Նիհարելու եւ ավելի գեղեցիկ կազմվածք ունենալու ճանապարհին մենք հաճախ շատ սխալներ ենք թույլ տալիս. Կրճատում ենք ճարպերը, չենք հետեւում մրգի օգտագործման քանակին, ջուր ենք խմում՝ առանց չափի զգացողություն դրսեւորելու: Մենք ներկայացնում ենք 5 միֆ՝ նիհարելու մասին:
Սննդակարգից ճարպերի բացառումը
«Ճարպ» բառը հաճախ վախեցնում է ավելորդ քաշից ազատվել փորձողներին, սակայն պետք է հիշել, որ կան նաեւ օգտակար ճարպեր: Դրանք պարունակում են ընդեղենը, ավոկադոն, ձիթապտուղը: Դրանց պարբերական օգտագործումը եւ՛ առողջարար է, եւ՛ խթանում է քաշի նվազեցմանը:
Շատ ջուր խմել
Շատ ջուր խմելը, իհարկե օգնում է մարսողական համակարգին եւ օրգանների ճիշտ աշխատանքին, սակայն ուսումասիրությունները ցույց են տվել, որ դրանցում առկա քիմիական միացությունները եւս կարող են ավելորդ ճարպի առաջացման պատճառ դառնալ: Պլաստիկ շշերում առկա ջուրը կարող է նաեւ էստրոգեն հորմոն պարունակել, որը ուղղակիորեն ազդում է օրգանիզմում ճարպ պահեստավորելու գործընթացի վրա:
Ֆիզիկական վարժություններ
Նորություն չէ, որ միայն ֆիզիկական ակտիվությունը բավարար չէ ցանկալի արդյունքի հասնելու համար: Եթե այն չի զուգակցվում ճիշտ սննդակարգի հետ, ապա անօգուտ է: Բացի այդ, նիհարել ցանկացողներից շատերը հավատում են այն առասպելներին, թե վարժությունները կարող են հրաշքներ գործել: Արդյունքի հասնելու համար հարկավոր է հետեւել սննդակարգին եւ զուգահեռ մարզել մարմինը:
Տեսնել միայն լուսավոր կողմը
Կիոտոյում (Ճապոնիա) Դոշիսա համալսարանի հետազոտողները վեց ամիս շարունակ ուսումնասիրություն են անցկացրել քաշ գցելու ծրագրի մեջ ներգրավված կանանց եւ տղամարդկանց շրջանում, եւ պարզել, որ նրանք, ովքեր ավելի դրական եւ լավատես են, կորցնում են ամենաքիչ քաշը: Ենթադրվում է, որ չափազանց դրական տրամադրվածությունը կարող է հանգեցնել քաշի ավելացմանը , քանի որ իրենց առջև եղած խնդիրները, այս դեպքում, դիտվում են մակերեսային:
Մրգերի չարաշահում
Մրգերը, անկասկած, հարուստ են վիտամիններով եւ օգտակար նյութերով, սակայն պետք է հիշել, որ կալորիան շարունակում է մնալ կալորիա: Բացի այդ, ամերիկյան բժշկական ասոցիացիայի ամսագրում հրապարակված հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ ֆրուկտոզան կարող է ստիպել ուտել պետք էղածից ավելին, քանի որ ինչպես գլյուկոզայի օգտագործման դեպքում, այնպես էլ ֆրուկտոզայի, օրգանիզմը հագեցվածություն չի զգում եւ պահանջում է ավելին: Ուստի, հարկավոր է միշտ հետեւել ընդունած սննդի չափաբաժնին:
Աղբյուրը՝ realbuzz
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
18:35, 28 ապրիլի
«Շորս թափանցիկ չէ». Լիլիթ Հովհաննիսյանը մեկնաբանել է իր նոր տեսահոլովակի կերպարներից մեկը15:08, 28 ապրիլի
Սիլվեստր Ստալոնեն մեմուարներ է գրում13:30, 28 ապրիլի
Բրիթնի Սփիրսը համաձայնության է եկել հոր հետ11:44, 28 ապրիլի
Doja Cat-ը շատ համարձակ ու բաց լողազգեստով ցուցադրել է կազմվածքը10:35, 28 ապրիլի
Փերիս Հիլթոնը մերկացել է Flaunt ամսագրի շապիկի համար09:00, 28 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 28-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ18:47, 27 ապրիլի
Wine story: JancisRobinson.com-ի գլխավոր խմբագիրը՝ Հայաստանում գինու արկածի մասին (exclusive)16:23, 27 ապրիլի
Օպտիկական պատրանքը կարող է ցույց տալ՝ որքան «փակ մարդ եք» դուք15:38, 27 ապրիլի
Ռասել Քրոուն կնկարահանվի «Էկզորցիզմ» սարսափ ֆիլմի գլխավոր դերում14:12, 27 ապրիլի
Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու հայտարարությունից հետո Բիանկա Սենսորիի երկրպագուները խնդրում են նրան բաժանվել ռեփերից12:10, 27 ապրիլի
Քիմ Քարդաշյանը տխրել է Թեյլոր Սվիֆթի նոր դիս-թրեքի պատճառով, բայց չի ցանկանում «կրակի վրա յուղ լցնել»11:31, 27 ապրիլի
Վահագ Ռաշը հետեւորդներին է ներկայացրել «Լուսամփոփի պես աղջիկ» երգի նոր տարբերակը