Ֆինանսիստ Ջոն Դոնահյուի՝ Ֆլորիդայում գտնվող շքեղ կալվածքը վաճառքի է հանվել ապշեցուցիչ՝ 295 միլիոն դոլարով: Եթե այն վաճառվի, կդառնա ԱՄՆ-ում վաճառված ամենաթանկ գույքը:
Ջոն Դոնահյուն 1980-ականներին անմարդաբնակ հողատարածք էր նկատել Մեքսիկական ծոցի երկայնքով: Նա ցույց էր տվել թերակղզու ուղղությամբ, որը հայտնի է որպես Գորդոն Փոյնթ, եւ իր կնոջը՝ Ռոդորա Դոնահյուին ասել էր. «Ես ուզում եմ գնալ այնտեղ»: Այնուհետեւ նա 1 միլիոն դոլար է վճարել 4,3 ակր տարածք ունեցող գույքի համար, որտեղ ոչինչ չկար, բացի ձկնորսական փոքրիկ տնակից:
Սա տեղի է ունեցել 1985թ-ին։ Ժամանակի ընթացքում նրանք մեծացրել են ոչ միայն իրենց ընտանիքի, այլեւ իրենց տան չափսերը: 4 ակրը դարձել է, մոտավորապես, 60 ակր, իսկ կենտրոնում ավելացել է հսկայական ծովափնյա «հանգստավայրը»՝ 13 երեխաներից եւ 84 թոռներից բաղկացած նրանց մեծ ընտանիքի համար:
Այս թանկարժեք անշարժ գույքը ներառում է 11,500 քառակուսի ոտնաչափ հիմնական բնակավայր, որը կառուցվել է, մոտավորապես, 1989 թվականին: Դրան կից կա նաեւ երկու տուն՝ կառուցված 1990 եւ 2013 թվականներին։ Կիվեյդին կղզու տարածքում ընտանիքը 2005 թվականին կառուցել է եւս մեկ տուն՝ 16000 քառակուսի ոտնաչափ տարածքով: 2019 թվականին այդ տունը վաճառվել էր ավելի քան 45 միլիոն դոլարով։
Աշխույժ կալվածքը հյուրընկալել է այնպիսի ազդեցիկ մարդկանց, իչպիսիք են՝ նախկին նախագահ Ջորջ Բուշը եւ նրա կինը՝ Բարբարան: «Այն սենյակը, որտեղ նրանք մնացել են, մենք անվանել ենք «Նախագահական լյուքս»»,-Wall Street Journal-ին տված բացառիկ հարցազրույցում պատմել է Բիլ Դոնահյուն:
Նրա խոսքով՝ ուրբաթ եւ շաբաթ օրերին 100-ից ավելի մարդ է հավաքվել տարածքում՝ տարբեր երեկույթների շրջանակում՝ Հելոուինի, Զատկի ձվերի որսի եւ շատ ուրիշ տոնակատարությունների համար:
«Ես վստահ եմ, որ եղել են բազմաթիվ դեպքեր, երբ յուրաքանչյուր սենյակի յուրաքանչյուր մահճակալ զբաղված է եղել»,-ասել է նա:
Տարածքը, որն ունի 1650 ոտնաչափ երկարությամբ ծովափ եւ մասնավոր նավահանգիստ, կարելի է վաճառքի հանել 295 միլիոն դոլարով, բայց այն կյանքը, որը նա առաջարկում էր իր սեփականատերերին, իսկապես անգին էր:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
15:18, 20 մայիսի
Jacob & Co.-ն ներկայացնում է «Ring of Fire» հազվագյուտ ժամացույցը14:21, 20 մայիսի
Դեւիդ Բեքհեմը տղամարդկանց հագուստի հավաքածուներ կստեղծի Hugo Boss-ի համար13:22, 20 մայիսի
Դեմի Մուրն ապշեցրել է իր էքստրավագանտ զգեստով12:18, 20 մայիսի
Քեւին Քոսթների ֆիլմը Կաննում 10 րոպեանոց հոտնկայս ծափահարությունների է արժանացել11:08, 20 մայիսի
«Ես, իսկապես, զղջում եմ»․ Շոն «Դիդի» Քոմբսն առաջին անգամ խոսել է համացանցում տարածված տեսանյութի մասին, որում նա ծեծում է նախկին ընկերուհուն10:17, 20 մայիսի
Նիկոլայ Նոսկովի առողջական վիճակը կտրուկ վատացել է09:00, 20 մայիսի
ՄԱՅԻՍԻ 20-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:21, 19 մայիսի
Ինչո՞ւ է Մեգան Մարքլը թաքցնում ոտքերը. ոճաբանը բացատրում է19:24, 19 մայիսի
«Եվրատեսիլ 2024»-ում Նիդերլանդների մասնակցը հունիսի սկզբին կարող է հայտնվել Շվեդիայի դատարանում16:04, 19 մայիսի
Բեն Աֆլեքին առաջին անգամ տեսել են առանց ամուսնական մատանու14:05, 19 մայիսի
Աննա Մանուչարյանի սլացիկ կազմվածքը՝ մինի տոպով ու կարճ կիսատաբատով12:08, 19 մայիսի
Սելենա Գոմեսը եւ Զոի Սալդանան Կաննում մասնակցել են «Էմիլիա Պերես» մյուզիքլի դիտմանը