Ցավոք, կանայք հաճախ են բախվում իրադրությանը, երբ տղամարդն հրաժարվում է պաշտպանվել: Լավ է, եթե նա սեռական հարաբերություն է ունենում միայն մեկ կնոջ հետ, ինչը քիչ հավանական է: Իսկ ի՞նչ ասել այն դեպքում, երբ տղամարդը պատահական կապերի կողմնակից է: Այդ տղամարդիկ չեն մտահոգվում անթիվ վտանգների, հիվանդությունների ու վարակների մասին: Հաճախ նրանք պատճառ ունեն դրա համար: Հենց դրանց մասին էլ NEWS.am STYLE – ի թղթակցին պատմել է բժիշկ-սեքսոպաթոլոգ, դոցենտ, ԵՊԲՀ սեքսոպաթոլոգիայի ամբիոնի վարիչ, Համալսարանական կլինիկայի սեքսոպաթոլոգիայի ծառայության ղեկավար Սեւադա Հակոբյանը.
«Պահպանակը սեռական ճանապարհով փոխանցվող վարակների ու անցանկալի հղիության դեմ պաշտպանվելու դեռեւս ամենաանվտանգ մեթոդներից մեկն է: Այն ճիշտ օգտագործելու դեպքում պաշտպանվածության արդյունքը բավականին բարձր է (գիտությունը դեռեւս ավելի անվտանգ միջոց չի ստեղծել): Տարբեր տեսակի պահպանակները նաեւ բուժման միջոց են: Օրինակ, վաղ սերմնահոսության ժամանակ տղամարդկանց խորհուրդ է տրվում անդամի գլխիկի զգայնությունը նվազեցնող պահպանակ օգտագործել, որը նաեւ երկարաձգում է սեռական ակտը:
Սեքսոլոգիայի պրակտիկայում հաճախ հանդիպում են դեպքերի, երբ տղամարդը կտրականպես հրաժարվում է պահպանակից: Զարմանալի է, բայց ոմանք այն ընկալում են որպես սրբապղծություն, անհարգալից կամ վիրավորական քայլ իրենց երկրորդ կեսի հանդեպ: Հաճախ պահպանակ չօգտագործելը տղամարդիկ մեկնաբանում են սեռական ակտի ժամանակ զգացողութունների թույլ արտահայտվածությամբ: Համաձայն չեմ, քանի որ գոյություն ունեն սիլիկոնային քսուքով լատեքսային պահպանակներ, որոնք ամբողջությամբ փոխանցում են բնական զգացողությունները: Տղամարդիկ նշում են նաեւ, որ երբեմն պահպանակ չեն օգտագործում՝ իրավիճակից դրդված:
Պետք է նշել, որ պահպանակ չօգտագործելը կամ այն օգտագործելու տեխնիկան չիմանալը պայմանավորված չէ մասնագիտությամբ, մտածելակերպով կամ անձի ինտելեկտի մակարդակով: Բացի այդ, շատ հաճախ պահպանակ չօգտագործելու պատճառով անցանկալի հղիության եւ վարակի դեպքեր գրանցվում են հենց բարձրագույն կրթությամբ մարդկանց մոտ: Ըստ իս` պատճառն այն է, որ նրանք հիմնականում հարաբեություն են ունենում իրենց կարծիքով վստահելի եւ լուրջ կնոջ հետ, եւ պահպանակն ավելորդ են համարում (իսկ թեթեւաբարո կանանց հետ կենակցելիս նրանք անպայման կպաշտպանվեին):
Պետք է հիշել, որ, թեկուզեւ սեռական ճանապարհով փոխանցվող վարակներն այսօր բուժվում են, բայց հիվանդությունները խորանալու միտում ունեն: Այդ պատճառով պետք չէ վտանգի ենթարկել առողջությունը: Այն շատ դժվար է վերականգնել»։
Գրի առավ Լաուրա Բալայանը
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
13:16, 6 մայիսի
Նիկոլաս Քեյջի որդուն մեղադրել են սեփական մորը ծեծելու մեջ12:33, 6 մայիսի
Իտալացի մոդելը պնդում է, որ իրեն հեռացրել են 2024 թ-ի Met Gala-ում աշխատանքից, քանի որ ինքն արտաքնապես գերազանցել է Քայլի Ջեններին11:23, 6 մայիսի
Բեյոնսեն ցուցադրել է իր համարձակ կերպարը՝ մերկացնելով հետույքը10:59, 6 մայիսի
Մադոննան պատմություն է կերտում՝ Ռիոյում իր վերջին համերգին ներգրավելով 1,6 միլիոն երկրպագուների10:22, 6 մայիսի
Քիմ Քարդաշյանին սուլել են նրա ելույթի ընթացքում09:00, 6 մայիսի
ՄԱՅԻՍԻ 6-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:05, 5 մայիսի
Երեւանյան շաուրման. տեղական սիրված եւ քիչ հայտնի վայրերը19:26, 5 մայիսի
«Լադանիվա»-ն՝ «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը19:13, 5 մայիսի
Ինչպես շունը ձեռք բերեց իր տիրոջը, կամ «Արթուր, դու թագավոր ես» ժապավենը18:33, 5 մայիսի
Տարօրինակ կանոններ, որոնց պետք է հետեւեն Met Gala-ի մասնակիցները16:18, 5 մայիսի
Լորեն Սանչեսին Met Gala-ի համար հանդերձանք ընտրելիս կօգնի հենց ինքը՝ Աննա Վինտուրը14:02, 5 մայիսի
Ջենիֆեր Լոպեսն իրեն «չհասկացված» է զգում՝ ինստագրամհան ատելության պատճառով