Յուրաքանչյուրը, ով եղել է Իտալիայում, գիտի չգրված կանոնների մասին, որոնք պետք է պահպանվեն, եւ դրանցից ամենագլխավորը վերաբերում է սննդին։ Կապուչինո ժամը 11-ից հետո՞։ Միայն զբոսաշրջիկների համար։ Սպագետի բոլոնեզե՞։ Սարսափելի միտք։ Արքայախնձո՞ր պիցցայի վրա։ Հերետիկոսություն՝ համենայն դեպս այդպես էր մինչ այժմ։
Սակայն 2024-ը կարող է դառնալ այն տարին, երբ արքայախնձորով պիցցան «կփոթորկի» Իտալիան՝ շնորհիվ Ջինո Սորբիլյոյի՝ հայտնի նեապոլիտանական պիցայոլոյի (պիցցա պատրաստող), ով սարսափելի «արքայախնձորները» ավելացրել է Նեապոլի Վիա Դեյ Տրիբունալիի իր ճաշացանկում:
Սորբիլյոյի ստեղծագործությունը, որը կոչվում է «Մարգարիտա կոն Անանաս», արժե 7 եվրո։ Բայց սա ձեզ հայտնի հավայական պիցցան չէ. սա պիցցա բիանկա է, որը չի ներառում լոլիկի շերտ, վրան կա ոչ պակաս, քան երեք տեսակի պանիր, երկու անգամ եփած արքայախնձոր՝ կարամելացված զգացողություն հաղորդելու համար:
Սորբիլյոն CNN-ին ասել է, որ ինքը ստեղծել է ուտեստը «սննդային խարանի դեմ պայքարելու համար»: «Վերջին մի քանի տարիների ընթացքում ես նկատել եմ, որ շատ մարդիկ արհամարհում են բաղադրիչները կամ պատրաստման եղանակները միայն այն պատճառով, որ նրանց մեծ մասը նախկինում չգիտեր դրանց մասին, ուստի ես ցանկացա ներառել այս հակասական բաղադրիչները»:
Արքայախնձորը նախապես թխվում է ջեռոցում, ապա սառչում։ Սորբիլյոն այնուհետեւ ավելացնում է ապխտած պրովոլա (տեղական պանիր), էքստրա ձիթապտղի յուղ եւ թարմ ռեհան, այնուհետեւ պիցցան տեղավորում է ջեռոցում: Հետո նա պիցցայի վրա լցնում է երկու տեսակի ապխտած պանիր: «Այն, իսկապես, համեղ է ստացվում»,-ասում է նա:
Համեղ է, թե ոչ, պիցցայի վրա արքայախնձորը անսովոր է իտալացիների մեծամասնության համար, եւ նրա պիցցան շատերին դուր չի եկել: Դա սոցցանցերում քննարկումների «բուռն ալիք» է առաջացրել, եւ ինչպես նշել է Սորբիլյոն, նրա պիցցան նույնիսկ քննարկվել է ազգային հեռուստատեսությամբ:
«Նախքան այն կներկայացնեի սոցիալական ցանցերում, ես մի քանի շաբաթ պիցցան ներառել էի ճաշացանկում, եւ շատ մարդիկ էին այն պատվիրում, նույնիսկ նեապոլցիները»,-ասում է նա,-«Բայց Իտալիան այս հարցում բաժանվել է երկու մասի: Եվ ոչ միայն Իտալիան։ Այս առնչությամբ բազմաթիվ փաստարկներ են առաջացել։ Կարծում եմ՝ մարդիկ ընդհանրապես հետաքրքրասեր չեն։ Ոչ մի նոր բանի չեն վստահում»։
Սորբիլյոյի համար պիցցայի վրա արքայախնձորը ոչնչով չի տարբերվում այն ավելի համարձակ լցոնումներից, որոնցով նա աշխատել է վերջին տարիներին:
Նրա խոսքով՝ իր նախնիները «կզարմանային» իր առաջարկած արքայախնձորով տարբերակից, բայց. «Նախ պետք է փորձել, հետո նոր կարծիք արտահայտել։ Նախկինում պիցցայի մեջ չէին ավելացնում անգամ խոզապուխտ եւ ռուկոլա, բայց հիմա դա նորմալ է»:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
09:00, 20 մայիսի
ՄԱՅԻՍԻ 20-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:21, 19 մայիսի
Ինչո՞ւ է Մեգան Մարքլը թաքցնում ոտքերը. ոճաբանը բացատրում է19:24, 19 մայիսի
«Եվրատեսիլ 2024»-ում Նիդերլանդների մասնակցը հունիսի սկզբին կարող է հայտնվել Շվեդիայի դատարանում16:04, 19 մայիսի
Բեն Աֆլեքին առաջին անգամ տեսել են առանց ամուսնական մատանու14:05, 19 մայիսի
Աննա Մանուչարյանի սլացիկ կազմվածքը՝ մինի տոպով ու կարճ կիսատաբատով12:08, 19 մայիսի
Սելենա Գոմեսը եւ Զոի Սալդանան Կաննում մասնակցել են «Էմիլիա Պերես» մյուզիքլի դիտմանը10:25, 19 մայիսի
Բենի Բլանկոն պատմել է Սելենա Գոմեսից երեխաներ ունենալու ծրագրերի մասին09:00, 19 մայիսի
ՄԱՅԻՍԻ 19-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:23, 18 մայիսի
Իվետա Մուկուչյանը գայթակղիչ կերպարով հանդես է եկել հայտարարությամբ (VIDEO)16:23, 18 մայիսի
«Խաչմերուկներ» միջազգային փառատոնը հատեց եզրագիծը15:56, 18 մայիսի
«Ոստիկանները որոշեցին, որ մենք մերկ ենք եւ հեռացրին այնտեղից». Սարիկ Անդրեասյանն ու նրա կինը Իտալիայում հայտնվել են անհարմար իրավիճակում14:11, 18 մայիսի
«Փարաջանովը եւ նորաձեւությունը». Երեւանում բացվել է անվանի կինոռեժիսորի ստեղծագործություններից ոգեշնչված ցուցահանդես