Տիհանա Vibes. Dasein-ը սիրո եւ տարբերվող մարդկանց մասին է

«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

Կայացավ «Տարվա երգ» մրցանակաբաշխությունը. կարմիր գորգը, աստղային կերպարներն ու մրցանակակիրները (ֆոտո/վիդեո)

12:02, 4 դեկտեմբերի

Շքեղ կարմիր գորգ, բարձր տրամադրություն ու աստղային «հրավառություն». Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացավ արդեն ավանդական դարձած «Տարվա երգ» ամենամյա երաժշտական մրցանակաբաշխությունը: Այն այս տարի հոբելյանական էր եւ նվիրված «Արմենիա TV»-ի 25-ամյակին։

ARS_5044.JPG (204 KB)

Որո՞նք են տարվա՝ ամենից շատ լսված երգերն ու դիտված տեսահոլովակները: Ովքե՞ր են դրանց կատարողները: Այս ամենը պարզ դարձավ մոտ 3 ժամ տեւած համերգային շոուի ժամանակ, որը վարում էին Նազենի Հովհաննիսյանը, Ներսես Ավետիսյանը, Իվետա Մուկուչյանը եւ Գարիկ Պապոյանը: 

ARS_5084.JPG (165 KB)

«Պատահական չէ, որ այս անգամ մրցանակաբաշխությունն անցկացվում է այստեղ՝ Հայաստանում: Այս երկու՝ ջերմ ու կարեւոր իրադարձությունները բոլորիս մեկտեղել են այստեղ, եւ, իհարկե, բոլորին՝ տարիների գործունեություն ծավալող արտիստներին եւ նոր սերնդի ներկայացուցիչներին, միավորել է ձեր սերը»,-նշեցին հաղորդավարները:

ARS_5090.JPG (189 KB)

Մրցանակաբաշխությունում ընդգրկված էին տարվա ընթացքում ստեղծագործական ակտիվությամբ աչքի ընկած եւ YouTube-ում ամենաշատ դիտումներ հավաքած արտիստները, որոնք պարգեւատրվեցին մրցանականերով։ Հնչեցին թե արդեն աստղային, թե իրենց քայլերը նոր սկսող, բայց ակնթարթային հաջողություն գրանցած կատարողների անուններ:

ARS_5115.JPG (200 KB)
 
«Տարվա երգ» մրցանակը ստացան Սոֆի Մխեյանը, Արմենչիկը,  Արամեն, 3.33-ը, Նունե Եսայանը, Էրիկը, Ներսիկ եւ Արաբո Իսպիրյանները, Արտաշ եւ Գրիշա Ասատյանները, Արփի Գաբրիելյանն ու Միհրան Ծառուկյանը, Արման Հովհաննիսյանը, Արկադի Դումիկյանը, Արմենչիկը, Project LA-ը, Արամ MP3-ն, Արփին, Իվետա Մուկուչյանը, Արտեմ Վալտերը, Գարիկն ու Սոնա Ռուբենյանը, Արսեն Շախունցը, «Արցախի ձայները», Սոնան, Արա Մարտիրոսյանը, Դավիթ Գրեգն ու Ռաֆը,  Սարո Թովմասյանը եւ այլք։  Մրցանակաբաշխության հատուկ հյուրը Թաթա Սիմոնյանն էր: Հատուկ արարողությանը ելույթ ունենալու եւ մրցանակ ստանալու համար Հայաստան էին ժամանել նաեւ վրացական «Բրավո Մետեխի» խումբը, Ավրաամ Ռուսսոն ու հույն երգիչ Ալեքսանդրոս Տսոպոզիդիսը, որոնք հայ հանդիսատեսին ջերմացրին հայերեն կատարումներով:

Մրցանակաբաշխության շրջանակում հոտնկայս ծափահարություններով հանդիսատեսը հարգանքի տուրք մատուցեց երգիչ Հայկոյին՝ հայկական երգարվեստում նրա անհերքելի ավանդի համար։ 

ARS_5116.JPG (232 KB)

««Արմենիա» TV-ի 25 տարիների ընթացքում հեռուստաընկերության մշտական ուղեկիցը եւ եթերի կարեւոր բաղադրիչը եղել է երաժշտությունը։ «Տարվա երգ» համերգային նախագիծը հոբելյանական է, եւ այս տարի  նվիրված է «Արմենիա» հեռուստաընկերությանը, որն իր եթերում մշտապես հեռուստադիտողին է ներկայացնում որակյալ երաժշտություն եւ հարթակ հանդիսանում երիտասարդ կատարողների համար։ Այս տարիների ընթացքում մենք ներկայացրել ենք հեռուստաձեւաչափեր, որոնք շատ տաղանդավոր երիտասարդների համար ճանապարհ են հարթել դեպի երաժշտական աշխարհ»,-նշեց հեռուստաընկերության PR ղեկավար Հայկուհի Ասատրյանը։

ARS_5296.JPG (257 KB)
 
Մրցանակաբաշխությունը հագեցած էր լուսային եւ գունային շքեղ լուծումներով ու պարային հետաքրքիր բեմադրություններով։ NEWS.am STYLE-ը ներկայացնում է կարմիր գորգի կերպարները, իսկ տեսանյութում կգտնեք նաեւ համերգի մանրամասները:

ARS_5125.JPG (200 KB)

ARS_5137.JPG (264 KB)

ARS_5149.JPG (257 KB)

ARS_5176.JPG (222 KB)

ARS_5195.JPG (232 KB)

ARS_5180.JPG (262 KB)

ARS_5210.JPG (202 KB)

ARS_5235.JPG (274 KB)

ARS_5254.JPG (255 KB)

ARS_5256.JPG (224 KB)

ARS_5302.JPG (270 KB)

ARS_5336.JPG (239 KB)

ARS_5393.JPG (252 KB)

ARS_5407.JPG (232 KB)

ARS_5445.JPG (226 KB)

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от NEWS.am STYLE (@style.news.am)

Սյունե Առաքելյան
Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել