել հոգեբանի օգնությանը:

Վերան մանուկ տարիքում ընտանեկան ողբերգություն է ապրել. հայրը նրա հանդեպ սառն է եղել եւ կարող էր ցանկացած սխալի համար խստագույնս պատժել: Դպրոցում էլ աշակերտները հանգիստ չեն տվել: Բանը հասել է նրան, որ արդեն հասուն տարիքում երգչուհին ստիպված է եղել դիմել հոգեբանի օգնությանը:

Բրեժնեւան ծնվել է Ուկրաինայում, ոչ հարուստ ընտանիքում: Նրանից բացի, ընտանիքում եւս երեք երեխա է եղել: Ծնողներն աշխատել են քիմիական գործարանում, սակայն նրանց աշխատավարձը չի բավարարել նորմալ ապրելու համար: Վերայի խոսքով, մայրը ստիպված է եղել գիշերներն իր հագուստներից դուստրերի համար զգեստներ կարել: Բայց այդ նրանց չի փրկել դասընկերների ծաղրից, ովքեր աղջիկների վրա ծիծաղել են նրանց արտաքինի եւ այն բանի համար, վերջինները ստիպված են եղել ճաշել դպրոցական անվճար ճաշարանում:

Հոր հետ հարաբերությունները նույնպես բարդ են եղել: «Մայրս մեր ընկերուհին էր, նա կարողանում էր լսել, հասկանալ, մխիթարել, պաշտպանում էր մեզ հորս առջեւ, ով ամենափոքր չարաճճիության համար խիստ պատժում էր: Գոտիով չէր ծեծում, բայց կարող էր զբոսանքից եւ այլ հաճույքներից զրկել երկու շաբաթով կամ նույնիսկ մի ամբողջ ամսով: Եվ անիմաստ էր վիճել կամ ապացուցել, որ մեղավոր չես»,- Վերա Բրեժնեւայի խոսքերն է մեջբերում «7 дней» կայքը:

Մի անգամ բակում վիճաբանության ժամանակ կոտրել են արտիստուհու ակնոցը, որի համար հոր աշխատավարձի կեսն էին վճարել: Դրանից հետո նրան մեկ ամսով տնային կալանքի են ենթարկել: Երգչուհու խոսքով, մանկության տարիների այդ բոլոր բացասական հիշողությունները խանգարել են նորմալ ապրել նույնիսկ գիտակից տարիքում: Այդ ժամանակ էլ Բրեժնեւան որոշել է դիմել մասնագետի օգնությանը:

«Մասնագետն օգնեց ինձ: Հիմա, երբ հիշում եմ դպրոցական տարիները, սիրտս արդեն կտոր-կտոր չի լինում: Հոգեբանի մոտ այցերի շնորհիվ ես կարողանա նաեւ ներել հորս: Մինչ այդ հոգուս վրա քարի նման ծանրացել էր վիրավորանքն այն բանի համար, որ նա ինձ հետ հազվադեպ էր քնքուշ լինում, մտերմիկ զրույցներ չէր վարում… Հիմա ես հորս ընդունում եմ այնպիսին, ինչպիսին նա կա. փակ եւ սառը: Մենք չմտերմացանք, սակայն անցյալի բացասական հիշողություններն արդեն չեն տանջում»,- պատմել է արտիստուհին:


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել