«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

ArmenՅԱՆs. Հայ դիզայներ Խոսրովը՝ «Գրեմմիի» կարմիր գորգը «ցնցած» իր ծառ-զգեստի եւ հայկական արմատներից ոգեշնչման մասին

12:08, 23 փետրվարի

EXCLUSIVE!

Ամերիկահայ դիզաներ Խոսրով Մելքոնյանի անունն ավելի հնչեղ դարձավ այս տարվա «Գրեմմի»-ից հետո, երբ երգչուհի Dawn Richard-ը կարմիր գորգին հայտնվեց նրա՝ ծառ-զգեստով։ «Ի՞նչ եք կրում»,-հետաքրքրվեց երգչուհուց լրագրողը։ ««Խոսրով», նա հայ դիզայներ է»,-պատասխանեց Ռիչարդը՝ ստանալով հաճոյախոսություն՝ «Այն հիանալի է»։ Նորաձեւության այլ պարբերականներ զգեստը բնորոշեցին «համարձակ»՝ հայ դիզայներին հիշատակելով իրենց լուսաբանումներում։ 

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Khosrov (@_khosrov_)


Խոսրով Մելքոնյանը ծնվել եւ մեծացել է Լոս Անջելեսում, եւ չնայած այդ փաստին՝ նա ոչ միայն հավատարիմ է մնացել իր հայկական արմատներին, այլեւ դրանք կիրառել ու կիրառում է իր դիզայնի մեջ։ Խոսրովն իր ճանապարհորդությունը սկսել է Rodarté բրենդի հետ համագործակցելով, այնուհետեւ տեղափոխվել է Մեծ Բրիտանիա, որտեղ կրթությունը շարունակել է Լոնդոնի նորաձեւության քոլեջում։ Սովորելու տարիներին նա աշխատել է Gareth Pugh-ի, Nick Knight-ի եւ KTZ-ի հետ։

Ոչ վաղ անցյալում սկսած իր բրենդի ուղուց մինչեւ «Գրեմմիի» կարմիր գորգ․ NEWS.am STYLE«ArmenՅԱՆs» խորագրում զրուցել ենք հայազգի դիզայների հետ՝ փորձելով բացահայտել նրա հաջողության բանաձեւն ու հայկականը՝ նրա դիզայնի մեջ։ 

PORTRAIT.jpg (65 KB)

Խոսրով, թեեւ ծնվել եւ մեծացել եք Լոս Անջելեսում, Դուք շատ խորը կապ ունեք Ձեր արմատների հետ, եւ ինչպես ինքներդ էլ նկարագրում եք, Դուք դրանք կիրառում եք նաեւ Ձեր դիզայնի մեջ։ Ինչպե՞ս է հաջողվել Ձեր սրտում պահել Հայաստանը։ 

Ինչպես սփյուռքի շատ ներկայացուցիչների դեպքում, մշակույթը մեր մեջ հորդում է շատ երիտասարդ տարիքից։ Կարծում եմ՝ մեր հարուստ պատմությունը կիսելու կարեւորությունը եկավ մի քանի տարի առաջ, եւ ինձ գրավեց այն  միտքը, որ ոգեշնչումներս արտահայտեմ հավաքածուներիս մեջ` լինի դա նուրբ, թե ակնհայտ ձեւերով:

Երբվանի՞ց նորաձեւությունը դարձավ Ձեր կյանքի անբաժանելի մասնիկը։ 

Կարծում եմ՝ մենք միշտ անբաժան ենք եղել։ Հիշում եմ՝ երբ փոքր էի, տարված էի փոփ մշակույթով եւ տարբեր ոճերով։ Ի վերջո, 13-14 տարեկանում որոշեցի, որ պետք է անցնեմ այս ճանապարհորդությունը։ 

KHOSROV-502.jpg (154 KB)

Իսկ ումի՞ց եք ոգեշնչվել։ 

Ոգեշնչումները գալիս էին տարբեր աղբյուրներից։ Ինչ վերաբերում է նորաձեւության դիզայներներին՝ կնշեմ Lee McQueen-ին, Galliano-ին, YSL-ին, Cristobal Balenciaga-ին․․․ Ոլորտի բոլոր մեծագույններն իրենց ձեւով ազդել են իմ աշխատանքի վրա։ 

Ձեր ծնողները որեւէ ազդեցություն ունեցե՞լ են այս առումով։ 

Իհարկե, ծնողներս եւս ազդել են աշխատանքիս վրա։ Կարծում եմ՝ մայրիկիս աշխատանքային էթիկան լիովին փոխանցվել է ինձ, իսկ հորս արվեստը եւ ուսմունքները մեծապես օգնել են:

Ինչպե՞ս ստեղծվեց «Խոսրով» բրենդը։ 

Բրենդը ստեղծվեց Covid-ի շրջանում։ Կցանկանայի, իհարկե, ավելի գլամուրային պատասխան ունենալ այս հարցին, բայց, ինչպես շատ ստեղծագործողներ, ես փորձում էի այդ շրջանում ինչ-որ բաներ ստեղծել եւ մտածել իմ կարիերայի մասին, եւ դա, ասես, բնական ընթացք դարձավ։ 

KHOSROV-420.jpg (119 KB)

Նկատեցի, որ Ձեր հեղինակած զգեստներից շատերը կարմիր երանգ ունեն։ Ի՞նչ է կարմիրը խորհրդանշում Ձեզ համար։ 

Այո, կարմիրն, իսկապես, առաջին երեք հիմնական հավաքածուներիս վերջին մասն էր: Սկսեցի կապույտով, հետո նարնջագույնով եւ ավարտեցի կարմիրով: Սա խորհրդանշում է մեր դրոշը, եւ հարգանքի տուրք է մատուցում մեր մշակութային ինքնությանը` միեւնույն ժամանակ այն  բոլորովին անպարկեշտ չի նայվում կամ կանխատեսելի:

Ձեր զգեստը, որը կոչվում է «ծառ», վերջերս բուռն քննարկումների թեմա դարձավ ու հաջողություններ գրանցեց «Գրեմմիի» ժամանակ, երբ դրանով ներկայացավ երգչուհի Dawn Richard-ը։ Եթե չեմ սխալվում, այն «Գրեմմիից» շատ ավելի վաղ էր ստեղծվել։ Երբեւէ կպատկերացնեի՞ք, որ այդ զգեստը, որի վրա, ինչպես նշել եք, մոտ 5 ամիս եք ծախսել, մի օր կհայտնվեր այդ հեղինակավոր  մրցանակաբաշխության կարմիր գորգին։ 

Կստեմ, եթե ասեմ, որ նման բան չէի պատկերացնում։ Չնայած որոշակի հաջողությունների՝ ոչ միայն որպես ստեղծագործող, այլեւ բրենդ, ես միշտ ունեցել եմ սպասումներ, բայց օր օրի դրանք սպասումներից վերածվում էին իրականության: Իհարկե, զգեստը հատուկ «Գրեմմիի» նպատակով չի արվել, եւ ես շատ շնորհակալ եմ կարմիր գորգի վրա հայտնվելու համար, բայց եթե դու կոնկրետ այդ նպատակի համար չես աշխատում, (հաշվի առնելով ճիշտ ենթատեքստը), ո՞րն է իմաստը: Այնուամենայնիվ, դա շատ սյուրռեալիստական ​​փորձ էր: Ես մեծացել եմ հեռուստացույցին գամված եւ կարմիր գորգերի լուսաբանումներին հետեւելով, եւ հետագայում այնտեղ իմ աշխատանքը ներկայացնելը, գեղեցիկ ապրում էր: Ես շատ հուզված եւ հպարտ եմ դրա համար:

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Khosrov (@_khosrov_)

Իսկ ինչպե՞ս ստացվեց Dawn Richard-ի հետ համագործակցությունը։ 

Շատ պարզ՝ նրա ոճաբանը կապնվեց իմ PR ընկերության հետ, եւ մենք միասին կերտեցինք այդ հրաշքը։ 

Ինքը՝ Dawn-ը, զգեստը նկարագրել է որպես երաժշտական ​​ոլորտում իր աճի խորհրդանիշ: Ի՞նչ է այն ձեզ համար խորհրդանշում։

Կարծում եմ՝ զգեստն, իսկապես, խորհրդանշում է այն, ինչ կարող է տեղի ունենալ, եթե դու ոչ միայն աշխատես սիրով ու նվիրվածությամբ, այլեւ ունենաս ճիշտ թիմ քո կողքին։ Այդ դեպքում դու, իսկապես, կարող ես հասնել բարձունքների։ Կարող եմ հպարտությամբ նշել, որ միայն ես չեմ պատրաստել այդ զգեստը։ Իմ երկարամյա ու սիրելի ընկերներից մեկը՝ Սյուզաննա Պողոսյանն է եղել այս նախագծի «ուղեղը»։ Այո, ես եմ մտքի հեղինակը, ես եմ արել սքեթչերը, կառուցվածքն ու հիմնական որակները, բայց շատ կարեւոր են նաեւ այն մարդիկ, ովքեր, հավասարապես, հոգ էին տանում աշխատանքի իրագործման համար։ Իմ «կուտյուրային» աղջիկները՝ Դոնատելան ու Լյուսիան, շատ են օգնել դրա վերջնական տեսքի հարցում՝ զգեստին էլեգանտություն հաղորդելով։ Ես շատ ուրախ եմ, որ նրանք էլ կարող են հպարտանալ այս հաջողությամբ։ Ուզում եմ ասել, որ երբ դու ջրում ես մի բան, կարողանում ես ճանապարհորդությունդ իր ճիշտ վերջակետին հասցնել։ 

0d695c5e-c866-4e1c-b198-186cecb21f34.jpg (70 KB)

Ձեր զգեստը շատ պարբերականների կողմից որակվեց ամենահամարձակներից մեկը։ Սպասո՞ւմ էիք նման կարծիքի։ 

Եթե անկեղծ՝ ոչ։ Ես հիշում եմ, որ «Գրեմմի»-ն այն մրցանակաբաշխությունն էր, որի կարմիր գորգին հաճախ էին հետաքրքիր կերպարներ լինում: Ես ցնցված էի, երբ տեսա, թե որքան ձանձրալի է այն դարձել կարմիր գորգի առումով։ Մի ժամանակ դրա կարմիր գորգն ամենատարօրինակն էր, եթե համեմատենք, օրինակ, «Օսկարի» կամ «Էմմիի» կարմիր գորգերի հետ: Չմոռանանք, որ Լեդի Գագան մի անգամ այնտեղ հայտնվեց ձվի մեջ: Կամ նրա Armani Prive տիեզերական զգեստը, որը լրացված էր օղակներով, ինչպես Սատուրնը: «Գրեմմի»-ի կարմիր գորգի վրա այնքան շատ խորհրդանշական պահեր են եղել, եւ ես ուրախ եմ, որ ինքս էլ կարողացա ներառվել դրանց մեջ:

Կա՞ն այլ հայտնիներ, որոնց, հատկապես, կցանկանայիք տեսնել Ձեր զգեստներով։ 

Կցանկանայի հագցնել Քեյթ Բլանշեթին, Զենդայային, Կալի Ուչիսին, Քարդի Բիին, Քիմ Քարդաշյանին, Հանթեր Շաֆերին․․․ այս ցուցակն, անկեղծ ասած, շատ երկար է։

KHOSROV-435.jpg (135 KB)

Երբեւէ եղե՞լ եք Հայաստանում։ 

Այո, եղել եմ՝ 2017 թ-ին, մեկ ամսով՝ մոտավորապես 15 ընկերներիս հետ։ Մենք տարբեր բնակավայրերում էինք մնում, բայց հրաշալի էր միմյանց հետ այդ փորձը կիսելը։ Նախ՝ հիշում եմ, որ շատ շոգ էր, եւ դրանից մի փոքր ցնցված էի, եւ երկրորդ՝ հասկացա, որ հայերն, իսկապես, շատ հյուրասեր են, ու դրանում ոչ մի միֆ չկա։ Ինձ դուր եկավ քաղաքի երիտասարդների մշակույթին ու ակումբային երաժշտությանը ծանոթանալը։ Դե, իհարկե, ուտելիքը հրաշալի էր, իսկ բնապատկերները՝ հեքիաթային։ 

Իսկ մոտ ապագայում վերադառնալու ծրագրեր կա՞ն։ 

Ամեն տարի, որոշում եմ, որ պիտի գամ, բայց աշխատանքս այլ բան է թելադրում։ Եվ չնայած՝ ինքս շատ եմ ուզում վերադառնալ, ամեն բան, իրականում, կախված է, նրանից, թե որ ուղղությամբ ինձ կտանի իմ բրենդը։ 

KHOSROV-514.jpg (142 KB)

Ներկայումս ո՞ւր է այն Ձեզ տարել։

Հիմա ես, հավասարապես, ապրում եւ աշխատում եմ Լոս Անջելեսում եւ Ֆլորենցիայում։ 

Ինչի՞ շուրջ եք հիմա աշխատում։ 

Այժմ աշխատում եմ 2025 թ-ի գարուն-ամառ նոր հավաքածուիս շուրջ, որը կթողարկվի այս տարվա սեպտեմբերի վերջին։ Ես անհամբեր եմ, թե երբ եմ կիսելու դրա հետ կապված զարգացումներն ու այն բոլոր հրաշալի նոր ոճերը, որոնք մենք պլանավորում ենք ընդգրկել հավաքածուում։ 

Սյունե Առաքելյան
Լուսանկարները տրամադրել է Խոսրովը


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում




Տպել    |  In English

  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել