«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Մարիա Արամի. երջանկություն բերող նկարներ

20:46, 7 ապրիլի

Եղեգնաձորցի երիտասարդ նկարիչուհին վեց տարեկանում իսկական գլուխգործոցներ է նկարում՝ աներեւակայելի պայծառ, բարի ու ջերմ, դրանք կարծես բուժում են հոգին։

Կակաչները լեռների ֆոնին` նրա հայրենիքը

Այս զարմանահրաշ գործերը առաջին անգամ տեսա Գնդեվազի ծիրանի փառատոնի ժամանակ, ուղղակի անհնար էր կողքով անտարբեր անցնել։ Պայծառ, ասես լույս արձակող՝ դրանք բառացիորեն գրավում են քեզ: Ավելի շատ զարմանում ես այն փաստից, որ դրանք նկարել է մի շատ փոքրիկ աղջիկ, ով նկարել սկսել է երկու տարեկանից:

рис1.jpg (82 KB)

Վեց տարեկանում Մարիա Արամին (սա նրա ստեղծագործական կեղծանունն է, իրական անունը՝ Մարիա Մխիթարյան) արդեն հասել է բարձր մակարդակի ճանաչման. նրա նկարները դարձել են ավելի քան քսան միջազգային առցանց մրցույթների հաղթողներ։ Ամենանշանակալին Իսպանիայում տարած հաղթանակն է։ Չորս տարեկանում Մարիան դարձավ առաջինը Հայաստանում՝ 37 հազար մասնակիցների մեջ։ Իսկ նրա «Հայկական լեռներ» նկարը, որտեղ կակաչները ծաղկում են լեռնային լանդշաֆտի ֆոնին, առաջին տեղն է զբաղեցրել Մոսկվայի «Հայրենիք» մրցույթում։ Նկարչուհին ունի ավելի քան երկուսուկես հազար նկար, յուղաներկով նկարների հաշիվը նա կորցրել է: Հինգ տարեկանում նա ունեցել է իր առաջին հաջող ցուցահանդեսը Եղեգնաձորում։ Իր նկարներից մեկը՝ «Իմ մանկության տանգոն», աղջիկը նվիրել է կոմպոզիտոր Տիրան Մանսուրյանին, երբ մասնակցել է Գյումրիում նրա համերգին։

рис2.jpg (93 KB)

Ի դեպ, հենց միջազգային խոշոր մրցույթում է ծնվել ստեղծագործական կեղծանունը՝ Մարիա Արամին («Արամի»-ն հայրանունն է): Ժյուրիի 12 անդամներից մեկը՝ հայտնի դոմինիկյան նկարիչ Նարսիսոն, մասնակիցների մեջ կարդալով «Մխիթարյան Մարիա Արամի», հայտարարեց հաղթողի անունը՝ Մարիա Արամի։ Այդպես էլ այն կյանքի կոչվեց:  Գեղեցիկ է հնչում ցանկացած երկրում, ցանկացած լեզվով:

Շատ վաղ տարիքի նկարները

«Առաջին անգամ, երբ Մարիան պատին մատիտներով նկարեց, մեկ տարեկան ութ ամսական էր»,- պատմում է աղջկա մայրը՝ Աշխեն Սարգսյանը։ - Ավելին, դրանք սովորական մանկական խզբզանքներ չէին, այլ պարզ տղամարդկային դեմք: Իսկ ավելի վաղ նա մատներով գրում էր ապակու վրա, ավազի վրա: Փորձում էր ինչ-որ բան նկարել աղով, մոմով եւ, նույնիսկ, տատիկի դեղահաբերով: Անմիջապես նկարեցի պատին արված նկարը եւ ուղարկեցի հորն ու ընտանիքի մյուս անդամներին: Նրան ոչ ոք չկշտամբեց, բոլորը, ընդհակառակը, քաջալերում էին։ Նույն օրը նրա հորեղբայրը լավ ներկեր ու վրձիններ գնեց ու ասաց՝ ներկիր։

рис3.jpg (102 KB)

Նախկինում ընտանիքում արվեստագետներ չեն եղել՝ մայրը հոգեբան է, հայրը՝ ինժեներ։ Բայց ծնողներն անմիջապես որոշեցին՝ ինչ որ ձգում է երեխային, թող անի, իրենք ոչինչ չենք արգելի։ Նրանք նկատեցին իրենց դստեր տաղանդը։ «Ասացինք՝ եթե ուզում ես պատերին նկարել, նկարիր, հետո ամեն ինչ կվերանորոգենք։ Իսկ նա պատասխանեց, ես ձեզ այնպես կնկարեմ, որ չեք ցանկանա ջնջել»,- հիշում է Աշխենը:

Ոչ ոք աղջկան չի սովորեցրել նկարելու տեխնիկան, ինչպես աշխատել յուղաներկի կամ կտավի հետ։ Նա ամեն ինչ պարզել է ինքնուրույն: Ամեն ինչ տրվել է բնության կողմից։ Բոլորին զարմացնում է այն, թե ինչպես է նման փոքրիկ աղջիկը այդքան լավ հասկանում առաջին եւ հետին պլանը:

Այսօր շատ նկարիչներ զարմացած են նրա տարածության զգացողությամբ: Կարծես նա ինչ-որ ներքին տեսլական ունի:

Ինքնաթիռ, որը կրակում է քաղցրավենիք

Նրա առաջին մեծ նկարը խաղաղության մասին էր. չար ինքնաթիռը թռչում է ծիածանի տակ եւ դառնում բարի, սկսում է կրակել ոչ թե զենքերով, այլ պաղպաղակով ու կոնֆետներով: Բրազիլիայում այժմ պատրաստվում են ֆիլմ նկարահանել այս նկարի հիման վրա։ Իսկ ինքը՝ Մարիան, վերջերս իր ստեղծագործության հիման վրա հեքիաթ է գրել, եւ այդ աշխատանքը նույնպես հաղթել է մրցույթում. այն կհրատարակի Երեւանի հրատարակչություններից մեկը։

рис4.jpg (89 KB)

Իզուր չէ, որ ասում են՝ տաղանդավոր մարդն ամեն ինչում տաղանդավոր է։ Չնայած այն հանգամանքին, որ այս տարի աղջիկը հաջողությամբ տեղափոխվել է երկրորդ դասարան, գերազանց է սովորում, նա նաեւ ժամանակ ունի պարի դասընթացների գնալու, սիրում է պարել ու երգել: Իսկ ապագայում երազում է կինոռեժիսոր դառնալ։

Մարիան ասում է, որ երբ նկարում է, հանգստանում է, իր համար դա խաղի պես է. «Ես սիրում եմ նկարել ամեն ինչ՝ սարեր, ծաղիկներ, աբստրակցիա, ամեն նկար ինձ համար սիրելի է։ Որոշները նկարում եմ մի քանի ժամում կամ, նույնիսկ, րոպեներում, բայց կան նկարներ, որոնց վրա ծախսում եմ երկու-երեք ամիս: Գաղափարներն իրենք են գալիս, դա ինչ-որ տեղ հոգու մեջ է: Բայց յուրաքանչյուր նկար եզակի է։ Երբ ինձ խնդրեցին երկրորդ անգամ կրկնել ինքնաթիռի նկարը, ես չկարողացա։ Այսինքն՝ ինչ-որ բան առաջնորդում է ինձ»։

Մարիան, նույնպես, հավատում է, որ իր աշխատանքը կարող է բուժել մարդկանց։ Նա ծիածանի տակ գտնվող ինքնաթիռի նկարը նվիրել է Զինվորի տանը, եւ, վերականգնողական կենտրոնի ղեկավարության խոսքով, զինծառայողները նշում են, որ նկարն իրականում բուժիչ եւ ոգեշնչող ազդեցություն ունի:

рис5.jpg (81 KB)

Երբ անցյալ տարի Ջերմուկի վրա հարձակում եղավ, երիտասարդ նկարչուհին ասաց, որ պատրաստ է նկարը վաճառել աճուրդում, որպեսզի զինվորների համար քնապարկեր գնի։ Բայց եղեգնաձորցիները չցանկացան, որ գլուխգործոցը աճուրդի հանվեր. նրանք հավաքեցին անհրաժեշտ գումարը, իսկ նկարը մնաց քաղաքի արվեստի պատկերասրահի զարդը։

Այժմ Մարիա Արամին նախատեսում է աշխատանքներից մեկը հանել աճուրդի, իսկ ստացված հասույթով Եղեգնաձորի համար ծիրանի ծառի տնկիներ գնել։

Երբ տաղանդն անգին է

Մարիան սկսել էր նկարել նախքան այբուբենը սովորելը։ Ուստի սկզբում նրա նկարները ստորագրել է մայրը։ Այժմ աղջիկը մասնագիտորեն ստորագրում է դրանք։

Մինչ այժմ Մարիա Արամիի աշխատանքները երբեք վաճառքի չեն հանվել, թեպետ շատերն են դա խնդրել։ Սկզբում աղջիկը նվիրել է իր աշխատանքները, բայց միայն նրանց, ում նա ընտրել է. նա ասում է, որ չի ուզում, որ իր նկարը ապրի մեկ այլ մարդու հետ: Հիմա սկսել է ավելի լուրջ վերաբերվել իր աշխատանքին։ Ուստի ծնողները ծրագրում են պատրաստել պրեզենտացիոն ալբոմ եւ սկսել նկարները վաճառքի հանել։

рис7.jpg (104 KB)

Առաջին հերթին նաեւ այն պատճառով, որ նկարելը բավականին թանկ հոբբի է։ Ներկեր, վրձիններ, կտավներ… Ծնողները փորձում են գնել նրան այս ամենը հնարավորության դեպքում: Եվ հենց Մարիան ներկեր է ունենում, նա անմիջապես վերցնում է իր վրձինները եւ կարող է անվերջ նկարել: Բայց ընտանիքում մեծանում են եւս երկու կրտսեր եղբայրներ, որոնք ունեն իրենց նախասիրությունները։

«Մեզ համար ամենակարեւորը երեխաներն են եւ նրանց զարգացումը: Մենք չենք կարող սահմանափակել մեր դստեր ուրախությունը»,- նշում է նկարչի մայրը։ -Այս երեխան շատ մաքուր է, նրա մտքերը ստեղծագործելու համար են: Եվ բոլորը մեզ ասում են, որ Մարիայի նկարները անհավանական էներգիա են հաղորդում: Բոլորը կարծում են, որ նա երջանկություն է նկարում»:

рис8.jpg (109 KB)

Ի դեպ, ես ինքս էլ գնեցի Մարիա Արամիի գործերից մեկը՝ դառնալով երիտասարդ նկարչի կյանքում առաջին գնորդը։ Վստահ եմ, որ ես միշտ հպարտանալու եմ այս բացառիկ աղջկա գլուխգործոցով, քանի որ նման տաղանդը կգտնի իր ճանապարհը։

Սոֆյա Ցարեւա


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել