Տղամարդկանց եւ կանանց ուղեղը տարբեր կերպ է աշխատում: Սթենֆորդի համալսարանի գիտնականների ուսումնասիրությունները ցույց են տվել տղամարդկան ու կանանց ուղեղների աշխատանքի տարբերությունները՝ արհեստական բանականության օգնությամբ, որը ավելի քան 90%-ով ճշգրիտ է տարբերակել սեռերը՝ ուղեղի սկանավորման «թեժ կետերի» հիման վրա:
«Սա շատ համոզիչ ապացույց է, որ սեռը մարդու ուղեղի կազմակերպման ուժեղ որոշիչն է», -ասում է հետազոտության հեղինակ, հոգեբուժության եւ վարքագծային գիտությունների պրոֆեսոր Վինոդ Մենոնը՝ հավելելով, որ «ուղեղի կազմակերպման մեջ սեռային տարբերությունների անտեսումը» կարող է խանգարել նյարդահոգեբուժական հիվանդությունների բուժմանն ու ախտորոշմանը, նշված է Գիտությունների ազգային ակադեմիայի նյութերում։
Վերջին հետազոտությունները ցույց են տալիս, որ «սեռը վճռորոշ դեր է խաղում» կոգնիտիվ զարգացման, ծերացման եւ նյարդաբանական խանգարումների մեջ։ Թիմն օգտագործել է արհեստական ինտելեկտը՝ ուղեղի սկանավորումները տարբերելու համար՝ սովորեցնելով AI-ին նշել սեռերի միջեւ եզակի յուրահատկություններ:
Արհեստական ինտելեկտի մոդելը փորձարկվել է մոտավորապես 1500 սկանավորման միջոցով եւ 90% ճշգրտությամբ պարզվել է՝ ուղեղը պատկանում է տղամարդո՞ւն, թե՞ կնոջը, ինչն էլ պատճառ է դարձել ենթադրելու, որ ուղեղում կան սեռային տարբերություններ:
Նրանք, նույնիսկ, ավելի հեռուն են գնացել եւ մշակել են մեկ այլ մոդել, որը կարող է կանխատեսել մարդկանց կատարողականությունը՝ հիմնվելով արդեն իսկ բացահայտված սեռային տարբերությունների վրա: Մոդելը փորձարկելիս նրանք պարզել են, որ ուղեղի նման ֆունկցիոնալ տարբերությունները կարող են զգալիորեն ազդել վարքի վրա:
Գիտնականները երկար ժամանակ փորձում էին պարզել՝ արդյոք տղամարդկանց եւ կանանց ուղեղները համեմատելի՞ են:
Հետազոտողները հույս ունեն, որ իրենց ուսումնասիրությունները կօգնեն բացատրել եւ ավելի լավ մոտենալ սեռերի միջեւ հոգեբանական եւ նյարդաբանական տարբերություններին: Կանայք, օրինակ, ավելի հաճախ են տառապում դեպրեսիայից, իսկ տղամարդիկ՝ կախվածությունից:
Հետազոտության արդյունքները հակասում են նրանց, ովքեր կարծում են, որ գենդերային անհավասարությունները կարելի է վերագրել հասարակությանը:
Ջինա Ռիփոնը՝ «Սեռային ուղեղը» գրքի հեղինակ-պրեֆեսորը, Telegraph-ին ասել է, որ Սթենֆորդի համալսարանի ուսումնասիրության մեջ հայտնաբերված թեժ կետերը «սոցիալական ուղեղի հիմնական մասերն են»:
«Հիմնական հարցն այն է, թե արդյոք այս տարբերությունները սեռի, կենսաբանական ազդեցության կամ ուղեղը փոխող սեռային փորձառությունների արդյունք են: Թե՞ բոլորը միասին: Արդյոք մենք իսկապե՞ս փնտրում ենք սեռային կամ գենդերային տարբերություններ»,-ասում է Ռիփոնը,-«Կամ, գիտակցելով, որ ուղեղի ձեւավորման գրեթե բոլոր գործոնները թե՛ սեռի, թե՛ գենդերային ազդեցության դինամիկորեն խճճված արտադրանք են, արդյոք մենք փնտրո՞ւմ ենք այն, ինչը պետք է անվանել սեռային/գենդերային տարբերություններ»:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
17:38, 9 մայիսի
Հայտնի երաժիշտ եւ մշակութային քննադատ Միխայիլ Կազինիկն առաջին անգամ համերգներով հանդես է գալիս Երեւանում16:03, 9 մայիսի
Հայաստան կատարած ուղեւորությունից հետո Թամլին Քուրինիը ճանաչվել է «Խմիչքի թեմայով տարվա հեղինակ»15:36, 9 մայիսի
«Լադանիվա»-ն այսօր ելույթ կունենա «Եվրատեսիլ 2024» երկրորդ կիսաեզրափակչին․ ի՞նչ է լինելու բեմում15:26, 9 մայիսի
Ռոբերտ Դե Նիրոյին նվիրված առաջին փառատոնը տեղի կունենա Նյու Յորքում14:34, 9 մայիսի
Կիանու Ռիվզը ցանկանում է նկարահանել «Արագություն» ֆիլմի երրորդ մասը՝ Սանդրա Բուլոքի մասնակցությամբ13:23, 9 մայիսի
Շակիրան մեծ հաղթանակ է տարել Իսպանիայում իր հարկերի վերաբերյալ երկրորդ հետաքննության ընթացքում12:50, 9 մայիսի
Շեքսպիրի «անտեսված» կերպարը՝ յուրովի մեկնաբանությամբ. Արա Երնջակյանը ներկայացրեց «Հորացիոյի գաղտնիքը» գիրքը12:16, 9 մայիսի
Փերիս Հիլթոնը եւ Նիկոլ Ռիչին վերադառնում են ռեալիթի շոու11:18, 9 մայիսի
Քլոե Քարդաշյանը պատմել է, թե ինչպես է նիհարել 36 կիլոգրամով10:55, 9 մայիսի
Քիմ Քարդաշյանը «կոտրված Margiela տիկնիկի» դերում10:22, 9 մայիսի
Քրիս Ջենները հայտնել է, որ ուռուցք ունի09:00, 9 մայիսի
ՄԱՅԻՍԻ 9-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ