Փետրվարին լրանում է Ջորջ Գերշվինի «Rhapsody in Blue» ամերիկյան երաժշտության խորհրդանշական կոմպոզիցիայի ստեղծման 100-ամյակը: Ջազի եւ դասական երաժշտության յուրօրինակ համադրության դեբյուտը կայացել է Նյու Յորքում՝ 1924 թվականի փետրվարի 12-ին։
Երկուշաբթի երեկոյան Միացյալ Նահանգների ռազմաօդային ուժերի նվագախումբը՝ դաշնակահարուհի Սիմոն Դիներշտեյնի հետ ստեղծագործությունը կատարեց Կոնգրեսի գրադարանում (DC):
«Ջորջը 25 տարեկան էր։ Նա երիտասարդ էր, խոստումնալից, հաջողակ երգահան Բրոդվեյից, բայց դեռ չէր հասել իրական հաջողության: 1924 թվականն այն տարին էր, երբ նա հանկարծակի հասավ դրան»,-ասում է ավագ երաժշտագետ եւ Կոնգրեսի գրադարանի՝ Ջորջ եւ Իրա Գերշվինների հավաքածուի համադրող Ռայմոնդ Ուայթը:
«Այս աշխատանքը... շատ, շատ արագ դարձավ չափազանց հայտնի, եւ վերջին 100 տարվա ընթացքում այն տարածվեց ամբողջ աշխարհում: Այս սեզոնին նվագախմբերը ամբողջ տարածքում նվագում են այս ստեղծագործությունը, եւ դա ինքնին ինչ-որ բան է ասում դրա մասին»,-հավելում է Ուայթը:
Կոնգրեսի գրադարանի Թոմաս Ջեֆերսոնի շենքում տեղակայված են երկու ցուցանմուշներ՝ նվիրված «Rhapsody in Blue»-ին: Ցուցահանդեսին ներկայացված են նյութեր, որոնք արտացոլում են այս ստեղծագործության ուղին վերջին 100 տարիների ընթացքում։ Կան ստեղծագործության մասին գրքեր, այլ գործիքների մշակումներ եւ, իհարկե, ինֆորմացիա այն մասին, թե ինչպես «Rhapsody in Blue»-ն դարձավ մշակութային խորհրդանիշ:
Հայտնի երաժիշտ Փոլ Ուայթմանը ցանկացել է չեղարկել իր համերգը 1924 թվականի փետրվարի 12-ին։ Այս մասին նա խոստովանել է իր ինքնակենսագրության մեջ, որը կոչվում է «Ջազ» եւ որը նա հրապարակել է լրագրող Մերի Մարգարեթ Մաքբրայդի հետ: Բայց Նյու Յորքի Aeolian Hall հեղինակավոր համերգասրահում կայացած ելույթը, որը հայտարարվել էր որպես «Փորձարկում ժամանակակից երաժշտության մեջ», ի վերջո դարձավ լեգենդար:
Ուայթմանը որոշեց ավելի զարգացնել այս գաղափարը, թեեւ վախենում էր հետեւանքներից։ Նա ձեռնամուխ եղավ նոր ճանապարհ բացել արվեստի մեջ՝ ներկայացնելով աֆրոամերիկյան համայնքների երաժշտության այս ժանրը, որն այն ժամանակ համարվում էր անբարոյական եւ, նույնիսկ, վտանգավոր, էլեգանտ դասական համերգասրահում: Նա երիտասարդ դաշնակահար եւ կոմպոզիտոր Ջորջ Գերշվինին հանձնարարեց ստեղծել հատուկ ստեղծագործություն, որը հիանալի կերպով կհամատեղեր ջազի իրական ոճը դասական երաժշտության հետ:
Արդյունքը եղավ «Rhapsody in Blue»-ն՝ ստեղծագործություն, որը փոխեց երաժշտության պատմությունը։ Այժմ այն նշում է իր հարյուրամյակը՝ չկորցնելով հետաքրքրությունն ու ժողովրդականությունը։ Բայց սա նույնպես հակասական կարծիքների տեղիք է տալիս: Օրինակ, հունվարի 26-ին՝ The New York Times-ի էջերում, դաշնակահար եւ ջազ քննադատ Իթան Այվերսոնն այն անվանել է «ամենավատ գլուխգործոցը», «պարզ եւ բանալ» ստեղծագործություն:
Այսօր ոչ ոք կասկած չունի, որ «Rhapsody in Blue»-ն Գերշվինին դարձրեց առաջինը, ով կարողացավ հաղթահարել պոպուլյար եւ դասական երաժշտության միջեւ ենթադրյալ անջրպետը:
Աղբյուրը՝ Wtop News, El Pais
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
10:35, 28 ապրիլի
Փերիս Հիլթոնը մերկացել է Flaunt ամսագրի շապիկի համար09:00, 28 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 28-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ18:47, 27 ապրիլի
Wine story: JancisRobinson.com-ի գլխավոր խմբագիրը՝ Հայաստանում գինու արկածի մասին (exclusive)16:23, 27 ապրիլի
Օպտիկական պատրանքը կարող է ցույց տալ՝ որքան «փակ մարդ եք» դուք15:38, 27 ապրիլի
Ռասել Քրոուն կնկարահանվի «Էկզորցիզմ» սարսափ ֆիլմի գլխավոր դերում14:12, 27 ապրիլի
Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու հայտարարությունից հետո Բիանկա Սենսորիի երկրպագուները խնդրում են նրան բաժանվել ռեփերից12:10, 27 ապրիլի
Քիմ Քարդաշյանը տխրել է Թեյլոր Սվիֆթի նոր դիս-թրեքի պատճառով, բայց չի ցանկանում «կրակի վրա յուղ լցնել»11:31, 27 ապրիլի
Վահագ Ռաշը հետեւորդներին է ներկայացրել «Լուսամփոփի պես աղջիկ» երգի նոր տարբերակը10:37, 27 ապրիլի
Սելենա Գոմեսին տխրեցնում են իր սերնդակիցների գեղեցկության չափանիշները09:00, 27 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 27-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:22, 26 ապրիլի
Ամենաթանկարժեք զգեստները, որոնք աճուրդի են հանվել ռեկորդային գումարներով22:34, 26 ապրիլի
Դավաճանություն՝ քնած ժամանակ. ի՞նչ են նշանակում անհավատարմության մասին երազները