Ինչպես գիտենք ապրիլին նախանշված է ամենամյա Համաշխարհային երաժշտական մրցանակաբաշխությունը՝ World Music Awards-ը, որին մասնակցում են աշխարհի լավագույն արտիստները բոլոր աշխարհամասերից: Այս տարի նոմինանտների շարքում ընդգրկված է մեր հայրենակցուհին՝ Սիրուշոն՝ որպես եվրոպական արտիստ: Սա առաջին դեպքն է, երբ Հայաստանից ներկայացուցիչ է մասնակցում համաշխարհային այս մրցանակաբաշխությանը: Այս մասին NEWS.am STYLE-ը զրուցեց Սիրուշոյի հետ:
Մեզ համար մեծ հպարտություն էր, երբ իմացանք, որ Դուք մասնակցելու եք Համաշխարհային երաժշտական մրցանակաբաշխությանը: Կպատմեք մանրամասները, ինչպե՞ս ստացաք առաջարկը, ի՞նչ զգացողություն ունեցաք:
Շնորհակալ եմ. որևէ առաջարկ կամ զգուշացում մինչև ընդգրկվելը չենք ստացել: Իմացել ենք այնպես, ինչպես ողջ աշխարհը՝ պաշտոնական կայքից: Մի օր շնորհավորական նամակ ստացանք մեր արտասահամանյան գործընկերներից մեկից՝ World Music Awards-ի պաշտոնական կայքի հղումով: Չեմ կարող նկարագրել, թե ինչ կատարվեց ինձ հետ: Սա ավելին էր, քան անձնական նվաճում, սա նշանակում էր, որ կարողացել ենք կոտրել մի հսկայական պատ, որը միշտ եղել է մեր և նմանատիպ համաշխարհային միջոցառումների միջև: Ինձ համար կարևոր է նաև այն, որ նոմինացվել եմ հայալեզու երգով Այս մեծամաշտաբ միջոցառմանը մրցանակ ստանալու ակնկալիք իհարկե չեմ կարող ունենալ: Նոմինացված լինելն ինձ համար արդեն ամենաանսպասելի և հաճելի հաղթանակն էր: Ավելի մեծ հաղթանակ էր այն աջակցությունը, որը տեսա իմ հայրենակիցների կողմից. այդ համախմբվածությունը մեր ազգային առանձնահատկություններից իմ ամենասիրելին է: Շնորհակալ եմ այդքան տարածելու և քվեարկելու համար: Հուսով եմ, որ մեր ակտիվությունը կստիպի այս համաշխարհային միջոցառմանը և նմանատիպ միջոցառումներին մեր երկրի հանդեպ ավելի ուշադիր լինել, ընդունել մեր մրցունակությունը և ավելի հաճախ ներգրավել հայ արտիստներին: Իսկ ես կփորձեմ ավելի շատ աշխատել, որպեսզի նորից ընդգրկվեմ նոմինանտների շարքում և ավելի կայուն դիրք ունենամ:

Ձեր գնահատականը այն, ինչ կատարվում է այսօր հայկական եւ արտասահմանյան երգարվեստում:
Համաշխարհային երգարվեստում անհանգստացնող մի հանգամանք կա՝ մեղեդայնության նվազումը: Հենց դա է պատճառը, որ վերջին երգիս վրա աշխատելիս ուզում էի, որ այն հնարավորինս մոտ լինի բնությանը ու չափազանց մեղեդային լինի: Չէի ուզում որևէ արհեստական, համակարգչային ձայներ: Նվագակցեց Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը: Իրական գործիքների հետ աշխատելն ամբողջովին այլ հաճույք է: Ինձ համար սկզբունքային է ուրիշների աշխատանքը չքննադատելը, ուստի հայկական երգարվեստից կնախընտրեմ չխոսել: Ես փորձում եմ նկատել այն լավը, որը կա մեր երգարվեստում, ոչ թե մատնացույց անել վատը:
Բազում երկրներում համերգային ծրագրով շրջագայել եք: Կա՞ տարբերություն Հայաստանի եւ Եվրոպայի հանդիսատեսի միջեւ:
Իմ ու իմ հանդիսատեսի միջև մի անբացատրելի կապ կա, որը կարող եք զգալ միայն համերգների ժամանակ դահլիճում լինելով՝ լինի դա Հայաստանում, թե որևէ այլ երկրում…

Ճանաչված անձանց նկատմամբ հասարակության ուշադրությունը միշտ էլ մեծ է լինում: Եվ Ձեր ամեն մի խոսքը, գրառումը քննարկման առիթ է դառնում: Ինչպե՞ս եք վերաբերվում դրան:
Շնորհակալ եմ, որ այդքան ուշադիր են իմ քայլերի հանդեպ: Իրականում ես չեմ սիրում միշտ լինել ուշադրության կենտրոնում, շատ հազվադեպ եմ հարցազրույցներ տալիս կամ հայտնվում հաղորդումներում: Ունեմ իմ պաշտոնական էջերը սոցիալական կայքերում հատուկ այն մարդկանց համար, ովքեր ուզում են միշտ հետևել իմ գործունեությանը: Այնուամենայնիվ, ես չեմ կարող սահմանափակել այն լրատվական միջոցներին, որոնք իմ գրառումները վերցնում և տարածում են: Դրա արդյունքում լինում են պահեր, երբ ողջ համացանցը լցվում է իմ մասին տեղեկություններով՝ չնայած այն բանին, որ ես նման ցանկություն չեմ ունեցել:
Բացի հիանալի երգելուց նաեւ երգեր եք գրում: Ո՞րն է ձեր ամենասիրած երգը:
Բոլոր երգերիս հետ կան հիշողություններ և պատմություններ: Ժամանակի հետ երգերս ինձ ավելի հարազատ են դառնում: Ամեն նոր երգով ես ավելի եմ անկեղծանում ինչպես իմ, այնպես էլ իմ հանդիսատեսի հետ: Ավելի շատ եմ ինձ, իմ պատկերացումները և տեսակը դնում երգերիս մեջ և երբ պահը գալիս է, երբ պետք է հանձնեմ հանդիսատեսի դատին, այնպիսի տպավորություն է, որ ինձանից մի մաս եմ տալիս:
Հ.Գ. Հիշեցնենք, որ դուք կարող եք քվեարկել մեր սիրելի երգչուհու օգտին:
Սիրուշոն ներկայացված է երեք անվանակարգում.
Լավագույն երգչուհի
Լավագույն երգ (PreGomesh)
Լավագույն տեսահոլովակ (PreGomesh)
Մելինե Տոնոյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:01, 31 օգոստոսի
90 տարվա անտեսումից հետո մոռացված Patek Philippe ժամացույցը դարձել է ոսկեբեր հանք. այն վաճառվել է 59,000 ֆունտ ստեռլինգով22:17, 31 օգոստոսի
Միլիարդատերերը ցանկանում են լսել շարժիչի մռնչյունը. Bugatti-ի ղեկավարը՝ սուպերքարերի անսպասելի ապագայի մասին21:26, 31 օգոստոսի
450 միլիոն դոլար արժողությամբ «Սիրո նավը». միլիարդատեր դեսպանն իր լողացող կայսրությամբ ցնցել է Իտալիան20:31, 31 օգոստոսի
Աշխարհի ամենաթանկ թաղամասը. 550 միլիոն դոլարանոց բնակարաններ, «Ֆորմուլա-1»-ի աստղեր և միլիարդատերեր19:25, 31 օգոստոսի
Chanel-ն իր ողջ փառքով. նոր վզնոց 20.66 կարատանոց շրիլանկական շափյուղայով17:04, 31 օգոստոսի
Անձրևի և կայծակի պատճառով հետաձգվել է Էրիկի մենահամերգը16:19, 31 օգոստոսի
Բանգկոկում բարմենը սափրել է կնոջ գլուխը չվճարված հաշվի համար15:20, 31 օգոստոսի
Met Gala–ի շուրջ սկանդալը թափ է հավաքում. թանգարանը կարող է հետաձգել գալան՝ Ջոն Գալիանոյին նվիրված հարգանքի տուրքի պատճառով14:40, 31 օգոստոսի
«Մի՛ եղիր վախկոտ, Թոմ». Ռենդի Քուեյդը քննադատել է Էն Հեթուեյին «Որոտի օրեր» ֆիլմի շարունակության մեջ նրա դերի համար14:14, 31 օգոստոսի
«Բոլորը կարծում էին՝ մենք երեքով ենք քնում». Բլոգերը ամուսնու նախկին կնոջը տեղափոխել է իր տուն և բացատրել իր «խենթ» քայլը13:26, 31 օգոստոսի
Հոլիվուդը որս է սկսել երեք երեխայի սպանության մեջ մեղադրվող մոր պատմության համար12:41, 31 օգոստոսի
Էլ Չապոյի կինը բացահայտել է, թե ինչպես է թմրավաճառը գրավել իրեն պարահրապարակում