Ճապոնացի հանճար և Պրիտցկերովյան մրցանակի դափնեկիր ճարտարագետ Թադաո Անդոն համագործակցում է Arada-ի հետ՝ Դուբայի Պալմա Ջումեյրա կղզու վրա Armani Beach Residences-ի կառուցման նպատակով։ Համալիրը ներառում է 2 հինգսենյականոց 53 կեցավայր, ինչպես նաեւ պենտհաուսներ եւ երկու նախագահական լյուքս։
Գները սկսվում են 21 միլիոն դիրխամից (5,7 միլիոն ԱՄՆ դոլար) երկսենյականոց բնակարանի համար, 32 միլիոն դիրխամ (8,7 միլիոն ԱՄՆ դոլար)՝ երեքսենյականոցի, 51 միլիոն դիրխամ(14 միլիոն ԱՄՆ դոլար)՝ չորսսենյականոց կեցավայրի համար, եւ 60 միլիոն դիրխամ (16,3 միլիոն ԱՄՆ դոլար)՝ հինգսենյականոցի։
Բացառիկ պենտհաուսների եւ նախագահական բնակարանների արժեքները չեն բարձրաձայնվում, սակայն կարելի է ակնկալել, որ դրանց գներն ահռելի կլինեն։ Նախագահական ամենամեծ լյուքսն ունի 43 830 քառակուսի ֆուտ մակերես, իսկ երկսենյականոց ամենափոքր բնակարանը՝2657 քառակուսի ֆուտ։ Ինտերիերի դիզայնն, իհարկե, Armani/Casa-ի կողմից է։
The National-ի տվյալներով բնակիչների համար նախատեսված հարմարությունների մեջ են մտնում սպա կենտրոնը, միջոցառումների համար նախատեսված բազմաֆունկցիոնալ սրահը, սիգարի սրահը, փոքր կինոթատրոնը, մանկական խաղասենյակը, գեղեցիկ տեսարանով պատշգամբը, ինչպես նաեւ մասնավոր լողափը։ «Բնակարանները The Palm-ում ամենամեծերից մեկն են, դրանք կազմում են առաջատար 5%-ը»,-պատմել է Ռոզա Փիրոն՝ The National-ի՝ Arada բիզնեսի զարգացման գծով ավագ տնօրենը։
Շինության վերեւում պատվավոր տեղ զբաղեցնող երկու նախագահական լյուքսերը կարող են հպարտանալ ներսի բակով, լողավազանով, մարզասրահով, գրադարանով, մասնավոր կինոթատրոնով եւ կայանատեղիով, որը հատկացված է ոչ պակաս, քան յոթ ավտոմեքենաների կայանման համար։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
18:35, 28 ապրիլի
«Շորս թափանցիկ չէ». Լիլիթ Հովհաննիսյանը մեկնաբանել է իր նոր տեսահոլովակի կերպարներից մեկը15:08, 28 ապրիլի
Սիլվեստր Ստալոնեն մեմուարներ է գրում13:30, 28 ապրիլի
Բրիթնի Սփիրսը համաձայնության է եկել հոր հետ11:44, 28 ապրիլի
Doja Cat-ը շատ համարձակ ու բաց լողազգեստով ցուցադրել է կազմվածքը10:35, 28 ապրիլի
Փերիս Հիլթոնը մերկացել է Flaunt ամսագրի շապիկի համար09:00, 28 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 28-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ18:47, 27 ապրիլի
Wine story: JancisRobinson.com-ի գլխավոր խմբագիրը՝ Հայաստանում գինու արկածի մասին (exclusive)16:23, 27 ապրիլի
Օպտիկական պատրանքը կարող է ցույց տալ՝ որքան «փակ մարդ եք» դուք15:38, 27 ապրիլի
Ռասել Քրոուն կնկարահանվի «Էկզորցիզմ» սարսափ ֆիլմի գլխավոր դերում14:12, 27 ապրիլի
Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու հայտարարությունից հետո Բիանկա Սենսորիի երկրպագուները խնդրում են նրան բաժանվել ռեփերից12:10, 27 ապրիլի
Քիմ Քարդաշյանը տխրել է Թեյլոր Սվիֆթի նոր դիս-թրեքի պատճառով, բայց չի ցանկանում «կրակի վրա յուղ լցնել»11:31, 27 ապրիլի
Վահագ Ռաշը հետեւորդներին է ներկայացրել «Լուսամփոփի պես աղջիկ» երգի նոր տարբերակը