Մարտի 27-ին՝ Թատրոնի միջազգային օրը, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում, ավանդաբար, անցկացվեց 23-րդ «Արտավազդ» ամենամյա թատերական մրցանակաբաշխությունը: Այն այս տարի նվիրված էր Արմեն Ջիգարխանյանի հիշատակին:
Այս տարի «Լավագույն ներկայացում» անվանակարգում հաղթեց «Ինկած բերդի իշխանուհին» (բեմադրությունը՝ Լյուդվիգ Հարությունյանի, Գյումրու Վ. Աճեմյանի անվան դրամատիկական թատրոն):
Լավագույն տղամարդ դերակատար անվանակարգում հաղթող ճանաչվեց Գյումրու Վ․ Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի դերասան Տիգրան Գաբոյանը («Ինկած բերդի իշխանուհին»), իսկ Լավագույն կին դերակատարը Հայաստանի երգի պետական թատրոնից Արաքսյա Մելիքյանն է («Շղթա»): Երկրորդ պլանի լավագույն դերասանն ու դերասանուհին, համապատասխանաբար, Վարդան Կուղիանոսյանն ու Նառա Սանթոյանն են:
«Հայ թատերարվեստին արժանապատիվ ծառայության համար» «Արտավազդ» մրցանակ հանձնվեց ՀՀ ժողովրդական արտիստ Արմեն Էլբակյանին:
«Լավագույն սցենոգրաֆիա» անվանակարգում հաղթեց Կարեն Գրիգորյանը («Փոքրիկ ողբերգություններ», Կ. Ստանիսլավսկու անվան Ռուսական դրամատիկական թատրոն):
Ներկայացնում ենք մյուս մրցանակակիրներին.
«Լավագույն զգեստների նկարիչ»՝ Մերի Սարգսյան (Կ. Ստանիսլավսկու անվան Ռուսական դրամատիկական թատրոն, «Փոքրիկ ողբերգություններ»):
«Լավագույն լուսային նկարիչ»՝ Հակոբ Պողոսյան (Գյումրու Վ. Աճեմյանի անվան դրամատիկական թատրոն, «Ինկած բերդի իշխանուհին»):
«Լավագույն երաժշտության հեղինակ»՝ Վաչե Շարաֆյան (Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոն, «Կոլոմբինա»):
«Լավագույն պիես»՝ «Պատերազմի ցեցը»՝ Արմինե Բոյաջյան, Նարեկ Մանուչարյան:
«Լավագույն թատերախոսական»՝ Սուսաննա Բրիկյան («Գերագույն» երկրպագուն»):
«Լավագույն երիտասարդ դերասան» Անդրանիկ Միքայելյան (Բաբելոն թատրոն, Բաբելոն շոու (Ժամանում) մաս 1 (Մոցարտ)):
«Լավագույն երիտասարդ դերասանուհի»՝ Անուշ Զանգիզորյան (Գեղարքունիքի Լ. Քալանթարի անվան դրամատիկական թատրոն, «Ֆարենհայթ451» (Քլարիս Մաքլելն)):
«Լավագույն երիտասարդ բեմադրիչ»՝ Ժորա Մարտիրոսյան (Երեւանի Կամերային թատրոն, «B 1427»):
«Լավագույն մանկական ներկայացում»՝ «Փայլոու» («Ֆակտորի փրոդաքշն» ազատ թատերախումբ, գլխավոր պրոդյուսեր՝ Ռուդիկ Տեր-Գալստյան, Երաժշտական պրոդյուսեր՝ Գրիգոր Կոկչյան, բեմադրող խորեոգրաֆ՝ Հովհաննես Սարգսյան):
«Լավագույն երիտասարդական ներկայացում»՝ «Տունը սահմանին» (բեմադրությունը՝ Արտուշ Միքայելյանի):
«Լավագույն պլաստիկական ներկայացում»՝ «Սիրո պատմություն Նյու-Յորքում» (բեմադրությունը, ռեժիսոր Սամսոն Մովսեսյան, բալետմայստեր՝ Արտյոմ Գեւորգյան):
«Լավագույն կամերային ներկայացում»՝ «Գիշատիչների խնջույքը» (բեմադրությունը՝ Աշոտ Հակոբյանի):
«Լավագույն ռեժիսուրա»՝ Լյուդվիգ Հարությունյան (Գյումրու Վ. Աճեմյանի անվան դրամատիկական թատրոն, «Ինկած բերդի իշխանուհին»):
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:23, 27 ապրիլի
Օպտիկական պատրանքը կարող է ցույց տալ՝ որքան «փակ մարդ եք» դուք15:38, 27 ապրիլի
Ռասել Քրոուն կնկարահանվի «Էկզորցիզմ» սարսափ ֆիլմի գլխավոր դերում14:12, 27 ապրիլի
Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու հայտարարությունից հետո Բիանկա Սենսորիի երկրպագուները խնդրում են նրան բաժանվել ռեփերից12:10, 27 ապրիլի
Քիմ Քարդաշյանը տխրել է Թեյլոր Սվիֆթի նոր դիս-թրեքի պատճառով, բայց չի ցանկանում «կրակի վրա յուղ լցնել»11:31, 27 ապրիլի
Վահագ Ռաշը հետեւորդներին է ներկայացրել «Լուսամփոփի պես աղջիկ» երգի նոր տարբերակը10:37, 27 ապրիլի
Սելենա Գոմեսին տխրեցնում են իր սերնդակիցների գեղեցկության չափանիշները09:00, 27 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 27-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:22, 26 ապրիլի
Ամենաթանկարժեք զգեստները, որոնք աճուրդի են հանվել ռեկորդային գումարներով22:34, 26 ապրիլի
Դավաճանություն՝ քնած ժամանակ. ի՞նչ են նշանակում անհավատարմության մասին երազները21:16, 26 ապրիլի
Burj Al Arab-ը եւ Atlantis, The Palm-ը համարվել են աշխարհի «ամենաինստագրամյան» հյուրանոցները20:15, 26 ապրիլի
Տիտանիկի ամենահարուստ ուղեւորի մարմնից հայտնաբերված գրպանի ոսկե ժամացույցն աճուրդի է հանվել19:23, 26 ապրիլի
Montegrappa-ի նոր գրիչը նվիրված է Ֆրանկենշտեյնին