Երբ խոսքը բարձրությունից վախի մասին է, մարդիկ ըմբռնումով են մոտենում դրան: Այս ֆոբիան տարբեր դրսեւորումներով բազմաթիվ մարդկանց մոտ է հանդիպում: Ամեն դեպքում, ակրոֆոբիան ֆոբիաների հատուկ շարքին է պատկանում՝ շարժումների ու տարածության մեջ անհարմարություններ առաջացնելով:
Ակրոֆոբը չի կարող լիարժեք ու ազատ ապրել, շրջապատի հետ շփվել այնպես, ինչպես կցանկանար եւ որոշակի իրավիճկներում ստիպված է լինում սահմանափակել իրեն: Օրինակ՝ ակրոֆոբիայով տառապող մարդը չի կարող ընկերների հետ արշավների գնալ, նրա ուժերից վեր է լեռնադահուկային հանգիստը: Ավելին, ակրոֆոբիան ստիպում է հրաժարվել այցելել ծանոթներին, ովքեր երրորդից բարձր հարկերում են ապրում: Բարձրությունից վախը միատեսակ չի լինում:
Հաճախ մարդիկ պնդում են, որ բարձրության վրա գտնվելիս պարզապես չեն կարողանում վերահսկել իրենց արարքներն ու երբեմն ներքեւ թռչելու ցանկություն են ունենում: Վախը նաեւ դրսեւորվում է այն հանգամանքով, որ գետնից բարձր գտնվելիս ակրոֆոբն իրեն անվստահ է զգում, զգուշանում է ընկնելուց կամ սայթաքելուց: Նրանց վախեցնում են նույնիսկ բարձր աստիճանները, կամուրջներն ու վերգետնյա անցումները: Բարձրության վրա հայտնվելիս ակրոֆոբը խուճապի է մատնվում: Մարդը կարող է հրաժարվել տեղաշարժվելուց եւ պարզապես նստել գետնին՝ ափերով ծածկելով դեմքը: Հասկանալու համար, որ մարդու մոտ ակրոֆոբիայի նոպա է, պետք է իմանալ այս խանգարման հիմնական նշանները: Սովորաբար այդ հետեւյալ կերպ է արտահայտվում. հիվանդի մոտ գլխապտույտ է սկսվում, երբեմն՝ նաեւ սրտխառնոց եւ փսխում: Նա դժվար է շնչում, զարկերակը դանդաղում է կամ արագանում: Մարդը բողոքում է սրտի հատվածում ցավերից, բարձր քրտնարտադրություն է սկսվում, երբեմն՝ փորլուծություն եւ մի շարք այլ նախանշաններ:
Սակայն եթե դուք, օրինակ, սարերում զբոսնելիս ձեզ մոտ վերը նշված նախանշաններից մի քանիսը նկատել եք, այդ դեռեւս չի նշանակում, որ դուք ակրոֆոբիայով եք տառապում: Բարձրությունից խելամիտ վախը մարդու համար բնական երեւույթ է: Բայց եթե այդ վախն ամեն օր է նկատվում, ամենափոքր առիթի դեպքում, ապա պետք է մտածել այդ մասին: Մարդուն չպետք է վախեցնեն առեւտրի կենտրոնների թափանցիկ հատակները կամ բարձրահարկ շենքերը: Այդպիսի զգացողությունները բացասական ազդեցություն են ունենում մարդու հոգեկան աշխարհի վրա ու շրջում են մարդու կյանքը:
Սահմանափակվում է ազատությունը, ճաշակն ու նախասիրությունները: Բայց միշտ պետք է հաշվի առնել, որ նույնիսկ լիարժեք առողջ մարդը, հայտնվելով բարձր լեռնային շրջաններում, կարող է թուլություն զգալ: Ոչ մի դեպքում չի կարելի համարել, որ դա ակրոֆոբիայի նշան է:
Ինչպե՞ս հաղթահարել այս վախը: Եթե ակրոֆոբիան սուր չի դրսեւորվում, ապա ակրոֆոբը կարող է ինքնուրույն մարզվել վախը հաղթահարելու համար: Ինչպե՞ս այդ անել:
Հետզհետե բարձրանում է «բարձրության նշաձողը» եւ շարունակվում է այնքան, մինչեւ այն սովորական է դառնում եւ մարդը կարողանում է կառավարել իր զգացողությունները: Սակայն ավելի բարդ իրավիճակներում անհրաժեշտ է դիմել մասնագետի օգնությանը:
Նա զրուցում է ակրոֆոբի հետ եւ հայտնաբերում է վախի հնարավոր պատճառները: Հետո բժշկի քայլերն ուղղվում են մարդուն օգնելուն, որպեսզի նա կարողանա առանց վախենալու նայել իր ֆոբիային եւ թուլացնել այն:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
09:00, 18 մայիսի
ՄԱՅԻՍԻ 18-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ22:21, 17 մայիսի
Նոր սիրավե՞պ․ Անջելինա Ջոլին Բեռլինում ընթրել է «Վարպետը եւ Մարգարիտան» ֆիլմի աստղի հետ21:31, 17 մայիսի
Բիանկա Սենսորիի ընտանիքը վախենում է, որ Քանյե Ուեսթը նրան «կներքաշի» պոռնոգրաֆիայի մեջ20:05, 17 մայիսի
Չեխիայում կանցկացվեն հայ մշակույթի օրեր19:22, 17 մայիսի
«Բրիջերթոնի» աստղ Նիկոլա Քոգլանը՝ սերիալի հաջողության եւ 3-րդ եթերաշրջանի «բուռն» սեքսուալ տեսարաններից վախենալու մասին16:15, 17 մայիսի
«Հովեր» երգչախմբի առաջիկա համերգը նվիրված է Հակոբ Հակոբյանի 100-ամյակին15:05, 17 մայիսի
«Չենք բաժանվել, չենք վիճել». Սիլվի Բարկովան մեկնաբանել է Instagram-ում կրկին իր ազգանունով ներկայանալու որոշումը14:35, 17 մայիսի
Ոճաբան Սերգեյ Զվերեւը վստահեցրել է, որ Պուգաչովան կվերադառնա Ռուսաստան13:20, 17 մայիսի
Քիմ Քարդաշյանի դուստրը՝ Նորթ Ուեսթը, փոխել է մազերի գույնը. 10-ամյա սկսնակ ռեփերը ցուցադրում է իր շեկ ալիքները12:20, 17 մայիսի
«Մեգալոպոլիս»-ի դեբյուտը Կաննում ուղեկցվել է 7-րոպեանոց հոտնկայս ծափահարություններով11:28, 17 մայիսի
«Լադանիվա»-ն ներկայացրել է «Արարատ» հայտնի երգն՝ իր մեկնաբանությամբ (VIDEO)10:05, 17 մայիսի
Մոսկվայում անհետացել է «Папины дочки» հեռուստասերիալի դերասանը