Ռուսաստանաբնակ հայտնի հայ ռեժիսոր Սարիկ Անդրեասյանը նշել է, որ խնդրել է չեղարկել Սոբչակի հետ իր հարցազրույցը վերջինի՝ Իվլեեւայի «մերկ» երեկույթին մասնակցելու պատճառով։
«Փետրվարին ես պետք է հարցազրույց ունենայի Սոբչակի հետ, բայց այս երեկույթից հետո խնդրեցի չեղարկել այն։ Ես չեմ ուզում այդ շրջապատում լինել: Ես չեմ հավատում, որ ամենաթողությունը ազատության եւ երջանկության մի մասն է: Ես ձանձրալի մարդ եմ եւ ցանկանում եմ արժանապատվորեն մեծանալ ու ծերանալ՝ չնեղացնելով ռազմաճակատի զինվորներին, նրանց մայրերին եւ, ընդհանրապես, հանդիսատեսի հսկայական զանգվածին իմ անհեթեթ արարքներով»,-ինստագրամյան իր էջում գրել է ռեժիսորը։
Посмотреть эту публикацию в Instagram
Անդրադառնալով Իվլեեւայի սկանդալային միջոցառմանը՝ նա նաեւ նշել է, որ զարմանում է, թե ինչպես հայտնիները չեն հասկանում, թե ինչ է, առհասարակ, կատարվում աշխարհում։
«Բայց եթե անգամ մի կողմ թողնենք պատերազմներն ու դժբախտությունները, պետք է հասկանանք, որ ցանկացած հայտնի ու նշանակալի արվեստագետ իր ընտանիքի, իր շրջապատի դեմքն է, եւ որքան էլ հավակնոտ հնչի՝ պետության դեմքը։ Արվեստագետ լինելը նույն պատասխանատվությունն է ուրիշների հանդեպ, ինչ մայր կամ հայր լինելը: Սարսափելի է, որ նրանք այն մարդիկ են, ովքեր մեր երկրում աստղ են համարվում, եւ սարսափելի է, որ այդ փչացածներին աջակցում են նույն փչացած մարդիկ՝ տալով նրանց մեծ հնարավորություններ։ Ընդհանրապես, ես կարծում եմ, որ կարելի է գուլպաներ դնել առնանդամի վրա, եթե բեմում ես, եւ ինչ-որ անհավանական դրամատուրգիական հիմնավորված էսքիզ կամ դրվագ ես խաղում ֆիլմում, բայց առօրյա կյանքում այն չպետք է թափահարես մարդկանց առաջ»,-հավելել է նա։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
12:17, 15 մայիսի
Քիմ Քարդաշյանը՝ Պամելա Անդերսոնի՝ 90-ականների կերպարով11:48, 15 մայիսի
Երգչուհի Սլավան դժգոհել է սեքսի բացակայությունից. «Ես շատ եմ դա ուզում11:21, 15 մայիսի
Կաննի կինոփառատոնը, ամենայն հավանականությամբ, կլինի նույնքան դրամատիկ, որքան աստղային կինոպրեմիերաների սյուժետային գծերը10:20, 15 մայիսի
Մերիլ Սթրիփը «Ոսկե արմավենու ճյուղ» է ստացել10:11, 15 մայիսի
Ծնվել է Մարիա Չանդիրյանի առաջնեկը09:00, 15 մայիսի
ՄԱՅԻՍԻ 15-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:11, 14 մայիսի
Աշխարհի ամենաթանկ շրթներկների հնգյակը22:34, 14 մայիսի
Ինչո՞ւ են հասուն կանայք նախընտրում ավելի երիտասարդ տղամարդկանց21:11, 14 մայիսի
Սերը` առաջին համբույրից, գուցե, իրականություն է20:22, 14 մայիսի
Ֆրենսիս Ֆորդ Կոպոլան հրապարակել է իր «Մեգալոպոլիս» էպիկական նախագծի առաջին թիզերը19:35, 14 մայիսի
«Սարսափելի գիշեր էր». Բրենդոն Լիի մահից 30 տարի անց16:13, 14 մայիսի
«Դաունթոնի աբբայության» հիման վրա երրորդ ֆիլմը կնկարահանվի