«Ոսկե» զբոսանավ. սա հնարավոր է միայն Դուբայում: Սուպերզբոսանավերն ի սկզբանե գեղեցիկ են, բայց AK ROYALTY-ի զբոսանավն, իսկապես, աչք է շոյում: 2023 թվականի ամռանը կատարված վերանորոգումից հետո, այն ներկելու համար օգտագործվել է հատուկ ներկ, որը պարունակում էր 24 կարատանոց ոսկու փոշի, եւ սպորտային զբոսանավը դարձել է ավելի գրավիչ, գրում է Luxury Launch-ը:
Զբոսանավի սեփականատեր Աարոն Ֆիդլերը՝ Furrion տեխնոլոգիական ընկերության մուլտիմիլիոնատեր հիմնադիրն ու գործադիր տնօրենը, նրբագեղության սիրահար չէ, եւ, ըստ այդմ, ինտերիերի համար պատվիրել է նույնքան աչքի ընկնող տարրեր, օրինակ՝ արծաթյա քանդակներ:
Ծովային թեմաները փոխարինվել են ավելի միատոն մթնոլորտով՝ սեւ եւ սպիտակ երանգներով: Ներսում կան նաեւ ադամանդի շեշտադրումներ, անսահման հայելիներ, նուրբ մարմար եւ աչք շոյող արծաթյա վագրեր, որոնք տեղակայված են ճաշասենյակում:
«Բավական երկար ժամանակ, փող եւ էներգիա պահանջվեց 24 կարատանոց ոսկու փոշին եւ ծովային ներկը խառնելու համար, որպեսզի այն փայլեր արեւի լույսի ներքո»,-կիսվել է Ֆիդլերը:
Տախտակամածն ունի լավ կահավորված մարզասրահ եւ մերսման սենյակ, ինչպես նաեւ՝ վեց հոգու համար նախատեսված ջակուզի, իսկ առաջնամասը հատվածը կատարյալ վայր է արեւայրուք ընդունելու եւ սիրելի ֆիլմը բացօթյա կինոթատրոնում դիտելու համար:
AK Royal-ը կարող է ընդունել 12 հյուրի, իսկ սեփականատերը վայելում է գլխավոր ննջասենյակը՝ մարմարե լոգարաններով եւ Fendi գորգերով:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
12:18, 20 մայիսի
Քեւին Քոսթների ֆիլմը Կաննում 10 րոպեանոց հոտնկայս ծափահարությունների է արժանացել11:08, 20 մայիսի
«Ես, իսկապես, զղջում եմ»․ Շոն «Դիդի» Քոմբսն առաջին անգամ խոսել է համացանցում տարածված տեսանյութի մասին, որում նա ծեծում է նախկին ընկերուհուն10:17, 20 մայիսի
Նիկոլայ Նոսկովի առողջական վիճակը կտրուկ վատացել է09:00, 20 մայիսի
ՄԱՅԻՍԻ 20-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:21, 19 մայիսի
Ինչո՞ւ է Մեգան Մարքլը թաքցնում ոտքերը. ոճաբանը բացատրում է19:24, 19 մայիսի
«Եվրատեսիլ 2024»-ում Նիդերլանդների մասնակցը հունիսի սկզբին կարող է հայտնվել Շվեդիայի դատարանում16:04, 19 մայիսի
Բեն Աֆլեքին առաջին անգամ տեսել են առանց ամուսնական մատանու14:05, 19 մայիսի
Աննա Մանուչարյանի սլացիկ կազմվածքը՝ մինի տոպով ու կարճ կիսատաբատով12:08, 19 մայիսի
Սելենա Գոմեսը եւ Զոի Սալդանան Կաննում մասնակցել են «Էմիլիա Պերես» մյուզիքլի դիտմանը10:25, 19 մայիսի
Բենի Բլանկոն պատմել է Սելենա Գոմեսից երեխաներ ունենալու ծրագրերի մասին09:00, 19 մայիսի
ՄԱՅԻՍԻ 19-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:23, 18 մայիսի
Իվետա Մուկուչյանը գայթակղիչ կերպարով հանդես է եկել հայտարարությամբ (VIDEO)