Սեռական անկարողությունը կամ իմպոտենցիան տղամարդկանց շրջանում կարեւորագույն խնդիրներից մեկն է: Մեր օրերին բնորոշ սթրեսային եւ էկոլոգիապես ոչ նպաստավոր պայմաններում այդ ցավալի երեւույթը հանդիպում է ոչ միայն տարեց, այլ նաեւ միջին, եւ նույնիսկ երիտասարդ տղամարդկանց շրջանում:
Իմպոտենցիայի բուժման տարբեր միջոցներ գոյություն ունեն, սակայն այսօր NEWS.am STYLE-ը տեղեկացել է հենց սեռական անկարողության ժողովրդական դեղաբուժության մասին Սեքսոպաթոլոգիայի կլինիկայի ղեկավար, Երեւանի պետական բժշկական համալսարանի սեքսոպաթոլոգիայի ամբիոնի ղեկավար Սեւադա Հակոբյանից:
Պարոն Հակոբյան, որքա՞ն արդյունավետ են սեռական խանգարումների, մասնավորապես, իմպոտենցիայի բուժման ժողովրդական միջոցները:
Մարդու սեռական խանգարումների ամբողջ ծավալը նախկինում մեկ անվանումով նկարագրվում էր որպես իմպոտենցիա, այսինքն, սեռական ուժի բացակայություն: Իսկ կանացի սեքսուալ խանգարումները առաջ մեկ տերմինով նշում էին որպես ֆրիգիդություն: Իհարկե, այս տերմինները ներկայումս ձեւափոխվեցին, եւ յուրաքանչյուր սեքսուալ խանգարման դեպքում արդեն նշվում է վերջինիս կոնկրետ տեսակը, ինչը ավելի հեշտացնում է տվյալ խնդրի ախտորոշումն ու բուժումը: Ընդհանուր առմամբ, իմպոտենցիայի կամ սեռական անկարողության բուժման բազմաթիվ մեթոդներ գոյություն ունեն, որոնց շարքում են նաեւ ժողովրդական միջոցները: Պետք է ասել, որ երբեմն այդ խորհուրդները եղել են շատ արդյունավետ, եթե անհատը իրականում պահպանել է այդ դեղաբույսերի կամ բնաբուժության միջոցների կիրառումը: Իհարկե, բոլոր ժողովրդական բժշկության դեղատոմսերում առաջին հերթին սահմանափակվում է ալկոհոլի չարաշահումը: Օրինակ՝ քառասուն գրամ մաքուր սպիրտը օրեկան օգտագործելը արդեն համարվում է չարաշահում, որը գրեթե համարժեք է մեկ լիտր գարեջրին: Կա մի լավ թեւավոր խոսք այն մասին, որ ալկոհոլը բարձրացնում է սեռական ցանկությունը, սակայն սահմանափակվում է սեռական կարողությունը:
Որո՞նք են առավել արդյունավետ ժողովրդական միջոցները: Այստեղ բազմաթիվ միջոցներ գոյություն ունեն:
Առաջինը, իհարկե, մեղրն է, որը շատ ու շատ ժողովրդական դեղատոմսերի բաղկացուցիչ մասն է կազմում: Իհարկե, պետք է նշել, որ մեղրի մեջ գոյություն ունեն բազմաթիվ օգտակար նյութեր, որոնք արժեքավոր են սեռական գործունեության կարգավորման իմաստով: Շատ կարեւոր դերակատարություն ունի նաեւ ժենշենը: Շատ հայտնի է լոշտակ բույսը: Դրա կիրառությունը կա բազմաթիվ երկրների ժողովրդական դեղաբուժության բնագավառում: իհարկե, շատ կարեւոր դերակատարություն ունի գազարը, որը պարունակելով նախ վիտամին Ա-ն, նպաստում է նյութափոխանակության, ինչպես նաեւ արյան շրջանառության կարգավորմանը սեռական օրգաններում: Կարեւոր նշանակություն ունի ճարպաթթուների, ծովամթերքների եւ ձկնեղենի կիրառումը սննդակարգում: Նրանք պարունակում են չհագեցած ճարպաթթուներ, ինչից տղամարդու օրգանիզմում սինթեզվում են արական սեռական հորմոնները: Ժողովրդական բժշկության մեջ քիչ չեն նաեւ այն դեղատոմսերը, որոնց մեջ մտնում են նյարդային համակարգը հանդարտեցնող եւ սթրեսը վերացնող դեղաբույսեր, օրինակ՝ լորենու բույսի տերեւները, վալերիանան, էլեուտերոկոկ բույսը, որը հանդիսանում է որպես սեռական համակարգի եւ օրգանիմի ընդհանուր դիմադրողականության խթանիչ: Այն ինչպես մաքուր պրեպարատի, այնպես էլ դեղաբույսի տեսքով մտնում է տարբեր դեղատոմսերի բաղադրության մեջ: Իհարկե, այդ ամենը, ինչպես նաեւ դեղորայքային բուժումը, կարելի է համատեղել, կոմբինացնել: Առողջ ապրելակերպի պահպանումը պետք է դառնա այն հուսալի հիմքը, որի օգնությամբ հնարավոր կլինի վերականգնել նրա սեռական գործունեությունը: Խոսքը ակտիվ կենսակերպի, սպորտի, ինչպես նաեւ վնասակար սովորույթներից՝ ալկոհոլից եւ ծխելուց խուսափելու մասին է: Ապացուցված է, որ վերջիններս մեծ բացասական ազդեցություն են գործում ինչպես ողջ օրգանիզմի, այնպես էլ սեռական եւ վերարտադրողական համակարգի վրա: Եվ, իհարկե, ամենակարեւորը, որ մարդուն դարձնում է ավելի երջանիկ, սիրելիի հետ միջանձնային ներդաշնակ հարաբերություններն են, որը կարեւորագույն հիմքն է սեռական ներդաշնակության ստեղծման համար եւ կազդուրիչ նշանակություն են ունենում ողջ սեռական համակարգի գործունեության համար:
Բայց չէ՞ որ հաճախ մարդիկ, նույնիսկ լուրջ խնդիրնր ունենալու դեպքում, բժշկի չեն հաճախում եւ ինքնաբուժությամբ են զբաղվում...
Իհարկե, սրանք չպետք է դնել իրար հակասության մեջ եւ կարելի է համատեղել, կոմբինացնել սեքսոլոգիայի դասական միջոցները եւ ժողովրդական մեթոդները: Իհարկե, ժողովրդական դեղաբուժության այդ մեթոդները ունեն ընդհանուր կազդուրիչ նշանակություն եւ խարհուրդ չի տրվում վերջիններս միայնակ կիրառել: Այն ընդամենը խորհուրդ է տրվում համատեղել սեքսոլոգիական բուժման հետ որպես բուժումը հարստացնող մեթոդներ:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:23, 18 մայիսի
«Խաչմերուկներ» միջազգային փառատոնը հատեց եզրագիծը15:56, 18 մայիսի
«Ոստիկանները որոշեցին, որ մենք մերկ ենք եւ հեռացրին այնտեղից». Սարիկ Անդրեասյանն ու նրա կինը Իտալիայում հայտնվել են անհարմար իրավիճակում14:11, 18 մայիսի
«Փարաջանովը եւ նորաձեւությունը». Երեւանում բացվել է անվանի կինոռեժիսորի ստեղծագործություններից ոգեշնչված ցուցահանդես12:33, 18 մայիսի
Կապուչինոյի փորձարկում՝ Երեւանում. փնտրում ենք համեղ սուրճ10:23, 18 մայիսի
Բեն Աֆլեքն ու Ջենիֆեր Լոպեսը վերամիավորվել են ամուսնալուծության մասին լուրերի ֆոնին09:00, 18 մայիսի
ՄԱՅԻՍԻ 18-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ22:21, 17 մայիսի
Նոր սիրավե՞պ․ Անջելինա Ջոլին Բեռլինում ընթրել է «Վարպետը եւ Մարգարիտան» ֆիլմի աստղի հետ21:31, 17 մայիսի
Բիանկա Սենսորիի ընտանիքը վախենում է, որ Քանյե Ուեսթը նրան «կներքաշի» պոռնոգրաֆիայի մեջ20:05, 17 մայիսի
Չեխիայում կանցկացվեն հայ մշակույթի օրեր19:22, 17 մայիսի
«Բրիջերթոնի» աստղ Նիկոլա Քոգլանը՝ սերիալի հաջողության եւ 3-րդ եթերաշրջանի «բուռն» սեքսուալ տեսարաններից վախենալու մասին16:15, 17 մայիսի
«Հովեր» երգչախմբի առաջիկա համերգը նվիրված է Հակոբ Հակոբյանի 100-ամյակին15:05, 17 մայիսի
«Չենք բաժանվել, չենք վիճել». Սիլվի Բարկովան մեկնաբանել է Instagram-ում կրկին իր ազգանունով ներկայանալու որոշումը