«Սովորել ապրել, երբ հոգիդ պատրաստ է մարել»․ երգչուհի Աիդա Արամին՝ օրերս ներկայացրած իր «Ինչ էլ, որ լինի» տեսահոլովակով ցանկանում է մոտիվացնել կանանց եւ հորդորել վերգտնել իրենց ներքին ուժը։ «Շատ աղջիկներ իրենց ուժեղ կողմերը, արժեքն ու տեսակը չգիտեն․ հատկապես Հայաստանում նման երեւույթի շատ եմ հանդիպում, ինչն էլ պատճառ հանդիսացավ, որ ցանկացա ստեղծագործել այդ թեմայով»,-ասում է երգչուհին։ NEWS.am STYLE-ի հետ զրույցում Աիդան շեշտեց՝ ցանկանում է փոխանցել, որ պետք չէ հուսահատվել՝ ինչ էլ, որ լինի։
«Վերջին շրջանում, գուցե, մեր երկրի իրավիճակից ելնելով, շուրջս շատ էի նկատում կոտրված աղջիկների։ Հենց այդպես՝ 15 րոպեում ստեղծվեց այս երգը, որն, ըստ իս, շատ անկեղծ է ստացվել, ու շատ կցանկանամ, որ ինչպես իմ հոգում է ծնվել այս երգը, այդպես էլ այն լսող մարդիկ կարողանան դրա մեջ գտնել մի բան, որը կկպնի իրենց սրտին»։
Երգի երաժշտության եւ խոսքերի հեղինակը հենց երգչուհին է, գործիքավորման շուրջ նա համագործակցել է իր վաղեմի ընկեր Նիկ Էգիբյանի հետ։ Տեսահոլովակում ներկայացված են կանացի մի քանի կերպարներ, որոնց մարմնավորում է Աիդան, իսկ զգեստների հեղինակը Արայիկ Գաբաջյանն է։ Տեսահոլովակի ռեժիսորը Հրանտ Մովսիսյանն է։ Երգչուհին նշում է՝ վստահ էր, որ հենց նա լավագույնս կարող էր կյանքի կոչել իր մտքերը։
«Կարծում եմ՝ բացի Հրանտից ոչ ոք ինձ չէր կարող հասկանալ՝ թե ինչ եմ ցանկանում, ու այդպես պատկերավոր դա ներկայացներ։ Հրանտ Մովսիսյանն այն մարդն է, որի աշխատանքն ամեն անգամ նոր բան է ցուցադրում։ Նա մեծ ռեժիսոր է, ու թեեւ առաջին անգամ էինք աշխատում, այնքան հաճելի էր, որ միանգամից իրար հասկացանք։ Շատ կարեւոր է, երբ ստեղծագործող մարդիկ հայտնվում են նույն ալիքի վրա»։
Աիդա Արամին մշտապես ստեղծագործող երգչուհի է, թեեւ ապագա ծրագրերի մասին խոսել չի սիրում։ Բայց վստահեցնում է՝ նոր ստեղծագործությունները շատ են, որոնք կներկայացվեն կամ առանձին, կամ` տեսահոլովակներով։ Հրանտ Մովսիսյանի խորհրդով երգչուհին մտադիր է իր նոր տեսահոլովակը վերածել եռապատման։
«Տրիլոգիայի հաջորդ մասը կցանկանայի մի բան լիներ, որն ավելի շատ կտաներ դեպի լույսը»,-մանրամասնեց երգչուհին։
Սյունե Առաքելյան
Լուսանկարները՝ Արվին Քոչարյանի
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:11, 14 մայիսի
Աշխարհի ամենաթանկ շրթներկների հնգյակը22:34, 14 մայիսի
Ինչո՞ւ են հասուն կանայք նախընտրում ավելի երիտասարդ տղամարդկանց21:11, 14 մայիսի
Սերը` առաջին համբույրից, գուցե, իրականություն է20:22, 14 մայիսի
Ֆրենսիս Ֆորդ Կոպոլան հրապարակել է իր «Մեգալոպոլիս» էպիկական նախագծի առաջին թիզերը19:35, 14 մայիսի
«Սարսափելի գիշեր էր». Բրենդոն Լիի մահից 30 տարի անց16:13, 14 մայիսի
«Դաունթոնի աբբայության» հիման վրա երրորդ ֆիլմը կնկարահանվի15:23, 14 մայիսի
Նաոմի Քեմփբելը «նրբագեղության մարմնացում է» դասական փոքրիկ սեւ զգեստով14:37, 14 մայիսի
Ջորջ Քլունին իր դեբյուտը կկատարի Բրոդվեյում14:04, 14 մայիսի
Սերժ Թանկյանը ցանկանում էր հեռանալ System of a Down-ից13:16, 14 մայիսի
Քեյթ Մոսը սիրավե՞պ ունի Բոբ Մարլիի թոռան հետ12:35, 14 մայիսի
Շերը շլացուցիչ սեւ բոդիով է ներկայացել «Բոբ Մաքի. մերկ պատրանք» ֆիլմի պրեմիերային11:58, 14 մայիսի
Ինչու էին Շարլիզ Թերոնն ու Թոմ Հարդին ատում միմյանց «Խենթ Մաքսը» ֆիլմի նկարահանման հրապարակում