«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Սեքսը՝ հարսանեկան գիշերը. դա այնքան էլ կարեւոր չէ, որքան կարծում եք

23:20, 8 դեկտեմբերի

Պարզվում է՝ ոչ բոլոր զույգերն են սեքսով զբաղվում իրենց հարսանիքի գիշերը։ Տիկտոկերներ @JoshandSav-ն ասում են, որ իրենք սեքսով չեն զբաղվել հարսանիքի գիշերը, ոչ էլ՝ մեղրամիսին: Փոխարենը ժամերով զրուցել են։

Մեկնաբանությունների հատվածում շատերը գրել են, որ իրենք եւս հարսանիքից հետո չեն զբաղվել սիրով, քանի որ շատ հոգնած են եղել կամ հարբած։

Փորձագետներն ասում են, որ «առաջին» գիշերվա սեքսն այնքան էլ կարեւոր չէ, որքան հասարակությունն է դա համարում:

Կալիֆորնիայի նահանգային համալսարանի սեռական հաղորդակցության պրոֆեսոր Տարա Սուվինյաթիչայպորնն ասում է, որ պետք է անտեսել հասարակական այդ կարծրատիպերը:

«Պարտադիր չէ, որ փորձեք դա անել հենց հարսանիքի գիշերը»,-Business Insider-ին ասել է նա,-«Կարծում եմ՝ ամուսնությունը գեղեցիկ ծես է, եւ մենք կարիք չունենք այն պահպանել սեռական ակնկալիքներով: Դա «հնացած համոզմունք է»,-նշել է նա:

Ամուսնության եւ ընտանեկան հարցերով լիցենզավորված թերապեւտ Քիաունդրա Ջեքսոնը նշում է, որ դուք պետք է մեղմեք ձեր սպասելիքները եւ դադարեք ճնշում գործադրել ինքներդ ձեզ եւ ձեր կողակցի վրա: «Հարսանիքի գիշերը սեքսը կարող է մեծ խնդիր լինել որոշ զույգերի համար»,-ասել է նա:

Եթե ​​դա տեղի չունենա, ձեր ամուսնությունը դատապարտված չէ

Ինչպես ասում են, ամուսնությունը ձեր համատեղ կյանքի առաջին օրն է, եւ դա ներառում է մտերմության մի ամբողջ կյանք, որը չպետք է սահմանվի մեկ գիշերով: Այսպիսով, եթե որոշել եք սեքսով չզբաղվել, կամ ինչ-որ բան այն չէ, հիշեք, որ ձեր ամուսնությունը դատապարտված չէ:

«Մենք հաճախ երեւակայում ենք, թե ինչպիսին պետք է լինի այդ փորձը, բայց երբ այն չի արդարացնում մեր սպասելիքները, մենք հիասթափվում ենք»,-հավելել է Ջեքսոնը,-«Հիշեք, որ դուք մի ամբողջ կյանք ունեք, որպեսզի հասկանաք, սովորեք միմյանց մարմինները եւ ուժեղացնեք ձեր մտերմությունը»:

«Եթե ինչ-ինչ պատճառներով հաճույք չեք ստանում, եւ դա ցանկանում եք անել ձեր հարսանիքի գիշերը, մի շտապեք: Ավելի լավ է դա չանել, եթե ձեր օրգանները համապատասխանաբար չեն արձագանքում»,-ասել է Սուվինյաթիչայպորնը:

Մի մոռացեք քննարկել ձեր զուգընկերոջ հետ

Նույնիսկ եթե դուք արդեն սեռական հարաբերություն եք ունեցել, նորմալ է, որ ձեր հարսանիքի գիշերը նյարդայնանում եք, ասում է Ջեքսոնը: Վստահեք ձեր կողակցին եւ արտահայտեք ձեր զգացմունքները:

«Եթե դուք չափազանց հոգնած եք, չափից շատ եք խմել կամ, պարզապես, տրամադրություն չունեք, ձեր կողակցի հետ իմաստալից «մտերմություն եւ կապ» զգալու այլ եղանակներ էլ կան: Դուք կարող եք մերկանալ, փաթաթվել, համբուրվել, սփոփվել, միասին գնալ քնելու կամ միմյանց ձեռքերը բռնել»,-նշում է նա,-«Մտերմությունը կիսելու շատ այլ եղանակներ կան, եւ հաջորդ օրը սեքսով զբաղվելը լիովին նորմալ է»:

Եթե ​​մինչ ամուսնությունը սեռական հարաբերություն չեք ունեցել, ապա գործում են նույն կանոնները

Նրանց համար, ովքեր որոշել են ձեռնպահ մնալ սեռական հարաբերություններից մինչեւ ամուսնանալը, ակնկալիքներն ու ճնշումը կարող են ավելի մեծ լինել, ասում է Ջեքսոնը:

«Դուք պատկերացում չունեք, թե ձեր զուգընկերը ինչ է ուզում, ինչի կարիք կամ ցանկություն ունի։ Զույգերը, ովքեր նախկինում սեռական հարաբերություն են ունեցել, ավելի քիչ ճնշում են զգում, քանի որ նրանք արդեն գիտեն իրենց զուգընկերոջը»:

Եթե ​​ամեն ինչ այնպես չի ընթանում, ինչպես պլանավորել եք, կամ դուք պարզապես որոշել եք սպասել, մի տխրեք, եթե ձեր առաջին փորձը տեղի ունենա հարսանեկան գիշերվանից հետո: «Դուք խոստացել եք հավերժ միասին լինել, դեռ շատ ժամանակ կա»,-հավելում է Սուվինյաթիչայպորնը:


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել