Մարոկկոն միշտ եղել է Իվ Սեն Լորանի ստեղծագործությունների ոգեշնչման աղբյուրը։ Նորաձեւության դիզայները ծնվել է հարեւան Ալժիրում, մեծացել ծովափնյա Օրան քաղաքում, այնուհետեւ 18 տարեկանում տեղափոխվել է Փարիզ։
1966 թվականին, 30 տարեկանում, Սեն Լորանը Մարաքեշ կատարած այցի ժամանակ կրկին բորբոքեց իր սերը Հյուսիսային Աֆրիկայի հանդեպ։ Նա սկսեց մեկնել Մարոկկո տարին երկու անգամ՝ դեկտեմբերին եւ հունիսին, ստեղծելու իր հավաքածուները, որոնք հաճախ ոգեշնչված էին քաղաքի վառ գույներով:
1980 թվականին Սեն Լորանը Մարաքեշում գնեց իր առաջին գույքը՝ Օազիս վիլլան, որն այժմ վերածվել է թանգարանի՝ նվիրված իր կյանքին եւ կարիերային: Տասնյոթ տարի անց դիզայները գնեց բլրի գագաթին գտնվող վիլլան, որը նայում էր Ջիբրալթարի նեղուցին: Այս շենքը դարձավ հանգստյան տուն, ապաստան աշխարհից եւ ոգեշնչման աղբյուր նրա հավաքածուներից շատերի համար։
Վիլլա Մաբրուկան, Ջասպեր Կոնրանի կողմից գնվելուց հետո, այսօր արդեն բաց է հանրության համար: Բրիտանացի դիզայները, ում սերը ինտերիերի հանդեպ խորն է, 1940-ականների տունը վերականգնել է՝ այն վերածելով 12 լյուքս սենյակներից բաղկացած հյուրանոցի, որոնք տեսարան ունեն դեպի օվկիանոս: Դյութիչ այգիներով շրջապատված տունը պահպանում է դիզայներական շատ մանրամասներ, որոնք ներկայացրել են Սեն Լորանը եւ Պիեռ Բերժեն, ովքեր հիմնել են Yves Saint Laurent նորաձեւության տունը, սակայն Կոնրանն այն վերածել է շքեղ հանգստավայրի:
Սեն Լորանն ու Բերգերն օրիգինալ դիզայնի շուրջ աշխատել են ֆրանսիացի ինտերիերի դիզայներ Ժակ Գրանժի հետ։ Այն միավորում էր ավանդական մարոկկյան ճարտարապետությունը փարթամ այգիների եւ կանաչապատման հետ: Կոր կամարներն ու բարձր առաստաղները աչքի են ընկնում երկրաչափական էքստերիերի ֆոնին՝ ստեղծելով յուրահատուկ տեսք:
Կոնրանի վերադիզայնը արտացոլում է տան 1940-ականների մոդեռնիստական ճարտարապետության մաքուր պարզությունը՝ համատեղելով այն անգլիական գյուղական տան հանգիստ էքսցենտրիկության եւ 20-րդ դարի սկզբի Ռիվիերայի ճանապարհորդությունների ոսկե դարաշրջանի ռոմանտիկության ու մոգության հետ:
Դիզայները մեծ ներդրումներ է կատարել Մալբրուկ վիլլայի ենթակառուցվածքի արդիականացման համար: Տանիքի արդիականացված, էլեկտրական, սանտեխնիկական եւ ստորգետնյա կոմունալ ծառայությունները հյուրանոցը բարձրացրել են այն ստանդարտին, որն այսօր սպասվում է շքեղ բուտիկ հյուրանոցներից: Նա նաեւ ավելացրել է նոր սենյակներ, այգիների քոթեջներ եւ ռեստորաններ։
Երեք ռեստորանների ճաշացանկերը շեշտում են թարմ բաղադրիչների օգտագործումը յուրահատուկ մարոկկյան համեմունքների խառնուրդներով: Տանիքի նոր պատշգամբը, սրճարան-բարը, երկրորդ լողավազանը ամբողջացնում են հյուրանոցը, ինչպես նաեւ կան ճաշասենյակների տաղավարներ, որոնք տրվում են մասնավոր վարձույթով:
Հյուրերը կգնահատեն մտածված ձեւավորված ինտերիերը, որը ներառում է փափուկ կահույք եւ սպիտակեղեն՝ կարամելի, զմրուխտի եւ վարդի շքեղ գունապնակով, զարդարված է ծաղկային տպագրությամբ եւ ասեղնագործությամբ: Ամբողջությամբ օգտագործվում են ձեռագործ ջնարակ կավե սալիկներ, որոնք լրացվում են հին հռոմեական խճանկարներով եւ 16-րդ դարի անդալուզյան սալիկներով: Իտալական ապակե ջահերը զարդարում են կամարները, իսկ առաստաղներն ու ամուր մարմարե հատակը հարգանքի տուրք են մատուցում Սեն Լորանի օրիգինալ դիզայնի էսթետիկային:
Քոնրանն ավելացրել է իր սեփական նրբությունները՝ հոսող վարագույրներ, բարդ փորագրություններ, արույրե տեխնիկա եւ մարմար, ինչպես նաեւ պատի վահանակներ, գլխատախտակներ եւ կահույք: Մարգարտյա մոդայիկ հայելիներն ու կողային սեղանները, մավրիտանական կաշվից ու ձեռնափայտի գորգերն ամբողջացնում են տեսքը: Թեթեւ, օդային սենյակները հանգստություն եւ պայծառություն են փոխանցում՝ սպիտակապատ պատերով եւ լայն պատշգամբներով:
Քոնրանը ձեռնարկել է վերականգնման եւ վերատնկման լայնածավալ ծրագիր՝ հյուրանոցների այգիներում ավելացնելով ավելի քան 6500 նոր բույսեր, թփեր եւ ծառեր: Լայն սիզամարգերը, բանանի արմավենիները, բամբուկը, ցիտրուսային ծառերը, վարդերը եւ բուգենվիլան հյուրանոցի տարածքումստեղծում են հանգստության բնական ապաստարան:
Վիլլա Մաբրուկան բացվել է հուլիսին եւ կատարյալ վայր է հանգստի համար, ինչպես որ Քոնրանը նախատեսում էր:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
14:05, 16 մայիսի
Սամվելը, Անին, Արսենն ու Հայկուհին՝ այսուհետ «Ազգային band»-ում13:16, 16 մայիսի
«Պետք է կարողանանք լսել, որ չմնանք «փահլեւան»–ի կարգավիճակում»․ Ռաֆայել Երանոսյանի նոր մոնոներկայացման պրեմիերան (Ֆոտո)12:32, 16 մայիսի
Գեւորգ Մկրտչյանն իր ծննդյան 26-ամյակին իրեն շքեղ նվեր է արել (VIDEO)11:36, 16 մայիսի
Մայրանալ պատրաստվող Հեյլի Բիբերը ցուցադրել է իր կլորիկ փորիկը10:20, 16 մայիսի
Հայկական հարսանիքի ավանդույթների հետքերով․ «7 օր, 7 գիշեր» ֆիլմի պրեմիերան՝ Երեւանում09:00, 16 մայիսի
ՄԱՅԻՍԻ 16-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:19, 15 մայիսի
Արեւայրուք՝ առանց արեւի ու տնից դուրս գալու22:31, 15 մայիսի
Գաղտնի գեղատեսիլ լճեր Իտալիայում, որոնց մասին չգիտեն շատ զբոսաշրջիկներ21:18, 15 մայիսի
Բիանկա Սենսորին զայրացած է Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու ծրագրերի պատճառով20:24, 15 մայիսի
Ավստրալացի մոդելը նշել է 118 պատճառ, թե ինչու չի ցանկանում երեխա ունենալ19:43, 15 մայիսի
Հրեաներն ու հայերը պատմականորեն զուգահեռ են շարժվում. Երբ սկսվում է մեր կործանումը, սկսվում է ձեր կործանումը. Միխայիլ Կազինիկ16:05, 15 մայիսի
Կինոյից այն կողմ․ Փարաջանովը եւ նորաձեւությունը ցուցահանդեսը՝ անվանի կինովարպետի 100-ամյակին