Այս տարի լրանում է բոլոր ժամանակների ամենահայտնի գանգստերներից մեկի՝ Ալ Կապոնեի ծննդյան 125-ամյակը։ Նա գլխավորում էր կազմակերպված հանցագործությունները եւ հավերժացավ այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են «Սպիով դեմքը» եւ «Անձեռնմխելիները»: Ամերիկացի տխրահռչակ գանգստերի ժառանգությունը մնում է թեմա, որը հոլիվուդյան պրոդյուսերներին եւ գրողներին հուզում է մինչ օրս:
Կապոնեն, ով փառքի է հասել 20-ականներին՝ որպես իտալա-ամերիկյան կազմակերպված հանցավորության սինդիկատի համահիմնադիր եւ ղեկավար, որը հայտնի է որպես Chicago Outfit, որոշների կողմից նկարագրվել է որպես արգելքի դարաշրջանի Ռոբին Հուդ, քանի որ նա նվիրաբերել է գումարի մի մասը բարեգործական կազմակերպություններին։ Նա առանձնանում էր նաեւ այլ գանգստերներից՝ անընդհատ հայտնվելով հանրության առաջ, զրուցելով լրագրողների հետ եւ մեծ խնջույքներ կազմակերպելով։
Այս սարսափելի, բայց խարիզմատիկ գանգստերի մասին կարծիքները հակասական են։ Կապոնեն, որին ոմանք պաշտում էին, ղեկավարում էր Չիկագոյում «հանցավոր կայսրությունը», որը հիմնված էր «մոլախաղերի, մարմնավաճառության, առեւտրի, կաշառակերության, թմրամիջոցների ապօրինի գործունեության, կողոպուտի եւ սպանության վրա»։
Ո՞վ էր Ալ Կապոնեն
Ալֆոնս Գաբրիել Կապոնեն, որը ծնվել է 1899 թվականին, Բրուքլինում՝ Նեապոլից ներգաղթած ծնողների ընտանիքում, վաղ տարիքից է ներգրավվել կազմակերպված հանցավորությունների մեջ: Դեռահասության շրջանում նա դարձել է Five Points Gang-ի անդամ՝ իռլանդա-ամերիկյան ծագում ունեցող հանցավոր փողոցային խմբավորում, որը տեղակայված էր Ստորին Մանհեթենի Ֆայվ Փոյնթս թաղամասում, որտեղ նա փող էր շորթում «տանիքի» համար (վճար, որը հանցագործները գանձում են մարդկանցից՝ նրանց չվնասելու կամ գույքին վնաս չհասցնելու համաձայնության դիմաց):
Կապոնեն, սակայն, արագ հասկացավ, որ միայն բռնությունը չի ապահովի հանցավոր գործունեության երկարաժամկետ հաջողությունը:
1917 թվականին գանգստեր Ֆրենկ Գալուչիոն բարում դանակով հարվածեց Կապոնեի դեմքին, երբ վերջինը կոպիտ արտահայտություն արեց Գալուչիոյի քրոջ հասցեին։ Այդպես ծնվեց «Սպիով դեմք» մականունը, իսկ ավելի ուշ Կապոնեն հարձակվողին դարձրեց իր թիկնապահը:
Շուտով Կապոնեն գնդակահարեց իր առաջին զոհին, անախորժությունների մեջ ընկավ իռլանդական ավազակախմբի հետ եւ իր ձեռքով ծեծեց ավազակին: Վնտահ լինելով, որ իրեն չեն բռնի՝ նա Նյու Յորքից մեկնեց Չիկագո։
Չիկագոյում իր ծաղկման շրջանում՝ 1925-1929 թվականներին, Կապոնեն համարվում էր ԱՄՆ-ի ամենահայտնի գանգստերը։
Կապոնեն, սակայն, իրեն ոչ թե հանցագործ էր համարում, այլ ձեռնարկատեր, ով հայտնի էր նաեւ առատաձեռնությամբ։ Կապոնեի գլխավորած կոնսորցիումը պարծենում էր եկամուտների հոսքերով, որոնք գալիս էին ալկոհոլի անօրինական վաճառքից եւ մարմնավաճառությունից:
Կոտորած՝ Վալենտինի օրը
1929-ի Վալենտինի օրը տեղի ունեցած սպանդը ոստիկնության կողմից նկարագրվում է որպես «Այդ ժամանակաշրջանի Չիկագոյի ավազակային բռնության գագաթնակետը, որի ժամանակ ոստիկանության անունից ներկայացած հակառակորդները «Բագս» Մորանի խմբավորման յոթ անդամներին ավտոմատով գնդակահարեցին ավտոտնակի պատին հենած»:
Թեեւ Ալ Կապոնեն այդ ժամանակ գտնվում էր Ֆլորիդայում՝ իր տանը, շատերը կարծում էին, որ նա էր ջարդը պատվիրելու պատասխանատուն:
Նա երբեք չի դատապարտվել սպանությունների համար, բայց, ի վերջո, բանտ է նստել հարկերից խուսափելու համար՝ 33 տարեկանում ավարտելով հանցագործության ղեկավարի իր կարիերան։
Նա իր ժամանակի մեծ մասն անցկացրել է Սան Ֆրանցիսկոյի ափերի մոտ գտնվող տխրահռչակ Ալկատրաս դաշնային քրեակատարողական հիմնարկում, նախքան 1939 թվականին ազատ արձակվելը, երբ նրա մտավոր ունակությունները զգալիորեն վատթարացել էին:
Ալ Կապոնեն մահացել է 1947 թվականին՝ 48 տարեկանում՝ ինսուլտի հետեւանքով առաջացած սրտի կանգից։
Ալ Կապոնեն՝ որպես հիացմունք առաջացնող գործիչ
Տխրահռչակ գանգստերն իր հետքն է թողել ոչ միայն 1920-ականների Չիկագոյի փողոցներում, այլեւ 20-րդ դարի Հոլիվուդում՝ իր կյանքից ոգեշնչված բազմաթիվ ֆիլմերով: Նրա առոգանությունն ու վարքագիծը նաեւ ոգեշնչել են գանգստերների մասին բազմաթիվ կոմիքսներ ստեղծելուն՝ ֆիլմերում, փոփ երաժշտության եւ գրականության մեջ:
Օրինակ, 1931 թվականին «Փոքրիկ Կեսար» ֆիլմի համար դերասան Էդվարդ Գ. Ռոբինսոնը մասնակցել է Ալ Կապոնեի դատավարությանը, որպեսզի հասկանա նրա մարմնի լեզուն:
Կապոնեն հայտնվել է Մարիո Պուզոյի «Կնքահայրը» (1969) քրեական վեպի մի մասում, որի հիման վրա էլ 1972 թվականին ստեղծվել է Ֆրենսիս Ֆորդ Կոպոլայի հայտնի համանուն ֆիլմը։ Նա հանդիսացել է նաեւ Արմիթեյջ Թրեյլի «Սպիով դեմք» (1929) վեպի ոգեշնչումը, որի հիման վրա, նույնպես, երկու ֆիլմ է նկարահանվել։
Ռեժիսոր Բրայան Դե Պալմայի «Անձեռնմխելիները» գլուխգործոցը մեկ ուրիշ հայտնի դրամա է՝ ոգեշնչված Կապոնեի պատմությունից։
Բոլորովին վերջերս՝ 2020 թվականին թողարկված «Կապոնե» ֆիլմը, որի գլխավոր դերակատարը Թոմ Հարդին է, նույնպես պատմում է այս մարդու կյանքի մասին, որը ղեկավարում էր հանցավոր կայսրությունը:
Ալ Կապոնեի հմայքը շարունակվում է տարածվել, նույնիսկ, նրա ծնվելուց 125 տարի անց։
Նրա պատմությունը արտացոլում է ոչ միայն ամերիկյան երազանքը, այլեւ ամերիկյան մշակույթի երկակիությունը Չոր օրենքի ժամանակաշրջանում՝ մի դարաշրջան, որը բնութագրվում է ինչպես պուրիտանական զսպվածությամբ, այնպես էլ չափից դուրս սպառմամբ: Եվ այս հակասական պատմական անհատականությունները մինչ օրս երկրի մշակույթի մասն են կազմում:
DW-ի նյութերի հիման վրա
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
12:10, 27 ապրիլի
Քիմ Քարդաշյանը տխրել է Թեյլոր Սվիֆթի նոր դիս-թրեքի պատճառով, բայց չի ցանկանում «կրակի վրա յուղ լցնել»11:31, 27 ապրիլի
Վահագ Ռաշը հետեւորդներին է ներկայացրել «Լուսամփոփի պես աղջիկ» երգի նոր տարբերակը10:37, 27 ապրիլի
Սելենա Գոմեսին տխրեցնում են իր սերնդակիցների գեղեցկության չափանիշները09:00, 27 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 27-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:22, 26 ապրիլի
Ամենաթանկարժեք զգեստները, որոնք աճուրդի են հանվել ռեկորդային գումարներով22:34, 26 ապրիլի
Դավաճանություն՝ քնած ժամանակ. ի՞նչ են նշանակում անհավատարմության մասին երազները21:16, 26 ապրիլի
Burj Al Arab-ը եւ Atlantis, The Palm-ը համարվել են աշխարհի «ամենաինստագրամյան» հյուրանոցները20:15, 26 ապրիլի
Տիտանիկի ամենահարուստ ուղեւորի մարմնից հայտնաբերված գրպանի ոսկե ժամացույցն աճուրդի է հանվել19:23, 26 ապրիլի
Montegrappa-ի նոր գրիչը նվիրված է Ֆրանկենշտեյնին16:21, 26 ապրիլի
Մայամիի սեքսի թանգարանում բացվել է Հաջիմե Սորայամայի Desire Machines ցուցահանդեսը15:19, 26 ապրիլի
Սուպերմոդել Ժիզել Բունդխենը ոստիկանի հետ զրույցի ժամանակ արտասվել է14:11, 26 ապրիլի
Ջիմմի Քիմելը ծաղրել է Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու ծրագրերը