RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը պատմել է 1915 թվականի Հայոց ցեղասպանությունից փրկված իր նախատատերի պատմությունը։
«Աշխարհում հիմարների շատ տեսակներ կան»,-ասում էր իմ սիրելի Նարտուհի Ներսեսյանը:
Նա գրել եւ կարդալ չգիտեր, բայց սովորեցրեց ինձ աղոթել, վախենալ Աստծուց եւ չվախենալ մարդկանցից: Գրեթե բոլոր մարդկանցից, բացառությամբ նրանց, ում ձեռքին յաթաղան կա։
1915 թվականին նրա աչքի առաջ կտրեցին նրա ծնողների, եղբայրների ու քույրերի գլուխները: Ավագ, ամուսնացած քույրը «փրկվել է» բռնաբարությունից՝ նետվելով Տրապիզոնի բարձր ափից եւ խեղդվելով։
Մեծ մայրս Նարտուհին, ու նրա կրտսեր քույրը` Ալիսան, ողջ մնացին. փոքր քրոջս անունը հետագայում կոչեցին նրա անունով: Մահից առաջ նրանց հայրը հասցրել էր նրանց մի ոսկի նվիրել, որը մեծ մայրս թաքցրել էր այտի մեջ։
Երկուսն էլ բաց մազերով էին, կապուտաչյա, այդպիսով նրանց տարան թուրք ընտանիքներ, որտեղ ողջ էին թողնում միայն գեղեցիկ կապուտաչյա աղջիկներին։ Նրանք մեծացել են թուրքերի ընտանիքում, մինչեւ որ ողջ մնացած հարազատները գտել են տատիս եւ օգնել փախչել Ղրիմ:
Այսպիսով, իմ ընտանիքի հայրական ճյուղը բնակություն հաստատեց ռուսական Ղրիմում: Մենք չգիտենք, թե ինչ է պատահել իմ տատիկի քրոջը՝ Ալիսին:
Երկրորդ նախատատս ցեղասպանության ժամանակ մոտ հինգ տարեկան էր։ Երբ յաթաղաններով մարդիկ տուն եկան, ծնողները նրան փաթաթեցին գորգի մեջ եւ դրեցին պատի մոտ։
Նա կանգնել է այնտեղ եւ լսել, թե ինչպես են սպանել իր բոլոր հարազատներին։ Իսկ այն ժամանակ ընտանիքները մեծ էին, եւ նա այդքան երկար մնացել էր այնտեղ: Նրան չեն նկատել։ Նա կանգնած մնացել է այդ գորգի մեջ, մինչեւ որ ոճրագործները հեռացել են, եւ նրան բացել են թուրք հարեւանները:
Այսօր Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է։ Նենեգա, ես հիշում եմ քո կոշտ ձեռքերը, քո սխալ ռուսերեն խոսքը եւ այն ամենը, ինչ դու ինձ ասել ես։ Եվ ես ոչ մեկին թույլ չեմ տա դա մոռանալ»,- իր Telegram-ալիքում գրել է Սիմոնյանը։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:05, 5 մայիսի
Երեւանյան շաուրման. տեղական սիրված եւ քիչ հայտնի վայրերը19:26, 5 մայիսի
«Լադանիվա»-ն՝ «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը19:13, 5 մայիսի
Ինչպես շունը ձեռք բերեց իր տիրոջը, կամ «Արթուր, դու թագավոր ես» ժապավենը18:33, 5 մայիսի
Տարօրինակ կանոններ, որոնց պետք է հետեւեն Met Gala-ի մասնակիցները16:18, 5 մայիսի
Լորեն Սանչեսին Met Gala-ի համար հանդերձանք ընտրելիս կօգնի հենց ինքը՝ Աննա Վինտուրը14:02, 5 մայիսի
Ջենիֆեր Լոպեսն իրեն «չհասկացված» է զգում՝ ինստագրամհան ատելության պատճառով12:15, 5 մայիսի
Շերոն Սթոունի որդին գնում է մոր՝ դերասանական հետքերով11:39, 5 մայիսի
«ԴԴՏ» կուլտային խմբի մեծ համերգը՝ Երեւանում10:30, 5 մայիսի
Մադոննան կրքոտ համբուրել է պարուհուն՝ Բրազիլիայում իր Celebration շրջագայության փորձի ժամանակ09:00, 5 մայիսի
ՄԱՅԻՍԻ 5-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:20, 4 մայիսի
Գուրգեն Դաբաղյանի 3-ամյա դուստրը եւս միացել է TikTok-ում ամենատարածված հնդկական թրենդին (VIDEO)19:30, 4 մայիսի
Հարաբերությունների խորհրդատուն բացահայտել է երկու բան, որոնք կանայք երբեք չպետք է անեն