Տիհանա Vibes. Dasein-ը սիրո եւ տարբերվող մարդկանց մասին է

«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

Բուրջ Խալիֆան աշխարհի ամենաբարձրահասակի տիտղոսը կզիջի Սաուդյան Արաբիայի Ջիդդա աշտարակին

21:23, 9 մայիսի

Սաուդյան Արաբիայում կառուցվող Ջիդդա աշտարակը պատրաստվում է խավարել Դուբայի խորհրդանշական Բուրջ Խալիֆա երկնաքերը եւ դառնալ աշխարհի ամենաբարձր շենքը:

Architectural Digest-ի տվյալներով՝ երկնաքերը կունենա ավելի քան 1 կմ բարձրություն, որտեղ կտեղակայվեն կորպորատիվ գրասենյակներ, բնակելի շենքեր ու հյուրանոցներ։

Ջիդդա աշտարակը, որը նաեւ հայտնի է որպես Թագավորության աշտարակ, կլինի աշխարհի ամենաբարձր աստղադիտարանի հանգրվանը:

Աշտարակի մյուս հատկանշական առանձնահատկությունը դինամիկ վերելակն է, որը կգործի այս կառույցի ներսում՝ վայրկյանում 10 մետր արագությամբ:

Երկնաքերի շինարարությունը սկսվել է 2013 թվականին, սակայն դադարեցվել է 2018 թվականին այն բանից հետո, երբ Բաքր բեն Լադենը՝ Ուսամա բեն Լադենի խորթ եղբայրը եւ կապալառու BinLaden Group-ի նախագահը, 2017-ից 2019 թվականներին ձերբակալվեց Սաուդյան Արաբիայում։ COVID-19 համաճարակը հետագա հետաձգումների պատճառ դարձավ։

Սակայն 2023 թվականի սեպտեմբերին հայտարարվեց, որ շենքի շինարարությունը վերսկսվել է։ Նախագիծը գնահատվում է 1,2 միլիարդ դոլար:


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել