«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Ալլա Պուգաչովայի հայազգի երկրպագու. «Ես իմ սիրտը դրել եմ տուփի մեջ ու նվիրել նրան»

16:33, 8 ապրիլի

Ծանոթացեք՝ Հունան Խաչատրյանն է. պրիմադոննա Ալլա Պուգաչովայի ամենահայտնի հայազգի երկրպագուն։ Տարիներ առաջ սերը Պուգաչովայի հանդեպ նրան տարավ Մոսկվա, ուր այժմ նա զբաղվում է երգով եւ դերասանական արվեստով։ Նկարահանվում է ֆիլմերում («Цыганский барон», «Трое в коме») եւ զբաղվում պրոդյուսինգով։ NEWS.am STYLE-ի հետ զրույցում Հունանը պատմում է Պուգաչովայի հանդեպ իր մեծ սիրո, Մոսկվա մեկնելու եւ այնտեղ իր գործունեության մասին։

 

«Երբ լսեցի նրա «Առլեկինո» երգը, զարմացա, որ կինը մեկ երգի մեջ կարող է դնել եւ´ ծիծաղ, եւ՛ լաց ու այդ ամենը ներկայացնել այնպիսի պրոֆեսիոնալությամբ, որ մարդ կարող է միայն ապշել: Այդ պահից սկսեցի հետաքրքրվել նրա արվեստով»,-պատմում է Հունանը։ Նրա խոսքով՝ մի ժամանակ այնքան տարված է եղել պրիմադոննայով, որ իր գրեթե բոլոր հագուստների վրա «Ալլա Պուգաչովա» էր գրված: «Երբ գնում էի հանգստանալու, նրա լուսանկարները եւ ձայնագրություները իմ հետ տանում էի»,-նշում է նա՝ հավելելով, որ իրեն հաջողվել է  ձեռք բերել Պուգաչովայի իրերից մի քանիսը։

«Հիմա ինձ մոտ  է նրա հովհարը՝ կարմիր փետուրներով, որը նա օգտագործել է  «Դորոգոյ» տեսահոլովակում: Ունեմ նաեւ մի վերնազգեստ, որը Պուգաչովան կրել է ամանօրյա հանդիպումների ժամանակ: Այն ինձ նվիրել է Վալերի Լեոնտիեւը: Այն հիմա ինձ մոտ է գտնվում մի բաժակի հետ միասին, որի վրա մնացել է Ալլայի շրթներկը: Դրանք ինձ համար շատ հաճելի նվերներ են, բայց, իհարկե, ամենակարեւորը իմ սերն է դեպի Ալլա Պուգաչովան»,-ասում է Հունանը եւ հավելում. «Ես իմ սիրտը դրել եմ տուփի մեջ ու նվիրել նրան»։

Հունանի խոսքով՝ իրեն դեռ բախտ չի վիճակվել զրուցել պրիմադոննայի հետ, առիթներ եղել են, սակայն չի մոտեցել եւ չի հայտնել Պուգաչովային իր մեծ սիրո մասին։ Ասում է՝ ուզում է նրան զարմացնել։ «Իմ ֆրանսահայ ընկերոջ հետ միասին մի երգ ենք պատրաստում: Նա նաեւ Ալլայի մի քանի երգերի հեղինակն է: Շուտով գալու է Հայաստան, եւ մենք նրա երգերի վերնագրերով մի երգ ենք ձայնագրելու, որպեսզի մեր առաջին հանդիպման ընթացքում ցույց տամ երգչուհուն: Ես գիտեմ, որ կզարմացնեմ, իսկ թե դա ինչպես եմ անելու, գիտեմ միայն ես»:

Նարե Մովսիսյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել