Երեկ՝ դեկտեմբերի 3-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացավ «Տարվա երգ» մրցանակաբաշխությունը, որն այս տարի նվիրված էր «Արմենիա» TV-ի 25-ամյակին։
Համերգին ելույթ ունեցան հայկական շոու բիզնեսի ամենաաստղային անուններից շատերը, նրանց կողքին՝ նաեւ նոր, բայց միլիոնավոր դիտումներ գրանցած կատարողներ։ Հոբելյանական համերգի առթիվ Հայաստան էին ժամանել նաեւ արտերկրում հայտնի արտիստներ՝ հույն երգիչ Ալեքսանդրոս Տսոպոզիդիսը, վրացական «Բրավո Մետեխի» խումբը եւ Ավրաամ Ռուսսոն։ Արտիստները մարզահամերգային համալիրի լեփ-լեցուն դահլիճում կատարեցին հայերեն հայտնի երգեր՝ էլ ավելի ջերմացնելով տրամադրությունը։
«Ես շատ եմ սիրում Հայաստանն ու հայերին, եւ ինչպես իմ երգում է ասվում՝ հայերն ու հույները դարավոր եղբայրներ են»,-իր մրցանակը ստանալիս նշեց Տսոպոզիդիսը։
Վրացական «Բրավո Մետեխի»-ն էլ հավելեց․ «Մեզ համար մեծ պատիվ է այս բեմին կանգնել հրաշալի արտիստների ու հաղորդավարների կողքին։ Շնորհակալ ենք կազմակերպիչներին՝ մեզ հրավիրելու համար»,-անդրադառնալով հայ հանդիսատեսին՝ խումբը շնորհակալություն հայտնեց իրենց ուղղված սիրո համար,-«Առանց ձեզ այս ամենը չէր լինի։ Վրաստանը սիրում է ձեզ»։
Երգիչների կատարումները՝ NEWS.am STYLE-ի պատրաստած տեսանյութում։
Посмотреть эту публикацию в Instagram
Հիշեցնենք, որ «Տարվա երգ» մրցանակն այս տարի ստացան Սոֆի Մխեյանը, Արմենչիկը, Արամեն, 3.33-ը, Նունե Եսայանը, Էրիկը, Ներսիկ եւ Արաբո Իսպիրյանները, Արտաշ եւ Գրիշա Ասատյանները, Արփի Գաբրիելյանն ու Միհրան Ծառուկյանը, Արման Հովհաննիսյանը, Արկադի Դումիկյանը, Արմենչիկը, Project LA-ը, Արամ MP3-ն, Արփին, Իվետա Մուկուչյանը, Արտեմ Վալտերը, Գարիկն ու Սոնա Ռուբենյանը, Արսեն Շախունցը, «Արցախի ձայները», Սոնան, Արա Մարտիրոսյանը, Դավիթ Գրեգն ու Ռաֆը, Սարո Թովմասյանը եւ այլք։ Մրցանակաբաշխության հատուկ հյուրը Թաթա Սիմոնյանն էր:
Միջոցառման կարմիր գորգն ու մյուս մանրամասներն՝ այստեղ։
Սյունե Առաքելյան
Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
14:04, 14 մայիսի
Սերժ Թանկյանը ցանկանում էր հեռանալ System of a Down-ից13:16, 14 մայիսի
Քեյթ Մոսը սիրավե՞պ ունի Բոբ Մարլիի թոռան հետ12:35, 14 մայիսի
Շերը շլացուցիչ սեւ բոդիով է ներկայացել «Բոբ Մաքի. մերկ պատրանք» ֆիլմի պրեմիերային11:58, 14 մայիսի
Ինչու էին Շարլիզ Թերոնն ու Թոմ Հարդին ատում միմյանց «Խենթ Մաքսը» ֆիլմի նկարահանման հրապարակում11:20, 14 մայիսի
Մայրանալ պատրաստվող Ջուլիա Եղշատյանի նոր ֆոտոշարքը՝ ամուսնու հետ10:26, 14 մայիսի
Քենդալ Ջենները պատրաստ է լողազգեստների սեզոնին10:05, 14 մայիսի
«Եվրատեսիլ 2024»-ում Ֆրանսիայի ներկայացուցչի արխիվային լուսանկարը Երեւանում՝ հայկական տարազով․ երգիչը մասնակցել է Շառլ Ազնավուրին նվիրված համերգին09:00, 14 մայիսի
ՄԱՅԻՍԻ 14-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:08, 13 մայիսի
Ինչպես են հարբած բրիտանացի զբոսաշրջիկները փչացնում «Մայորկայի դրախտը»22:15, 13 մայիսի
Սալմա Հայեկը հատուկ կերպարներով է հայտնվել Vogue Arabia-ի 2024 թվականի մայիսի համարի շապիկին21:30, 13 մայիսի
Գիտնականները գտել են ընդամենը 3 րոպեում սառը սուրճ պատրաստելու միջոց20:40, 13 մայիսի
Ինչպես բացահայտել դավաճան ամուսնուն. տեխնոլոգիաները օգնում են