Խաչատրյանի անվան 11-րդ միջազգային փառատոնի շրջանակում ջութակահար Ստելլա Չենը ելույթ ունեցավ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ՝ կատարելով Խաչատրյանի Ջութակի կոնցերտը։
Մենուհինի անվան մրցույթի ամենաերիտասարդ դափնեկիր, ամերիկացի ջութակահարուհի Ստելլա Չենը մուտք է գործել միջազգային երաժշտական ասպարեզ 2019թ․ Եղիսաբեթ թագուհու անվան ջութակահարների մրցույթի առաջին մրցանակը նվաճելուց հետո։ Որպես մենակատար ջութակահարուհին ելույթներով հանդես է եկել Գերմանիայի պետական ֆիլհարմոնիկ, Նյու Յորքի ֆիլհարմոնիկ, Ճապոնական նոր ֆիլհարմոնիկ և այլ նվագախմբերի հետ։ Նա նվագում է 1700թ․ Ստրադիվարիուսի պատրաստած և նախկինում Պետրիին պատկանած ջութակը։
Ստելլա Չենը նկատում է‚ որ դեռ մանկուց լսել ու սիրել է Խաչատրյանի Ջութակի կոնցերտը եւ հպարտ ու ուրախ է այն առաջին անգամ կատարել Երեւանում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի նվագակցությամբ եւ դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ։
Համերգի ընթացքում հնչել է նաեւ Խաչատրյանի Թիվ 2 սիմֆոնիան։ Արամ Խաչատրյանն իր Թիվ 2 սիմֆոնիայի համար արժանացել է Ստալինյան մրցանակի։ Երաժշտաքննադատ Գ. Խուբովն այս ստեղծագործությունն անվանել է «Զանգով սիմֆոնիա», իսկ հեղինակն այն բնորոշել է որպես «…զայրույթի ռեքվիեմ, պատերազմի և բողոքի ռեքվիեմ…»։ «Իմ նոր՝ Երկրորդ սիմֆոնիան, գրական ծրագիր չունի, ստեղծելով այն՝ ես աշխատել եմ ընդհանրացված երաժշտական կերպարների միջոցով մարմնավորել այն մտքերն ու զգացումներն, որոնցով այսօր ապրում է մեր ժողովուրդը»,- ասել է կոմպոզիտորը։
Խաչատրյանի անվան 11-րդ միջազգային փառատոնը‚ որ նվիրված է Արամ Խաչատրյանի 120-ամյակին‚ կազմակերպվել է «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամի և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համատեղ ջանքերով։
Փառատոնի անցկացմանն աջակցում է ՀՀ կրթության‚ գիտության‚ մշակույթի եւ սպորտի նախարարությունը։ Երեւանի քաղաքապետարանը փառատոնի գլխավոր հովանավորն է։ Խաչատրյանի անվան միջազգային փառատոնը 2021 թվականի նոյեմբերից Եվրոպական փառատոների ասոցիացիայի (The European Festivals Association, EFA) անդամ է։
Խաչատրյանական փառատոնի շրջանակում առաջիկայում տեղի կունենա եւս 3 սիմֆոնիկ համերգ. կներկայացվեն ֆիլմերի համար գրված Խաչատրյանի մեղեդիները‚ «Սիմֆոնիկ ջազ «Խաչատրյան» համերգային ծրագիրը‚ Խաչատրյանի Դաշնամուրի կոնցերտը‚ ինչպես նաեւ այլ ստեղծագործություններ։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:08, 13 մայիսի
Ինչպես են հարբած բրիտանացի զբոսաշրջիկները փչացնում «Մայորկայի դրախտը»22:15, 13 մայիսի
Սալմա Հայեկը հատուկ կերպարներով է հայտնվել Vogue Arabia-ի 2024 թվականի մայիսի համարի շապիկին21:30, 13 մայիսի
Գիտնականները գտել են ընդամենը 3 րոպեում սառը սուրճ պատրաստելու միջոց20:40, 13 մայիսի
Ինչպես բացահայտել դավաճան ամուսնուն. տեխնոլոգիաները օգնում են19:23, 13 մայիսի
Սաուդյան Արաբիան ցանկանում է «հաղթել» Դուբային՝ կառուցելով աշխարհի ամենաերկար լողավազանը16:23, 13 մայիսի
Լեգենդար Ջուդի Դենչը կդառնա առաջին կինը, ով կմիանա Լոնդոնի տղամարդկանց բացառիկ ակումբին15:22, 13 մայիսի
Քլոե Քարդաշյանը մտածում է նախկին սիրելիից՝ Թրիստան Թոմփսոնից եւս մեկ երեխա ունենալու մասին14:36, 13 մայիսի
Լոնդոնում ջենթլմենների ակումբները քննարկում են այնտեղ կանանց անդամակցությունը14:05, 13 մայիսի
«Հրաշալի երեկո է լինելու»․ Անդրեա Մորիկոնեի ուղերձը՝ Երեւանում Էնիո Մորիկոնեի հեղինակային ծրագրին նվիրված համերգին ընդառաջ13:20, 13 մայիսի
Հոլլի Բերիի սիրելին կիսվել է դերասանուհու համարձակ լուսանկարով12:19, 13 մայիսի
Ջուլիա Ֆոքսը ավելի քան երկու տարի է՝ հրաժարվել է սեռական կյանքից11:57, 13 մայիսի
Անդրեն հերքել է որդի ունենալու լուրերը