Սլացիկ կառուցվածք ունենալու մոլուցքը երբեմն նիհարելու արտասովոր ու տարօրինակ մեթոդների է բերում: Բնականաբար, դրանցից շատերն օրգանիզմի համար վնասակար են եւ կարող են անդառանալի հետեւանքներ ունենալ: Սակայն «գեղեցկությունը զոհեր է պահանջում» արտահայտությունը որոշ կանայք ուղիղ իմաստով են հասկանում: Ինչերի ասես չեն դիմում կանայք՝ հանուն անթերի տեսք ունենալու: Այսօր մենք կպատմենք ամենատարօրինակ դիետաների մասին: Եվ այսպես…
«Բամբակե դիետա»: Նիհարելու այս մեթոդը ճանաչված է մոդելների շրջանում: Հիմնական «ուտեստը» բամբակե գնդիկներն են: Դրանք փոխարինում են սննդին: Ոմանք այդ գնդիկները չոր վիճակում են կուլ տալիս, ոմանք դոնդողով են թրջում, ջրով կամ նարնջի հյութով, որպեսզի կուլ տալն ավելի հեշտ լինի: Այս ծայրահեղ մեթոդի կողմնակիցները կարծում են, որ օրգանիզմը բավարար չափով մանրաթել է ստանում՝ մոռանալով, որ բամբակում եղած մանրաթելը, մեղմ ասած, տարբերվում է այն մանրաթելից, որն առկա է նորմալ մթերքում:
Ֆրանսիական «պատառաքաղային դիետա»: Այս դիետայի բնույթն այն է, որ կարելի է ուտել միայն այնպիսի մթերքներ, որոնք կարող եք վերցնել պատառաքաղով: Այդպիսով, կարելի է ուտել ամեն ինչ, գլխավորը՝ ուտել պատառաքաղով: Այս դիետայի իրական երկրպագուները միայն պատառաքաղ են օգտագործում, այնպես որ, եթե պատրաստվում եք հետեւել նրանց օրինակին, ապա ստիպված եք հրաժարվել կարագից, ընդեղենից, ապուրներից, սենդվիչներից, սթեյքերից եւ շատ այլ ուտեստներից, որոնք չեն համապատասխանում դիետայի պահանջներին:
Սերմնահեղուկով դիետա: Այս արտասովոր դիետան ստեղծել է ամերիկյան պոռնո-դերասանուհի Քիմ Քելլին: Իր մասնագիտությունից ելնելով՝ նա հաճախ է ստիպված եղել նկարահանման հրապարակում օրալ սեքսով զբաղվել: Երբ դերասանուհին որոշել է նիհարել, նա ընտրել է իրեն լավ ծանոթ միջոցը. որոշել է սնվել բացառապես սերմնահեղուկով: Նման «հեղուկ սպիտակուցային դիետայով» դերասանուհին սնվել է տեսախցիկների առջեւ: Քելլին երբեմն իրեն բանանի հյութ էր թույլ տալիս՝ մտահոգվելով առողջության համար: Սակայն այսպիսի դիետա դերասանուհին կարողացավ ընդամենը 8 օր պահել եւ 2 կգ նիհարեց: Արդյունքում, Քիմը 8 օրվա ընթացքում շուրջ 40 չափաբաժին սերմնահեղուկ էր կերել, որն ընդամենը 300 կալորիա է պարունակում: Սերմնահեղուկում եղած էներգիայի աղբյուրով օրգանիզմի պահանջները բավարարելու համար, չնայած նրա մեջ եղած օգտակար եւ սննդարար նյութերին, պետք էր լիտրերով սերմնահեղուկ խմել, ինչը գործնականում հնարավոր չէր: Այնպես որ՝ դիետայի շարունակությունը, հավանաբար, վատ ավարտ էր ունենալու:
«Քնած դիետա»: Այս դիետան բավական հեշտ է: Պետք է հնարավորինս շատ քնել, քանի որ ապացուցված է, որ երկարատեւ եւ առողջ քունը կարգավորում է քաղցի եւ հագեցվածության հորմոնները՝ ախորժակը պահելով չափի մեջ: Սակայն պետք է զգույշ լինել, քանի որ սնվելու հիմնական մթերքը կարող է քնաբերը դառնալ: Դիետան ճանաչված է դարձել, երբ այն սկսել է կիրառել Էլվիս Փրեսլին:
«Աստվածային դիետա»: Այս միջոցը նաեւ անվանում են Արարչի դիետա: Դրա հեղինակ վերապատվելի Ջորջ Մալքմուսը կարծում է, որ կենդանական ծագման ամեն բան պետք է բացառել, բացի մեղրից: Այս միջոցը ենթադրում է այնպիսի մթերքների ընդունում, որոնք Աստված ստեղծել է իր ծառաների համար: Սննդակարգի հիմքում, մրգերի եւ բանջարեղենի հետ մեկտեղ, ընդեղեն է ու ընկույզներ: Ենթադրվում է, որ մթերքների 80 տոկոսը պետք է հում լինի:
Յուլիա Վարդանյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:22, 26 ապրիլի
Ամենաթանկարժեք զգեստները, որոնք աճուրդի են հանվել ռեկորդային գումարներով22:34, 26 ապրիլի
Դավաճանություն՝ քնած ժամանակ. ի՞նչ են նշանակում անհավատարմության մասին երազները21:16, 26 ապրիլի
Burj Al Arab-ը եւ Atlantis, The Palm-ը համարվել են աշխարհի «ամենաինստագրամյան» հյուրանոցները20:15, 26 ապրիլի
Տիտանիկի ամենահարուստ ուղեւորի մարմնից հայտնաբերված գրպանի ոսկե ժամացույցն աճուրդի է հանվել19:23, 26 ապրիլի
Montegrappa-ի նոր գրիչը նվիրված է Ֆրանկենշտեյնին16:21, 26 ապրիլի
Մայամիի սեքսի թանգարանում բացվել է Հաջիմե Սորայամայի Desire Machines ցուցահանդեսը15:19, 26 ապրիլի
Սուպերմոդել Ժիզել Բունդխենը ոստիկանի հետ զրույցի ժամանակ արտասվել է14:11, 26 ապրիլի
Ջիմմի Քիմելը ծաղրել է Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու ծրագրերը13:31, 26 ապրիլի
Քանյե Ուեսթի նախկին ընկերուհին՝ Ջուլիա Ֆոքսը, խոստովանել է, որ ռեփերի հետ իր սիրավեպն իր բերանում «թթու հետհամ» է թողել12:20, 26 ապրիլի
Քայլի Ջենները հղի չէ Թիմոթի Շալամեից՝ չնայած սոցիալական ցանցերում տարածված լուրերին11:16, 26 ապրիլի
Սալմա Հայեկը կիսվել է իր եւ Ֆրանսուա-Անրի Պինոյի հարսանիքի ֆոտոշարքով10:18, 26 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ չի դիտել իր մասնակցությամբ «Ամերիկյան սարսափ պատմություն»-ը