Մի անգամ ծանոթներիցս մեկը, ով մշտապես պոտենցիալ կնոջ որոնումների մեջ է, սոցիալական ցանցում հիանալի գեղեցկուհու լուսանկար ցույց տվեց: Միայն նրա պատկերն այնպիսի բուռն զգացմունքներ էր առաջացրել, որ նա բազմացման շրջանում գտնվող արու փոկ էր հիշեցնում, բայց իմ ոգեւորող՝ «Դե, գործի անցիր» արտահայտությանն ի պատասխան փիլիսոփայորեն հայտարարեց. «Այդպիսինների հետ չեն ամուսնանում, նրանց սիրում են»:
Բնականաբար, այդ ցինիկ աչտահայտությունն ինձ մոտ արդար վրդովմունք առաջացրեց: Բարկությունս ու ատելությունս թափվեց «փիլիսոփայի» գլխին, ես գործի դրեցի իմ ամբողջ պերճախոսությունը: Ամեն դեպքում, իմ ֆեմինիստական խոսքի ավարտին չկարողացա զերծ մնալ մի քանի կոշտ արտահայտություններից, որոնցից ամենանորմալը «թուլամորթն» ու «վախկոտն» էր:
Իմ «հակառակորդին» պետք է արժանին հատուցել, ով կանացի գիտակցության այս ամբողջ շարքը լսեց մեծ համբերությամբ: Եվ չնայած նրա տղամարդկային կասկածելի կայացվածությանն ուղղված իմ «երկաթյա փաստարկներին», շարունակեց պնդել իր տեսակետը. «Կանայք կան, որոնց հետ չեն ամուսնանում, իսկ կան նաեւ այնպիսիք, որոնց բանաստեղծություններ են նվիրում»: Հետո հաջորդեց ոչ պակաս կրակոտ մենախոսություն, որը ես կփորձեմ բառացիորեն փոխանցել այնքանով, որքանով ինձ թույլ կտա հիշողությունս:
«Այդպիսի կանայք իդեալ են: Նրանց մոտ ամեն ինչ հիանալի է՝ ոտքերից մինչեւ մազեր: Նրանցով հիանում են, նրանց ցանկանում են աշխարհի բոլոր տղամարդիկ, բայց նրանց մեջ ինչ-որ վաղանցիկ բան կա, նրանք պատրանքի են նման, որոնք լուծվում են, լեզվի վրա քաղցր դառնություն են թողնում եւ բարկության նվվացող զգացում: Այդպիսի կնոջը չի կարելի մինչեւ վերջ տիրանալ, դու հստակ գիտակցում ես, որ նա չափազանց հիասքանչ է, որպեսզի քեզ ամբողջությամբ տրվի, ու եթե նույնիսկ այդպես լինում է, դու չես ցանկանում հավատալ: Մենք՝ տղամարդիկս, «սեւ ռոմանտիկներ» ենք: Մեզ անհրաժեշտ է այդ «femme fatale»-ը, որն իր մեջ միավորում է գեղեցկությունն ու փչացածությունը: Այդ գրգռում է, ի դեպ՝ ոչ միայն մարմինը, այլեւ ուղեղը: Ինչպես կանայք են սիրում «խուլիգաններին», այնպես էլ մենք նախընտրում ենք «վատ աղջիկներին», բայց, ի տարբերություն ձեզ, չենք փորձում նրանց փոխել, փրկել կամ շտկել: Ո՛չ, մենք հիանում ենք այդ «փչացածությամբ», որը երբեմն միայն պատրանք է, բայց այնքան քաղցր, որ դրանից չես ցանկանում ազատվել, ավելին, իմ կարծիքով, այդ նույնիսկ մեղք է: Չափազանց գեղեցիկ կինը, մեր պատկերացումներում, ՊԵՏՔ Է փչացած լինի, քանի որ այդ նրա գեղեցկությանը յուրահատուկ հմայք է տալիս, մեզ ստիպում է բանաստեղծություններ գրել եւ սարեր շրջել: Այդ հիանալի կնոջ իդեալ է, որը մենք չենք ցանկանում փչացնել այնպիսի սովորական գործողությամբ, ինչպիսին ամուսնությունն է»:
Մի խոսքով՝ այսպիսին էին ծանոթիս փիլիսոփայական հայացքները, որոնք, ամբողջ պոետականությամբ հանդերձ, ինձ չհամոզեցին, բայց ստիպեցին մտածել: Ամուսնական կապերից խուսափելու համար տղամարդը պատրաստ է ցանկացած պատճառաբանության եւ վերը նշված ծանոթս (ի դեպ՝ դեռ ամուրի է) դրա վառ ապացույցն է: Սակայն, մյուս կողմից, ցանկանում եմ հավատալ, որ աշխարհում կան նրա նկարագրած կանայք, ովքեր վրեժ են լուծել տղամարդկանցից մեր բոլորի փոխարեն: Քանի որ նրանք տղամարդկանց ոչ միայն ցուցադրում են իրենց անօգնական լինելն ու թուլությունը, այլեւ ապացուցում են մեզ՝ ավելի սովորական, բայց ոչ պակաս հիանալի կանանց, որ «այդպիսինների հետ չեն ամուսնանում» կարգավիճակով կարելի է եւ պետք է հպարտանալ:
Էմմա Օ.
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:18, 8 մայիսի
Շամպայն, 24 կարատանոց ոսկուց խնամքի միջոցներ եւ 100,000 դոլարի շքեղություն. հանգստացեք Դուբայի լավագույն հանգստավայրում22:24, 8 մայիսի
Մայքլ Դուգլասը համեմատել է սեքսուալ տեսարանների նկարահանումները իր ծաղկման ժամանակների հետ. «Ես անցել եմ այն տարիքից, երբ պետք է անհանգստանայի»21:11, 8 մայիսի
Աշխարհի նախկին ամենահարուստ մարդը` Ուորեն Բաֆեթ. «Հաջողությունը փողի մեջ չէ, այլ նրանում է, որ սիրված լինեք նրանց կողմից, ում ցանկանում եք սիրել»20:26, 8 մայիսի
Սիլվեստր Ստալոնեի ժամացույցները կհայտնվեն աճուրդում, այդ թվում՝ նրա հավաքածուի «սուրբ գրաալը»19:27, 8 մայիսի
Նյու Յորքի Times Square-ը գլխավորում է աշխարհի ամենավատ զբոսաշրջային վայրերի ցուցակը17:13, 8 մայիսի
Ռուսաստանում բանակցություններ են ընթանում այնտեղ Քանյե Ուեսթի համերգը կազմակերպելու շուրջ16:32, 8 մայիսի
Հիսուս Քրիստոսի մանկության մասին սարսափ ֆիլմ կնկարահանվի15:11, 8 մայիսի
Քլոե Քարդաշյանը պատմել է այն խնդիրների մասին, որոնց բախվել է որդու՝ Թաթումի ծնվելուց հետո15:00, 8 մայիսի
«Եվրատեսիլ 2009»-ի հաղթող Ալեքսանդր Ռիբակը Հայաստանի երգը նշել է, որպես իր ֆավորիտ` իր երաժշտական աջակցությունը հայտնելով «Լադանիվա»-ին14:18, 8 մայիսի
Աննա Վինտուրն արգելել է այս երեք մթերքը մատուցել Met Gala-ին14:00, 8 մայիսի
Հայկական էպոսի հերոսը՝ էլ ավելի գունեղ ու ժամանակակից լուծումներով. կայացավ «Սասունցի Դավիթ» կոմիքսի շնորհանդեսը (ֆոտո)13:21, 8 մայիսի
Ինչպես մայիսի 9-ին քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին