«Մեծական կյանքում» ամենաբարդը, հավանաբար քեզ համար մի փոքր ժամանակ գտնելն է։ Մեր թեստն առաջարկում է սրճարանի հաճելի մթնոլորտում 5 րոպե հանգստանալու հնարավորություն։
Պատկերացրեք, այսօր չտեսնված հանգիստ օր էր եւ կարող եք ձեզ թույլ տալ մտնել մոտակա սրճարան ու առանց շտապելու վայելել մեկ բաժակ սուրճ։
1. Նկարագրեք սրճարանի մթնոլորտը, դիզայնն ու իրավիճակը։ Ի՞նչ եք տեսնում շուրջը, շատ են արդյո՞ք մարդիկ։
2. Սուրճ եք պատվիրել։ Ի՞նչ կանեք, մինչեւ մատուցողն այն կբերի։
3. Սուրճը սեղանին է։ Առաջին կումն եք անում։ Ի՞նչ համ ունի։
Թեստի բանալին.
1. Սրճարանի նկարագիրն իրականում ձեզ համար կատարյալ աշխատավայրի նկարագիրն է։ Մեկին հարմար է առանձին լինելը, մյուսին՝ երբ ամեն ինչ շուրջը եռում ու շարժվում է։ Ոմանց համար միեւնույնն է՝ ինչ միջավայրում կխմեն սուրճը, կարեւորը՝ այն լավը լինի։ Այս պատասխանը ցույց է տալիս, որ աշխատանքային իրավիճակի հանդեպ պահանջկոտ չեք, կարեւորը՝ այն հետաքրքիր լինի։
2.Պատվերին սպասելու ընթացքում ձեր գործողությունները մատնանշում են սթրեսի հիմնական աղբյուրը։ Եթե հետեւում եք հաճախորդներին, ապա շատ եք անհանգստանում ուրիշների՝ ձեր մասին ունեցած կարծիքով, կարդում եք ճաշացանկը կամ մոտերքում որեւէ այլ բան՝ ավելացրեք ձեր ֆիզիկական ակտիվությունը, ձեռքերը ծալած նստել եք՝ ավելացրեք վառոդը՝ ձեր կյանքը չափազանց ձանձրալի է թվում ձեզ, իսկ եթե հետ ընկաք ու սկսեցիք մտածել կամ ծրագրեր կազմել՝ թույլ տվեք գոնե մի փոքր հանգստանալ մտավոր գործունեությունից, դուք ձեզ շատ եք ծանրաբեռնում։
3. Սուրճի համը խոսում է ձեր սթրեսի մակարդակի մասին։ Որքան համեղ է սուրճը, այնքան ցածր է սթրեսի մակարդակը, եւ որքան սուրճը վատն է՝ այնքան այն բարձր է։ Եթե սուրճը բավարար քաղցր կամ բավարար տաք կամ սառը չէր, մտածեք՝ չէ՞ որ երազանքի աշխարհում էիք, եւ կարող էիք ավելի հաճելի բան թույլ տալ ձեզ։ Միգուցե կյանքո՞ւմ էլ եք այդպես վարվում՝ արգելափակելով լավ իրադարձություններն ու շեշտելով վատերը՝ ձեզ սթրեսի մեջ գցելով։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
11:36, 16 մայիսի
Մայրանալ պատրաստվող Հեյլի Բիբերը ցուցադրել է իր կլորիկ փորիկը10:20, 16 մայիսի
Հայկական հարսանիքի ավանդույթների հետքերով․ «7 օր, 7 գիշեր» ֆիլմի պրեմիերան՝ Երեւանում09:00, 16 մայիսի
ՄԱՅԻՍԻ 16-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:19, 15 մայիսի
Արեւայրուք՝ առանց արեւի ու տնից դուրս գալու22:31, 15 մայիսի
Գաղտնի գեղատեսիլ լճեր Իտալիայում, որոնց մասին չգիտեն շատ զբոսաշրջիկներ21:18, 15 մայիսի
Բիանկա Սենսորին զայրացած է Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու ծրագրերի պատճառով20:24, 15 մայիսի
Ավստրալացի մոդելը նշել է 118 պատճառ, թե ինչու չի ցանկանում երեխա ունենալ19:43, 15 մայիսի
Հրեաներն ու հայերը պատմականորեն զուգահեռ են շարժվում. Երբ սկսվում է մեր կործանումը, սկսվում է ձեր կործանումը. Միխայիլ Կազինիկ16:05, 15 մայիսի
Կինոյից այն կողմ․ Փարաջանովը եւ նորաձեւությունը ցուցահանդեսը՝ անվանի կինովարպետի 100-ամյակին15:32, 15 մայիսի
Մարկ Ցուկերբերգը որոշել է իր 40-ամյակը նշել 300 միլիոն դոլար արժողությամբ զբոսանավում14:22, 15 մայիսի
A$AP Ferg-ը ուշադրություն է գրավել իր անսովոր գրիլզով, որի վրա պատկերված են նրա սիրելիները, որոնց ռեփերը կորցրել է13:50, 15 մայիսի
Կաննի կինոփառատոնի բացման օրվա լավագույն կերպարները