Ապրիլի 6-ին Մոսկվայի Կրելմի պետական պալատում կայանալու է Armenia Music Awards LEGENDS 2014 ամենամյա 9-րդ ազգային մրցանակաբաշխությունը:
Սովորաբար մրցանակների հանձնման արարողությունն անցկացվում է դասական ձեւաչափով: Ներկայացվում է 21 անվանակարգ. Տարվա հիթ, Տարվա երգիչ, Տարվա երգչուհի, Տարվա ալբոմ եւ այլն: Բայց այս անգամ մրցանակաբաշխությունն անցկացվելու է հատուկ՝ «ԼԵԳԵՆԴ» ձեւաչափով: 2014 թվականի մրցանակների բոլոր հավակնորդներն այնպիսի մարդիկ են, ովքեր անգնահատելի ներդրում են ունեցել հայկական մշակույթում, ինչպես նաեւ այն քարոզել են Հայաստանի սահմաններից դուրս: Հանդիսավոր արարողության ժամանակ հայտարարվելու են «ԼԵԳԵՆԴ» մրցանակին արժանացածների անունները:
Որպես 2014 թվականի մրցանակաբաշխության պատվավոր թեկնածուներ հրավիրված են Արթուր Գրիգորյանը, Իրինա Ալեգրովան, Ջիվան Գասպարյանը, Մալխասը, Դավիթ Թուխմանովը, Հովհաննես Չեքիջյանը, Օֆելյա Համբարձումյանը, Ռոբերտ Ամիրխանյանը, Ռոզի Արմենը, Ռուբեն Հախվերդյանը, Ռուբեն Մաթեւոսյանը, Ստաս Նամինը, Շառլ Ազնավուրը: Նրանց պետք է միանար նաեւ ճանաչված երգչուհի Շերը: Սակայն նա հրաժարվել է Մոսկվա գալ՝ ի նշան Ուկրաինայի, մասնավորապես՝ Ղրիմի հարցում Վլադիմիր Պուտինի քաղաքականության դեմ բողոքի:
Նշենք, որ համերգային ծրագրին մասնակցելու են Անդրեն, Արամեն, Արման Հովհաննիսյանը, Արմեն Բաբախյանը, Ջիվան Գասպարյան-կրտսերը, Ինգա եւ Անուշ Արշակյանները, Մուրադ Մալխասյանը, Սեւակ Ամրոյանը, Թաթա Սիմոնյանը, JAZZ PARKING-ի անդամներն ու ռուսական «Ձայն»-ի մասնակիցները:
Հայաստանի Հանրային հեռուստատեսությունն արարողությունն ուղիղ եթերում հեռարձակելու է աշխարհի 137 երկրներում (Ամերիկա, Եվրոպա, ԱՊՀ):
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:10, 30 ապրիլի
Style beauty: Glass skin – մաշկի խնամքի հանրաճանաչ միտում, որով տարված է կանանց մեծամասնությունը22:22, 30 ապրիլի
Ալ Կապոնեի ատրճանակն աճուրդի է հանվել 500 000 դոլար մեկնարկային գնով21:10, 30 ապրիլի
Ներկայացվել է դիսնեյան «Մուֆասա Առյուծ արքա» մուլտֆիլմի պրիկվելի թրեյլերը20:31, 30 ապրիլի
Victoria Beckham x Mango. շքեղ, ազատ եւ գեղեցիկ19:17, 30 ապրիլի
Դուբայի 120 ամենահարուստ ընտանիքների եւ մասնավոր անձանց կարողությունը կազմում է 1 տրիլիոն դոլար18:05, 30 ապրիլի
«Այս եթերաշրջանն ամենաինտրիգայինն է լինելու»․ մեկնարկում է «Սյուրպրիզ 4»-ը16:23, 30 ապրիլի
«Տիտանիկի» ամենահարուստ ուղեւորի մոտ գտնված գրպանի ոսկե ժամացույցը վաճառվել է ռեկորդային՝ 1,46 մլն դոլարով15:40, 30 ապրիլի
KFC-ն որոշել է օծանելիք արտադրել14:37, 30 ապրիլի
Իվետա Մուկուչյանը պատասխանել է իրեն ուղղված վատ մեկնաբանություններին13:02, 30 ապրիլի
Իրինա Շեյքը բուռն սելֆի է հրապարակել՝ Թոմ Քրուզի հետ հանդիպել ցանկանալու լուրերի ֆոնին12:45, 30 ապրիլի
Կիրկորովը պատմել է, թե ինչու է դադարել շփվել Պուգաչովայի հետ12:13, 30 ապրիլի
Doja Cat-ի արտառոց հագուստը. ներքնազգեստ, պատռված զուգագուլպաներ եւ հսկայական մուշտակ