Պատմությո՞ւն եք ուզում. Լա՞վ, թե՞ հետաքրքիր. Երիտասարդ հայ գրող Ալեքսանդրա Սաշենց Հունանյանը «Քո արցունքների հոտը» գրքում անդրադառնում է այսօր GenZ-ի առջև ծառացած խնդիրներին և պայքարին։
Այս գիրքը քոլեջի մի խումբ առաջին կուրսեցիների մասին է: Պատմության տեսանկյունը փոխվում է գլուխների ընթացքում: Գրքում իրադարձությունները պատմում է ամենագետ պատմողը, սակայն ընթերցողը կարողանում է մտնել յուրաքանչյուր հերոսի միտք, ինչը թույլ է տալիս ավելի շատ ապրումակցել: Տեսանկյունի այս փոփոխությունը կարևոր է, քանի որ յուրաքանչյուր կերպարի միջոցով ընթերցողը խորասուզվում է իր հոգեբանական և ֆիզիկական խնդիրների մեջ:
Գրողն անդրադառնում է այնպիսի խնդիրների, ինչպիսիք են՝ ուտելու խանգարումները, դեպրեսիան, հետտրավմատիկ սթրեսային խանգարումը, անհանգստությունը և այլն։ Դրանցից յուրաքանչյուրը ներկայացվում է կերպարի միջոցով և ինչպես է նա հաղթահարում դրանք։ Անդրադառնում է նաև այն խնդիրներին, որոնց բախվում են բոլորը՝ թյուրիմացություններ, միմյանց չլսելու ցանկություն, անազնվություն և այլն։
Այստեղ նույնպես չկան սեւ ու սպիտակ կերպարներ։ Դուք չեք գտնի տիպիկ չարագործ կամ հերոս: Իհարկե, դուք կգտնեք կերպարներ, որոնք ձեզ ավելի շատ դուր կգան, կամ կերպարներ, որոնց կատեք, բայց երբ կարդում եք այս գիրքը, զգում եք, որ իրական կյանքում հանդիպում եք իրական մարդկանց, քանի որ նրանք բոլորն էլ ունեն իրենց թերությունները և սխալներ են գործում: Ոչ ոք կատարյալ չէ, ինչպես իրական կյանքում:
Այս ստեղծագործության մեկ այլ յուրահատուկ մանրուք էլ այն է, որ ընթերցողն է որոշում, թե ով է գլխավոր հերոսը։ Հեղինակը գրում է արտաքին և ներքին կոնֆլիկտների մասին: Ներքին պայքար ինքն իրեն ընդունելու համար, փախուստ սեփական անցյալից։ Սաշենցը ցույց է տալիս, թե ինչպես են տարբեր մարդիկ հաղթահարում փոփոխությունները, ինչպիսիք են համալսարան հաճախելը, անկախանալու ձգտումը և նոր ընկերներ ձեռք բերելը: Աշխատանքն ավարտվում է հերոսների շատ բնական և ոչ չափազանցված սյուժեով և կոնֆլիկտների լուծմամբ:
Գրքի յուրահատկությունն այն է, որ արվեստի մեկ ստեղծագործության մեջ համակցված են տարբեր ժանրեր։ Դուք կվայելեք սիրավեպ, ընկերություն, ցավ, ընտանեկան դրամա, հումոր, արկածային և սյուժետային շրջադարձեր. այս ամենը մեկ գրքի 293 էջերում, որը կոչվում է «Քո արցունքների բույրը» եւ որը հասանելի է Amazon-ում:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
13:29, 4 մայիսի
Քեւին Սփեյսի. նոր վավերագրական ֆիլմում 10 տղամարդ «անհոգի հրեշին» մեղադրում են սեռական ոտնձգության մեջ12:30, 4 մայիսի
Քլոե Քարդաշյանն ակնարկել է, որ բաց է կնոջ հետ հարաբերությունների համար12:08, 4 մայիսի
«Էթնո ջազ» խորագրով համերգը`նվիրված Սերգեյ Փարաջանովի 100-ամյա հոբելյանին (ֆոտո)11:13, 4 մայիսի
Սերենա Ուիլյամսը ծննդաբերությունից 9 ամիս անց անհավանական տեսք ունի սպիտակ լողազգեստով10:17, 4 մայիսի
Հղիության մասին լուրերի ֆոնին Քայլի Ջենները ցուցադրել է իր հարթ որովայնը09:00, 4 մայիսի
ՄԱՅԻՍԻ 4-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:19, 3 մայիսի
Ֆորմուլա 1-ի լեգենդ Միխայել Շումախերի ութ շքեղ ժամացույցներ աճուրդի են հանվել22:08, 3 մայիսի
Հոլլի Բերին տարված է իր դաշտանադադարով և հրապարակայնորեն խոսում է այդ մասին21:14, 3 մայիսի
NEWS.am STYLE-ի նոր սյունակ. Ծաղիկներ տանը և ոչ միայն. Ինչպես չսպանել խոլորձը և ծաղկեցնել20:26, 3 մայիսի
Wine Story. Սովինյոն Բլանի միջազգային օր՝ ձեր սիրելի սպիտակ գինու տոն19:43, 3 մայիսի
Կոպենհագենում Միշլեն աստղով ռեստորանները ամենաթանկն են աշխարհում16:34, 3 մայիսի
Macallan-ը և Cirque Du Soleil-ը միավորվում են՝ վիսկիի համտեսի և մահաբեր հնարքների համար