«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

2024 թվականի ամենաակտուալ եւ հակասական նորաձեւության միտումներից հինգը

19:16, 21 դեկտեմբերի

The New York Post-ը «կայացրել է իր վճիռը» հաջորդ տարվա ամենաակտուալ եւ, ամենայն հավանականությամբ, ամենահակասական նորաձեւության միտումների վերաբերյալ:

Այս տարի նորաձեւության սիրահարները դարձյալ թրենդային դարձրին ջինսե մաքսի կիսաշրջազգեստները, «կոպիտ» կոշիկները, ինչպիսիք են Maison Margiela Tabis-ը, հաստլիկ տակացուներով սպորտային կոշիկներն ու կրոկսերը, ինչպես նաեւ՝ այսպես կոչված «Ես մոռացել էի տաբատ հագնել» կերպարը՝ Քենդալ Ջենների եւ Էմմա Քորրի գլխավորությամբ։

Բայց նոր տարին ազդարարում է նորաձեւության միտումների փոփոխություն, եւ թեեւ ոմանք մատները խաչում են, որ ցածր գոտկատեղով ջինսերը մոռացության են մատնվելու, այս հակասական տաբատները, գուցե, փոխարինվեն ավելի ցածրորակ տարբերակներով: Who What Wear-ը կանխատեսում է, որ անցյալի նորաձեւությունը կվերականգնվի՝ ազդարարելով գաուչո տաբատների եւ ծապավոր զարդերի վերածնունդը:

Պոլո վերնաշապիկներ

поло.jpeg (64 KB)

Պոլո վերնաշապիկները կվերադառնան նոր տարում: Գոլֆի առօրյա շապիկը նկատվել է Miu Miu Ready To Wear 2024 թվականի գարուն/ամառ ցուցադրությանը, որը համադրված է եղել Օքսֆորդի նուրբ բլուզների, դպրոցական համազգեստի եւ սվիտեր-ժիլետների հետ: Ձեր տեսքը լրացրեք Bayonetta ակնոցներով:

Պոլոն, գուցե, ազդարարում է ավելի կորպորատիվ ոճի նոր միտումը, որը հայտնի է որպես «գրասենյակային ազդանշան», որտեղ համեստ կտորներն ու կտրվածքները համակցված են Calvin Klein-ի եւ Ralph Lauren-ի վինտաժային մոդելների սեքսուալ գրավչության հետ:

Կապրի

капри.jpg (51 KB)

Վերոհիշյալ գաուչո տաբատները միշտ հակասությունների տեղիք են տալիս։ Երեք քառորդ երկարությամբ տաբատները՝ լինեն դրանք լեգինսներ, ջինսեր, թե նեյլոն, ժամանակին հայտնի մարդկանց սիրելին էին՝ թե էկրանին, թե, նույնիսկ, կարմիր գորգի վրա:

Այսպես կոչված «կարճ տաբատները» նոր շնչով են վերադառնում, ինչպես երեւում է Phillip Lim-ի, Sandy Liang-ի եւ Carolina ցուցադրություններից: Բացի այդ, կապրիի վաճառքն աճել է 22%-ով։

Բասկա

баска.jpg (42 KB)

Բիսկվիթային տեքով բլուզը վերադարձել է նույն ուրվագծով՝ ընդգծելով գոտկատեղի եւ կոնքի հակադրությունը, բայց այս անգամ՝ ժամանակակից մոտեցմամբ. կոշտ կառուցվածք՝ Alexander McQueen-ից, շղարշ՝ Jacquemus-ից եւ ավանդական դիզայնի դրամատիկ ոճ՝ Givenchy-ից։

Ցանցավոր կիսաշրջազգեստներ

сет.jpg (34 KB)

Ցանցավոր կիսաշրջազգեստներ կրելը նույնն է, ինչ վարտիքը կրես տաբատի, իսկ կրծկալը՝ տոպի փոխարեն։ Մերկությունը նորաձեւության երկարատեւ թրենդներից է, բայց այս անգամ այն ​​հարմար է նաեւ ցերեկային հագուստի դեպքում՝ գոնե ամենահամարձակների համար:

Միլանի Նորաձեւության շաբաթվա ընթացքում Prada-ն ցուցադրեց նուրբ ցանցային միդի շրջազգեստներ՝ օձիքով վերնաշապիկների համադրությամբ, որոշները նույնիսկ զարդարված էին ծոպերով (այդ մասին ավելի ուշ), իսկ Miu Miu-ի շոուի ժամանակ նմանատիպ զգեստները համակցված էին կոճակներով կարդիգաններով:

Ծոպեր

арм-1.jpg (75 KB)

Մենք ականատեսն ենք դառնում ծոպերի վերածնունդին: Այս անգամ այն ​​ավելի հարմար է ակումբային ոճին, քան անապատային: Նորաձեւության տները, այդ թվում՝ Ganni-ն, Prada-ն եւ Christian Dior-ը, 2024-ի հավաքածուներում ներկայացրել են իրենց ժամանակակից մոտեցումը 1920-ականների նմուշներին: Alexander McQueen-ի կաշվե բաճկոնը եւ միջին երկարության կիպ կիսաշրջազգեստը զարդարված էին ծոպերով:

Միեւնույն ժամանակ, Ջորջիո Արմանին թողարկել է օձիքով բլուզ, որը քանթրի ոճով է: «Հագուստը նախատեսված է մարմնի հետ համահունչ շարժվելու համար»,-Women’s Wear Daily-ին ասել է Արմանին։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել